Երևան
12 °C
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին՝ որպես պատգամավոր, կառավարության կառավարման գործունեության մեջ հետաքրքրում է երեք հարց․
1․ թափանցիկ, հաշվետու գործեալոճը,
2․ ԱԺ-ի կողմից վերահսկողությունը,
3․ արդյունավետությունը։
Լենա Նազարյանն ուզում է հասկանալ՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նշվածներից որի՞ հետ խնդիր ունեն․
«Հայաստանում չի եղել ավելի թափանցիկ գործող վարչապետ եւ կառավարություն։ Չի եղել ավելի շատ հարցազրույցներ եւ ասուլիսներ հրավիրող վարչապետ, ընդ որում՝ պատասխանելով ոչ միայն լրագրողների, այլ նաեւ քաղաքացիների հարցերին»,-այսօր իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահը։
Անդրադառնալով խորհրդարանական վերահսկողությանը եւ Էդմոն Մարուքյանի այն առաջարկին, որ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը պետք է դարձնել նախարարություն, Նազարյանն ասաց, որ, իր կարծիքով, Մարուքյանը ոչ թե ուզում է դրանք բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ, այլ ավելի ուժեղացնել այդ կառույցների ղեկավարներին․
«Քանի որ դրանց ղեկավարները դառնալու են կառավարության անդամներ եւ է՛լ ավելի ազդեցիկ ֆիգուրներ։ Ձեր ասած զսպումների եւ հակակշիռների մեխանզիմները այս դեպքում չեն գործում»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը։
Նա անդարդարձավ Լիլիթ Մակունցի այն առաջակին, որ «Իմ քայլը» պատրաստ է մյուս խմբակցությունների հետ մշակել օրինագիծ, որով հնարավոր կլինի նաեւ ուժային կառույցների ղեկավարներին հրավիրել խորհրդարան՝ հարց ու պատասխանի․
«Լիլիթ Մակունցի առաջարկն ուժի մեջ է, ԱԱԾ, ՊԵԿ եւ ոստիկանության ղեկավարներին ԱԺ հրավիրելու եւ հացրեր տալու համար եթե անգամ անհրաժեշտ են սահմանդրական փոփոխություններ, մենք կանենք նաեւ դա, դրա հնարավորությունը կա»։
Լենա Նազարյանը խոսեց նաեւ այն դիտարկումների մասին, թե կառավարությունը խոստումներ է տալիս, բայց դրանք այդպես էլ չեն իրականանում։ ԱԺ փոխնախագահը հստակ ցուցակ ներկայացրեց․
«Բարձրացել է իրավապահ մարմիններում աշխատողների աշխաավարձը՝ 20 տոկոսով, պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը՝ 30 տոկոսով։ Հունիսից կբարձրանա զինծառայողների աշխատավարձը, սեպտեմբերից՝ ուսուցիչների»,-թվարկեց Լենա Նազարյանը։
Խոսելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ ԱԺ նիստերին պատգամավորներին ինչ-որ բան կարդալու խորհուրդներին, Նազարյանն ասաց, որ Պետրոսյանն այստեղ դասախոս չէ եւ պետք է դադարի պատգամավորներին ասել, թե ինչ գրքեր եւ օրենքներ կարդան․
«Պարոն Պետրոսյանը պետք է դադարի պատգամավորներին ասել, թե ինչ գրքեր եւ օրենքներ կարդան, որովհետեւ նրա կարդացած գրքերը իրեն չեն երաշխավորել արտահայտել այնպիսի մտքեր, որ մարդու իրավունքների տեսանկյունից ուղղակի խայտառակություն են: Պարոն Պետրոսյանի կարդացած գրքերը չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինեն մարդիկ, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել, չեն երաշխավորել, որ ձեր խմբակցությունում լինի մարդ, որը ՀՀ երկրորդ քաղաքը այնպիսի իրավիճակի է հասցրել, որ մինչեւ հիմա փոսից չենք կարողանում հանել»,-ասաց Լենա Նազարյանը՝ հորդորելով չխոսել իրենց կարդացած գրքերի մասին եւ որեւէ մեկի քաղաքական փորձառությունը չդարձնել վերին հեղինակություն եւ դրոշակ․
«Որովհետեւ քաղաքականությունը ոչ թե ավելի հարմար տեղավորվելու մասին է, այլ ավելի ազնիվ, ավելի պատասխանատու եւ ավելի խիզախ լինելու մասին է»,-նշեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ «Իմ քայլը» կողմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծին եւ օգնելու է կառավարությանը, որպեսզի գրանցի հաջորդ հաջողությունները։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT