Երևան
12 °C
Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ երեկ ԱԺ-ում հայտնած մտահոգությանն ու որոշ հստակեցումներ արել «Սև բերդ» ամրոցի ձեռք բերման իրական ընթացակարգի վերաբերյալ: Մամուլի ծառայությունը մասնավորապես գրել է.
«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ «Սև բերդի» մասով արված հայտարարության.
Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարություն հնչեցրեց` Գյումրու պատմամշակութային արժեքների պահպանման համատեքստում շոշափելով Բալասանյան ազգանունը:
Ցավում ենք, որ պատգամավորը տարբերություն չի տեսնում պաշտոնյայի կողմից հանրային գույքը սեփականաշնորհելու և երկու տասնամյակ առաջ սեփակաշնորհված կառույցը մասնավորից գնելու մեջ, ինչն էլ տեղի է ունեցել «Սև բերդի» պարագայում: Միևնույն ժամանակ մշակույթով մտահոգ մարդկանց հիշեցնենք, թե ինչ տեսք ուներ «Սև բերդը» մինչև Բալասանյան ընտանիքի կողմից ձեռք բերվելն ու ինչ տեսք ունի հիմա: Նաև ներկայացնենք մշակութային այն միջոցառումների ցանկը (ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկո (2016թ.), «Գյումրի ռոք-ֆեստ 2016», 2018թ.-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված մեծամասշտաբ միջոցառում և այլն), որոնք իրականացվել են այնտեղ վերանորոգումից հետո: Ուշադրություն դարձրեք՝ անվճար:
Կիսելով տիկին Բաղդասարյանի մտահոգությունը Գյումրու պատմական արժեքների պահպանման մասով՝ նրան և բոլոր շահագրգիռ անձանց սիրով հրավիրում ենք ծանոթանալու Բալասանյանների կողմից «Սև բերդի» ձեռք բերման գործընթացի մանրամասներին և վերականգման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Հուսով ենք՝ դրանից հետո տիկին Բաղդասարյանը կկիսի հանրության հետ իր ունեցած տեղեկատվությունը:
Հ.Գ.Գյումրիում կա կիսավեր և լքված ևս մեկ մշակութային կոթող ՝ «Պայտաձև ամրոցը», որը սպասում է մտահոգ և հոգատար ձեռքի:
Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն»:
Հիշեցնենք, որ պատգամավորը երեկ էր ԱԺ-ում ելույթ ունեցել եւ նշել, որ մտահոգ է Կումայրի արգելոցի ճակատագրով: Ելույթում մասնավորապես ասված էր. «Կումայրի արգելոցն այսօր աղճատված է, այն դեմքը, դիմապատկերը, որն ունի Գյումրին, խեղաթյուրված է, տարբեր իշխանական ռեժիմների ներքո հանրային գերակա շահ ներկայացնող տարածքները յուրացվել են: Խոսենք փաստերով: Գյումրու քաղաքային զբոսայգին վարձակալությամբ տրվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Գյումրիում մեկ այլ պատմամշակութային արժեք ներկայացնող կոթող՝ «Սև բերդ» ամրոցն այժմ գտնվում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ընտանիքի տիրապետման ներքո: Հայաստանի առաջին տիկնիկայինն այսօր լուրջ խնդիրներ ունի, որովհետեւ մուտքը մասնավորեցվել է մեկ անհատի կողմից ապօրինաբար: Տարածքը գտնվում է Կումայրի արգելոցի շրջակայքում: Կումայրի արգելոցի տարածքում այսօր վեր է խոյանում եւ շինարարություն է ընթանում հյուրանոցային ինչ-որ համալիր, որն իր ճարտարապետական տեսքով ոչ մի աղերս չունի, հարկերի բարձրությամբ չի համապատասխանում եւ ԱԻ նախարարությանը, որը հետեւում է նաեւ պատմամշակութային արժեքների պահպանմանը, որպեսզի հետեւողական լինեն այս հարցում: Նաեւ առաջարկ ունեմ, որ ԱԺ-ում ստեղծվի հանձնաժողով, որը հետեւողական կլինի, որ հասարակական այն վայրերը, որոնք տարբեր իշխանական ռեժիմների ներքո օտարվել են, վերադաձվեն հանրությանը»:
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT