Մարդաշատ օբյեկտներում աղետի դեպքում իրական աշխատող տարհանման մեխանիզմ գոյություն չունի. Ցոլակյան

12/04/2019 schedule21:58

Ապրիլի 12-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի նախագահությամբ անցկացվեց փրկարար ծառայության ամենշաբաթյա ընդլայնված խորհրդակցություն:

ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի ու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) պետերը զեկուցեցին ապրիլի 5-12-ն ընկած ժամանակահատվածում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, մարզերում տեղակայված ժամանակավոր հենակետերի, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, ճանապարհների անցանելիության, տրանսպորտային միջոցների արգելափակման, փրկարարական և այլ աշխատանքների մասին:

Հնչեցված զեկույցներից հետո նախարար Ֆելիքս Ցոլակյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում են ՀՓՋ-ներում առկա գույքային և շենքային պայմաններին, անձնակազմի հետ աշխատանքին և կարգապահության ապահովմանը: Նախարարը նախանշեց մայրաքաղաքում և յուրաքանչյուր մարզային վարչությունում առկա խնդիրները, ինչպես նաև աշխարհագրական դիրքի, եղանակային պայմանների, տնտեսական և արդյունաբերական զարգացման առանձնահատկություններով պայմանավորված՝ աշխատանքային առաջնահերթությունները:

Ֆելիքս Ցոլակյանն անդրադարձավ մարզերում հենակետերի բաշխվածությանը, ՓԾ ստորաբաժանումների պատշաճ պատրաստությանը, անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարգադրեց հնչեցված մտահոգություններին տալ առարկայական լուծումներ:

Նախարարը մտահոգություն հայտնեց Երևանի ՀՓՋ-ների տեխնիկական ապահովվածության հարցով և նշեց, որ սպասվող օժանդակության ժամանակ ջոկատները կհամալրվեն անհրաժեշտ տեխնիկայով:

«Երևանում այսօր առկա են լրջագույն խնդիրներ: Մենք փաստացի մայրաքաղաքում նստած ենք «վառոդի տակառի» վրա: Այստեղ են տեղակայված քիմիական արդյունաբերության և այլ հնարավոր աղետածին գործունեություն իրականացնող ձեռնարկություններ»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև բազմաբնակարան շենքերի անվտանգության հետ կապված խնդիրներին:

«Հարցն ամենևին շենքերի վերին հարկեր հասանելիություն ապահովող տեխնիկայի առկայությունը չէ: Աշխարհում կան 100-200 հարկանի շենքեր և այս կառույցներում անվտանգության ապահովման միակ լուծումը՝ շինարարության ընթացքում անվտանգության հետ կապված խնդիրների բացառումն է և հակահրդեհային համակարգերի առկայությունը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Բացի այդ, ըստ Ֆելիքս Ցոլակյանի, առկա է շենքերին տեխնիկա մոտեցնելու խնդիրը:

«Մայրաքաղաքի կենտրոնում միմյանց չափազանց մոտ կառուցված են շենքեր, և անհրաժեշտության պարագայում, հրշեջ մեքենան ուղղակի չի կարող մոտենալ նրանցից որևէ մեկին»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Առանձնահատուկ խնդիր է նաև խցանումները, և առավել ծանրաբեռնված ժամերին մարտական հաշվարկն առևույթ մոտակայքում գտնվող դեպքի վայր կարող է հասնել միայն տևական ժամանակ հետո:

Անդրադառնալով փրկարարների աշխատանքին՝ մասնավորապես, արհեստավարժության ապահովմանը, նախարարը հանձնարարեց, որ առկա խնդիրների վերաբերյալ վերլուծությունները, նախանշված լուծումներով, ինչպես նաև հանձնարարականներով, հասցվեն բոլոր ստորաբաժանումներին:

Նախարարը մտահոգություն հայտնեց նաև հանրային մարդաշատ վայրերում անվտանգության ապահովման վերաբերյալ:

«Ներկա պահին մայրաքաղաքի հանրային մարդաշատ օբյեկտներում աղետի դեպքում իրական գործող և աշխատող տարհանման մեխանիզմ գոյություն չունի: Շատ հնարավոր է, որ ինչ-որ մի տեղ առկա է գեղեցիկ և մանրակրկիտ տարհանման պլան, սակայն ցավոք այն միայն թղթի վրա է»,- ասաց նախարարը:

Խորհրդակցության ընթացքում նախարար Ֆելիքս Ցոլակյանը խոսեց նաև սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին, շեշտելով, որ դրանք միտված են լինելու ծառայությունների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

ԱԻՆ-ը, ըստ նախարարի, որպես զարգացման ուղենիշ պետք է գնա ոչ թե հետևանքի վերացման, այլ դեպքերի կանխարգելման ճանապարհով:

«Շատ կարևոր տեղ է տրվելու դեպքերի կանխարգելմանը: Այս գործում շատ կարևոր դերակատարում ունեն քաղպաշտպանության և բնակպաշտպանության վարչությունները»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Ըստ նախարարի՝ այս խնդրի իրականացման ճանապարհին ԱԻՆ աշխատակիցների գլխավոր զենքը նախաձեռնողականությունն է և որպես արդյունք՝ հայտնաբերված թերությունների մասին ահազանգն ու բարձրաձայնումը:

Նախարարը, հղում կատարելով, փրկարար ծառայության մասին օրենքին, նշեց, որ կառույցի աշխատակիցները իրավասու են մտնել ցանկացած հաստատություն և պահանջել անվտանգության ապահովման բոլոր փաստաթղթերը, դիտարկել առկա թերությունները:

Ըստ նախարարի՝ ԱԻՆ-ը պարտավոր է հայտնաբերել և բարձրաձայնել ոլորտում առկա բոլոր խնդիրները:

«Դա կլինի, թերևս, մեր ամենամեծ և ամենակարևոր գործը»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարը կարգադրեց նաև տարածքային փրկարար վարչությունների ղեկավարներին ակտիվորեն համագործակցել տեղական իշխանությունների հետ, մասնավորապես, գույքային և շենքային պայմանների բարելավման հարցերով՝ վստահություն հայտնելով, որ այս համագործակցությունը կտա ցանկալի արդյունք:

Նախարարն ընդգծեց կառույցներում կարգ ու կանոնի խստագույնս պահպանումը և շեշտեց, որ թերությունների հայտնաբերման դեպքում կարող են լինել կադրային լուծումներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1952 դիտում

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան

TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում

Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը

ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն

ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով