Երևան
12 °C
Կավից պատրաստված աշխատանքները թրծելու մեկ փոքրիկ վառարան, ինքնաշեն կաղապարներ եւ մեխանիկական մեկ բրուտանիվ: Սա է Արթիկի Գեղարվեստի դպրոցի խեցեգործության դասարանի ունեցած գույքը: Բայց դրանք դնելու սենյակ էլ չկա դպրոցում, փորձել են հարմարվել եւ մեկ այլ մասնագիտական դասարանում տեղավորվել:
Դպրոցի տնօրեն Արա Մերգելյանն ասում է՝ մեծ հույսով էին միացել «Բարի գործեր» նախագծին, որ հաղթելու դեպքում խեցեգործության դասարանը վերանորոգեին եւ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերեին: Այսօր արդեն պարզ է՝ քվեարկության արդյունքներն իրենց օգտին չէին, հույսը մնում է հովանավորի փնտրտուքը: Չնայած դպրոցը համայնքապատկան է, սակայն Արթիկի բյուջեից էլ հույս չկա, գումար չունեն: Դպրոցի տնօրեն Արա Մերգելյանը հստակ թիվ է ներկայացնում՝ 1.5 մլն դրամ է անհրաժեշտ:
«Այդ գումարը լիովին բավարար էր, որ դասարանը նորոգվեր, պատուհանները փոխվեին, դուռը փոխվեր, եւ դասարանը կահավորվեր: Այսինքն, ունենայինք պահարան, լվացարան, սեղաններ, աթոռներ եւ այլն: Դա կլիներ հրաշալի, քանի որ կունենայինք հնարավորություն՝ ավելի պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել կիրառական արվեստի զարգացումը դպրոցում: Ունենք բոլոր նախադրյալները, բայց ֆինանսը չունենք: Այդ դասարանը մեզ շատ է պետք, անչափ կարեւոր է»,-ասաց Արա Մերգելյանը:
Հատկապես վերջին տարիներին է կտրուկ աճել խեցեգործության դասարան հաճախողների թիվը: Ձեռքի աշխատանքը գրեթե բոլորի մոտ է լավ ստացվում: Տեւական ժամանակ Շիրակի մարզի հումքն են օգտագործել: Հիմա հայկական կավով չեն աշխատում, քանի որ հումքի վերամշակման համար համապատասխան հաստոցներ չունեն:
«Տեւական ժամանակ ես իմ գյումրեցի ընկերների հետ ուսումնասիրեցի Արթիկի, Սառնաղբյուրի եւ Գյումրու հումքը՝ կարմիր եւ սպիտակ կավը: Տեսանք, որ մեր հումքը վատը չէ, կարող ենք օգտագործել: Բայց տեղական կավը մեր ձեռքի տակ եղած սարքավորումներով վերամշակելը շատ բարդ է, մենք այդ հաստոցները չունենք: Եվ որոշեցինք արդեն պատրաստի կավ գնել, որով էլ աշխատում են երեխաները»:



Աշակերտների ձեռքի աշխատանքները նաեւ կարողանում են ցուցահանդեսների ժամանակ վաճառել, դպրոցի եւ քաղաքի հյուրերին նվիրել, սակայն դպրոցից աշակերտների պահանջն այլ է: 125 սան ունեցող Գեղարվեստի դպրոցը Արթիկի տարածաշրջանում միակն է, որտեղ խեցեգործություն է ուսուցանվում: Ցանկություն կա այս արտադպրոցական պարապմունքը տեսնել որպես մասնագիտություն: Իսկ դրա համար պրոֆեսիոնալ գործքիներ, թրծման վառարան ու չորանոց էլ է անհրաժեշտ: 
Այս դպրոցում բոլոր խնդիրները տեխնիկական են, քանի որ քիչ թվով նորոգված դասարաններ կան: Դրանով պայմանավորված էլ արվեստի տարբեր ճյուղեր մի քանի դասարաններում են համախմբել: Ջեռուցման նորմալ տաբերակ եւս չկա: Դպրոցը փայտի վառարանով է տաքացվում:
«125 աշակերտ կա դպրոցում, մի դասարանում երկու խումբ է պարապում: Ես, որպես մանկավարժ եւ տնօրեն, ճիշտ չեմ համարում, որովհետեւ յուրաքանչյուր ուսուցիչ ինքը պետք է կահավորի իր դասարանը, եւ իր մեթոդներով շարժվի առաջ, որպեսզի իր մոտ էդ ստեղծագործական պահերն ավել արդյունավետ լինեն: Ամեն դասարան իրեն հատուկ միջվայրը պետք է ունենա: Իսկ մեր մոտ ամեն ինչ ընդհանուր է: Բայց, քանի որ մեր վերանորոգված դասարանները քիչ են, առայժմ էդպես ենք պարապում, մինչեւ որ հարցը կլուծվի»,-զրույցը եզրափակեց դպրոցի տնօրենն՝ ավելացնելով՝ երազում է առավել շատ ժամանակ հատկացնել մանկավարժական աշխատանքին, քան դպրոցի հետ կապված տեխնիկական հարցերին, որոնք տարիներ շարունակ մնում են անլուծելի: Ներկա պահին խեցեգործության դասարանի սաների ձեռքով պատրաստված 300-ից ավելի աշխատանք է ենթակա վաճառքի, սակայն ոչ ցուցադրելու տեղ ունեն, ոչ էլ հարմար վայր կա, որ դրանք ներկայացվեն գնորդներին:
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT