Երևան
12 °C
«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ մի քանի հարյուր աշխատակիցներ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք աշխատանքից ազատման ծանուցագրեր են ստացել, այդ իսկ պատճառով փակել են գործարան տանող ճանապարհը: Նշենք, որ «ԱրարատՑեմենտ»-ը ներառված է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի մեջ:
Աշխատակիցները ցանկանում են հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ եւ նրանից տեղեկանալ գործարանի խնդիրների մասին:
Գործարանի տնօրինությունը պարզաբանել է, որ ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, իսկ ինքնարժեքը բարձր է: Աշխատակիցները նշում են, որ 1200 աշխատակիցների ծանուցում է ուղարկվել եւ նրանք պետք է ազատման դիմում գրեն: Նշենք նաեւ, որ աշխատակիցները հրաժարվում են ծանուցումները ստորագրել:
Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ էր եկել նաեւ Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը, ով նշեց, որ եթե գործարանի տնօրինությունն այս հարցին լուծում չտա, ապա կխնդրեն կառավարության աջակցությունը:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Հիմա իրենք ուզում են մի ամբողջ ցեմենտի գործարան՝ 1200 բանվոր հանեն դուրս: Եթե իրենք մտածում են, որ կարող են մի ամբողջ Արարատ քաղաք կատվածահար անել, այս ժողովրդին թողնեն անգործ, իրենք չարաչար սխալվում են: Չունեն լուծումներ, չեն կարողանում, իրենց բարի ճանապարհ, թող դուրս գան: Թող կառավարությունը մարդիկ բերի, մտածի: Եթե իրենք մտածում են, որ մենք պիտի դուրս գանք կառավարության, մեր վարչապետի, մեր Փաշինյանի դեմ, իրենք չարաչար սխալվում են: Այսօր, որ մենք կարողանում ենք այսպես խոսել, դա մեր վարչապետի շնորհքն է: Թող իրենք չմտածեն, որ կարող են մեր տներից, մեր գործարաններից դուրս հանել: Մենք հլը ուրիշ բաներ չենք խոսում: Մենք այստեղ աշխատել ենք ստրուկի կարգավիճակով ահ ու վախով: Թող գան այդ հարցին որոշում տան, դեռ այնքան բաներ կան...: Չեն կարողանում, ասում եմ՝ բարի ճանապարհ իրենց: Մենք չունենք կենտրոնական ճանապարհ փակելու, մենք չունենք մեր վարչապետի դեմ դուրս գալու»:
«Հայկական ժամանակ»-ը փորձեց կապ հաստատել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի հետ, սակայն մեր զանգերը անպատասխան մնացին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ արգելվել է հավաքվել, տոնել, բողոքել, նկարահանել. կան ձերբակալվածներ
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
Ինքնասպանություն Գյումրիում. տղամարդը վերջ է տվել կյանքին՝ ձեռքում նռնակը պայթեցնելով
Օգոստոսի 1-ից «ՀՀ սպորտի վարպետ» և «ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետ» կոչումների համար նոր չափանիշներ կլինեն
Երևանի հանրակացարաններից մեկում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մարմին. կա սպանության վարկած
Վարչապետը Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցել է սուրբ պատարագի. տեսանյութ
Պարզվել է Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղած տղամարդկանց ինքնությունը
Պատմական շոգ Եվրոպայում․ Գերմանիան, Չեխիան և Դանիան նոր եղանակային ռեկորդներ են սահմանել
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Արուսյակ Ջուլհակյանն ու Արման Եղոյանն առաջադրվել են որպես ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Վարդենիկ գյուղում իր դռներն է բացել «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի կանանց 5-րդ ակումբը. տեսանյութ
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ՝ հավասարվելով 13 տարի առաջ գրանցված ցուցանիշին
Բագրատաշենի մաքսային կետում մաքսային ձևակերպումներ չիրականացնելու մասին պնդումները սուտ են. ՊԵԿ
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները
Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը
«Փաստաբանություն» Մեդվեդևի կողմից. ՌԴ ԱԽ քարտուղարը հանդես է եկել Ծառուկյանի պաշտպանությամբ
Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի քաղաքացիների համար. Մեդվեդև
Վթարային ջրանջատում Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում
Վրաերթ Երևանում. տուժածը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռն է
Էապես աճել են կենսաթոշակները, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներով
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել 770 տոննա ցորեն
Երևանի քաղաքապետարանը պարգևատրել է 2026 թ. աշխարհի գավաթների առաջնություններում մեդալակիրներին ու մարզիչներին
Հրազդանում «Օպել»-ը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
Ուկրաինան հարվածել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին
Խոշոր ավտովթար Գեղամավանի մոտակայքում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է նոր՝ շինարարության փուլ. ինչ է նախատեսվում
Փամբակ գետում վերսկսվել են մեքենայով ջուրն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները
Հրդեհ՝ Թաիրով բնակավայրում կառուցվող շինության շինհրապարակում
Հայաստանը միացել է ՄԱԿ-ի կանոնադրության 81-ամյակի խորհրդանշական ստորագրմանը
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT