Այս տարի աննախադեպ քանակով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարելու. Արշակյան

Ճանապարհաշինական ծրագրերը մի քանի մասի են բաժանված։ Դրանք միջին նորոգման, հիմնանորոգման եւ լրացուցիչ հիմանորոգման ծրագրերն են: Այս տարի պետբյուջեով 78 կմ ճանապարհ կհիմնանորոգվի, բացի այդ ճանապարհների լրացուցիչ նորոգման ծրագրերով էլ աշխատանքներ կկատարվեն։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

«Համայնքային ճանապարհներով, որոնք վերանորոգվում են, մենք չենք զբաղվում, զբաղվում ենք միջպետական, հանրապետական նշանակության ճանապարհներով։ Խնդրում եմ, որ համայնքներն իրար կապող ճանապարհների հարցերով քաղաքացիները դիմեն մարզպետարաններ կամ համայնքապետարաններ»,- ասաց նախարարը։

Արշակյանի խոսքով՝ միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երեւան-Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սեւանի տարածքում։

Արշակյանը նշեց, որ ապագայում ներդրվող օնլայն ծրագիրը հնարավորություն է ընձեռելու տեղեկատվություն ստանալ հիմնանորոգվող ճանապարհի մասին՝ բոլոր մանրամասներով՝ ծախսված գումարներ, հսկողություն եւ այլն։ Արշակյանի խոսքով, սա հնարավորություն է տալու հիմնանորոգված ճանապարհի քանդվելուց հետո վերահսկել եւ իմանալ՝ ո՞վ է դրա համար պատասխանատու։

«Երեւանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ։ Հարավային ուղղությամբ էլ` դեպի Մեղրի ընկած հատվածում կլինեն նորոգումներ։ Վերջին 5 տարիների համեմատ` այս տարի աննախադեպ քանակով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարելու` խոսքը 300 կիլոմետրից ավել ճանապարհի մասին է»,- ասաց Արշակյանը:

«Այս տարվա բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ։ Հիմնական շեշտը պետք է դնենք Հայաստանը տրանզիտ գոտի դարձնելու վրա՝ դեպի Վրաստան եւ Իրան։ Այս տարի այս ուղղությամբ 15 միլիարդից ավելի ճանապարհաշինության համար գումար ենք հատկացնելու»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է 300 կմ վերանորոգել։

Խոսելով Մ6 ճանապարհի (Վանաձոր-Ալավերդի-Վրաստան) կառուցման մասին` նախարարը նշեց, որ Վանաձորից Թումանյանի կայարան գնացող հատվածի շինարարությունն արդեն ավարտվել է, եւ մյուս տարի կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձր որակի ճանապարհ։

Հակոբ Արշակյանի խոսքով` Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված էլ այս տարի պետք է ավարտեին Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ամբողջությամբ ավարտել։ Նախարարը վստահեցրեց՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման ավարտի վերջնաժամկետի հետ կապված այս պահին բանակցություններ են գնում:

Տպել
5570 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց