Փոխնախարարը սխալ տեղեկություններ է ներկայացնում, առանց պատճառի չի կնքվում պայմանագիրը. բաց նամակ վարչապետին

«Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ տնօրեն Լևոն Թոփուզյանը բաց նամակով դիմում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրության կենտրոնում պահել եւ փորձել լուծում տալ իր ներկայացրած խնդրին: Թոփուզյանի նամակի համաձայն, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը խեղաթյուրված տեղեկություններ է ներկայացրել:

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Որպես պատասխան՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար

Ալբերտ Բաբայանի՝ «Հետք»-ին ուղղված, խեղաթյուրված տեղեկություններ պարունակող նամակին

ՀՀ գնումների մասին օրենքի համաձայն՝ 23.02.2018թ-ին «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի (ՉԱԻ) և «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ի («Ընկերություն») միջև կնքվել է հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման պետական գնման N ՉԱԻ-ԳՀՁԲ-18/1 ծածկագրով պայմանագիրը երեք տարի ժամկետով, որը գործում է մինչև 30.12.2020թ-ը՝ յուրաքանչյուր տարվա համար ֆինանսական միջոցների առկայության հիման վրա համապատասխան համաձայնագրի կնքման միջոցով:

Ընկերությունում բավարար ֆինանսական միջոցների առկայության պայմաններում, գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ստեփանյանը,  առանց հիմնավոր պատճառաբանության, հրաժարվում է կնքել 2019թ-ի համար ծառայությունների մատուցման համաձայնագիրը, ինչի պատճառով չի կատարվում Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց  վճարումը։

Նշված հարցի կարգավորման համար Ընկերության կողմից նամակներ են հասցեագրվել (14.01.2019թ. և 14.03.2019թ.) ՉԱԻ-ին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը (նախարարի պաշտոնակատար պարոն Տիգրան Խաչատրյանին) և  ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին  (04.02.2019թ. և  22.02.2019թ.), սակայն որևէ պատասխան այդ նամակներին ընկերությունը մինչև օրս չի ստացել:

29.03.2019 թ-ին «Հետք»-ի հրապարակումից տեղեկանում ենք, որ փոխնարարար Ալբերտ Բաբայանը, դուրս գալով իրեն վերապահված իրավասությունների շրջանակից, «առանց որևէ միջամտություն գործադրելու պայմանագրային կողմի՝ ՉԱԻ-ի վրա», հայտարարել է կողմերի պայմանագրային փոխհարաբերությունների խզման մասին:  Իրականացվող հաշվապահական հաշվառման ծառայությունները կասեցնելու մասին «Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ-ն ՉԱԻ-ի կողմից  որևէ ծանուցում  չի ստացել։

Ընկերությունն ավելի ուշ «Հետք»-ից է տեղեկացել, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանի պարզաբանմամբ` «ՀՀ կառավարության կողմից որդեգրված կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման՝ այն է հնարավոր քիչ ռեսուրսներով առավելագույն արդյունք ստանալու քաղաքականությունը, հաշվապահական հաշվառման ծառայությունների դիմաց վճարման համար գումար չի նախատեսվել՝ փոխարենը որոշում է կայացվել հաշվապահական հաշվառումը շարունակել իրականացնել նախատեսված հաստիքային միավորների միջոցով, իսկ առաջացած հավելյալ միջոցները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով ուղղվել են «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի 127 աշխատակիցների վարձատրության ավելացմանը»:  Իրականում աշխատավարձի չնչին փոփոխություն է կատարվել միայն 109 աշխատակցի մասով, այն էլ սկսած միայն 2019թ մարտի 12-ից։  Ալբերտ Բաբայանի պատասխանում նշվում է, որ նախարարության որևէ պաշտոնյայի կողմից ճնշում չի գործադրվել ՉԱԻ–ի նկատմամբ՝ 2019թ-ի համաձայնագիրը չստորագրելու համար։  Եթե դա այդպես է, ապա ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այն, որ 09.01.2019թ. ՀՀ պետական գնումների կայքում հրապարակվել է ՉԱԻ տնօրեն Հայկ Ստեփանյանի կողմից հաստատված ՉԱԻ 2019թ-ի գնումների պլանը, ըստ որի՝ հաշվապահական հաշվառման ծառայությունների համար նախատեսվել է 22,3 մլն ՀՀ դրամ։ Ո՞վ և ինչու՞ է անտեսել այս փաստաթուղթը: Հիմք ընդունելով առկա ֆինանսական միջոցները՝ 12.02.2019թ. թիվ 104 նամակով ՉԱԻ-ն նախարարություն է ուղարկել  2019թ-ի եկամուտների և ծախսերի մասին նախահաշիվը՝ ներառելով նաև հաշվապահական հաշվառման ծառայությունների համար նախատեսված գումարը, ինչը 06.03.2019թ-ին նախարարության կողմից հետ է վերադարձվել՝ հաշվապահական հաշվառման ծառայությունների գումարը դարձնելով զրո։

Ալբերտ Բաբայանը նշում է, որ մինչև ընկերության հետ պայմանագրի կնքումը հաշվապահական հաշվառումը վարել են ՉԱԻ աշխատակիցները, և որ ընդհանուր ֆոնդը կազմել է 9 մլն դրամ։  Մեր ձեռքի տակ ունեցած բոլոր հիմքերի ամենապարզ թվաբանության արդյունքում անգամ ակնհայտ է, որ մինչ մեր Ընկերության հետ պայմանագիր կնքելը հաշվապահական հաշվառման ծառայությունների դիմաց  ՉԱԻ-ի տարեկան ծախսը կազմել  է ոչ թե 9 մլն ՀՀ դրամ, այլ 16,5 մլն  ՀՀ դրամ:Սա կա՛մ միտումնավոր կեղծիք է, կա՛մ էլ տվյալ կազմակերպության կոորդինատորի անտեղյակություն, ինչը հարիր չէ  նախարարի տեղակալի պաշտոնըզբաղեցնող անձին։

 Ինչ վերաբերում է Ալբերտ Բաբայանի նշած 23 մլն դրամին, որը ընկերության կողմից մատուցած ծառայության արժեքն է, ապա այն ներառում է շուրջ 4 մլն ԱԱՀ-ի գումարը, որը նվազեցվում է ՉԱԻ-ի կողմից բյուջեին վճարվելիք գումարից։  Ստացվում է, որ ընկերության կողմից մատուցված ծառայության արժեքի ամսական տարբերությունը մոտ 175,000 դրամ է, որի դիմաց  Ընկերությունը կրում է Հաշվապահական հաշվառման վարման ողջ գործընթացի պատասխանատվությունը։

Իսկ թե որտեղից և ինչ նպատակներ են հետապնդում  պարոն Բաբայանի ներկայացրած այս  խեղաթյուրված տվյալները, մտածելու տեղիք են տալիս։ Ամենացավալին այն է, որ նման  ապակողմնորոշող տեղեկություններ կարող են ներկայացված լինել նաև ՀՀ կառավարության ղեկավարին։

Ըստ Ալբերտ Բաբայանի՝ «ընկերության ներկայացուցչի հետ տեղի են ունեցել քննարկումներ»։ Որպես ընկերության ղեկավար, պաշտոնապես հայտարարում եմ, որ ստեղծված իրավիճակի, հնարավոր լուծումների և դրանց հիմնավորումների հստակեցման նպատակով ընկերության որևէ ներկայացուցչի հետ երբևէ որևէ հանդիպում և քննարկում տեղի չի ունեցել։ Եվս մեկ բացահայտ կեղծիք պարունակող հայտարարություն։ Մեր ուշադրությունից չի վրիպել նաև վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի 27.03.2019թ-ի «Հետք»-ին ուղղված մամուլի հաղորդագրությունը,  որում տեղեկացվում է, որ ստացված նամակները վերահասցեագրվել են նախարարությանը, սակայն  չի նշվում, թե ինչ ժամկետում պետք է ակնկալվի պատասխանը դիմումատուին, ինչու են անպատասխան մնացել դեռևս փետրվարի 4-ին և 22-ին ՀՀ վարչապետին ուղղված նամակները,  և ինչու է խախտվում Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքը:

Մինչև օրս անպատասխան են մնացել ինչպես նախարարության կողմից մեզ ընդունելու մեր բազմաթիվ խնդրանքները, այնպես էլ` ՉԱԻ-ին, նախարարությանը և ՀՀ վարչապետին ուղղված բոլոր գրությունները:

Մեծարգո պարոն Վարչապետ, շուրջ մեկ տարի է, ինչ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և, հետևաբար, ակնկալում ենք, որ այս հարցն էլ, Ձեր միջամտությամբ, կստանա իրավական հիմնավորմամբ պատշաճ լուծում։

Հարգանքով`

«Բիզնես Քոնսալթ» ՓԲԸ տնօրեն Լևոն Թոփուզյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3794 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ