2017 թվականի համեմատ Հայաստանում զբոսաշրջությունն աճել է 10.5 %-ով

2018 թվականի զբոսաշրջության տարեկան ցուցանիշը 2017-թվի համեմատ 10.5 տոկոսով աճել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` նշելով, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալները կհրապարակվեն ապրիլի վերջին: Նրա խոսքով՝ զբոսաշրջության աճը պայմանավորված է լավ ու բարձրորակ ծառայությունների մատուցմամբ, արդյունավետ համագործակցությամբ, նաև մասնավոր հատվածի ջանքերով:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից «Հայկական Ժամանակ»-ին ներկայացրած վիճակագրության համաձայն` 2017 հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 3.398.143 (աճը նախորդ տարվա համեմատ (2.867.008) կազմել է 18.5%), որից վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1․494․779, կամ 2016թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 18․7%-ով:

2018 թ թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 3757168 (աճը նախորդ տարվա համեմատ (3.398.143)  կազմել է 10.5%), որից վիճակագրական տվյալներով զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1․651.782, կամ 2017թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 10.5%-ով:

Ապրեսյանը հավաստիացրեց, որ նման աճի ցուցանիշը խոսում է զբոսաշրջիկների` Հայաստանից գոհունակությամբ հեռանալու մասին:

«1 գոհ զբոսաշրջիկ նշանակում է, որ նրա տասնյակ բարեկամներ ու ընկերներ լավ պատկերացումներ ունեն քո երկրի մասին և ըստ այդմ` այդ գոհ զբոսաշրջիկը էլի ցանկություն կունենա Հայաստան այցելել և ինչու չէ խորհուրդ կտա իր ընկերներին: Այդպես երկիրը գովազդվում է` ավելացնելով զբոսաշրջիկների այցելությունների թիվը»-ասաց Ապրեսյանը:

Վերջինիս բնորոշմաբ՝ նույն կերպ, եթե ունենք 1 դժգոհ զբոսաշրջիկ, նշանակում է` առկա է 100-ավոր զբոսաշրջիկների այցելության նվազում: «Մեր պարագայում մեզանից գոհ են հեռանում զբոսաշրջիկները, քանի որ հայերը հայտնի են լեգենդար հյուրընկալությամբ և հյուրասիրությամբ: Այստեղ զբոսաշրջիկները իրենց զգում են տանը:

Մեր հարցին, թե վերջին շրջանում ո՞ր երկրներից է նկատվում զբոսաշրջության մեծ աճ, Ապրեսյանը պատասխանեց. «Զբոսաշրջության աճը նկատվում է հիմնականում ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Արևելյան երկրներից: Այս տարի աճի նվազում ունենք Վրաստանից և Իրանից, թեև նրանք թվային առումով միշտ գտնվել են վերին հորիզոնականներում: Այս տարի նկատելի աճ է գրանցվել Չինաստանից և Ճապոնիայից, իսկ Եվրոպան և ՌԴ-ն ստատիկ գտնվում են առաջին հորիզոնականներում»:

Նշենք, որ ՌԴ-ից միայն 2015 թ.-ին ենք ունեցել զբոսաշրջության աճի նվազում, իսկ մնացած տարիներին ունեցել ենք աճ: Ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալների` ներկայացնում ենք 2018 թվականին վերոհիշյալ երկրների Հայաստան այցելությունների աճի ցուցանիշը.

 

Երկիրը

2018 թվական

2017

թվական

Աճը 2017 թվականի համմատ %

Ռուսաստան

684013

584561

17

Վրաստան

314341

319902

-1.74

Իրան

160645

220147

-27.0

ԱՄՆ

53744

44587

20.5

Որկրաինա

32412

29706

9.11

 

31213

11589

169

Գերմանիա

28655

21011

36.4

Ֆրանսիա

27651

21881

26.4

Ֆիլիպիններ

20363

22007

-7.5

Լեհաստան

15397

13375

15.1

Ղազախստան

12981

7500

73

 

 

Արաբական Միացյալ
 
Էմիրություններ

11901

8299

43.4

Նիդերլանդներ

11898

9101

30.7

Լիբանան

11491

9901

16

Մեծ Բրիտանիա

10873

9005

20.7

Իտալիա

10802

8014

34.8

Տաջիկստան

10649

5698

86.9

Չինաստան

9189

5747

59.9

Բելառուս

8656

6951

24.5

Բելգիա

8223

6150

33.7

Հարավային Կորեա

6947

2554

172

Իսպանիա

6922

4803

44.1

Կանադա

6468

4800

34.8

Իսրայել

6319

5294

19.4

Ուզբեկստան

5228

4180

25.1

Ավստրիա

5202

3502

48.5

Իրաք

5106

4063

25.7

Շվեյցարիա

4782

3972

20.4

Հունաստան

4519

3611

25.1

Շվեյցարիա

4428

3784

17.02

Ավստրալիա

4263

2956

44.2

Ճապենիա

3947

3026

30.4

Չեխիա

3828

3101

23.4

Սիրիա

3298

3089

6.8

Դանիա

2541

2197

15.7

Նորվեգիա

2222

1612

37.8

Լատվիա

1871

1548

20.9

Ղրղստան

1817

1140

59

Սինգապուր

826

377

119.1

Թաիլանդ

826

610

35.4

Քուվեյթ

608

493

23.33

Նոր Զելանդիա

497

268

85

Հայկական տուրիզմի ֆեդերացիայի նախագահի տեղեկացմամբ` 2013թ.-ին կատարված վերջին վիճակագրական հետազոտությունների համաձայն` ծագումով հայերը կազմում են այցելուների 60-65 տոկոսը, սակայն այսօր նորից հետազոտություն կատարելու դեպքում նշված տոկոսային հարաբերությունը կաճի և էական փոփոխություններ կգրանցվեն: Ինչն էլ զբոսաշրջությունը զարգացնելու հիմնական նպատակն է:

«Այսօր մենք խիստ կարիք ունենք հերթական վիճակագրական ստուգումներ անցկացնելու, վերջին հետազոտությունն անցկացրել ենք 2013-ին, որի արդյունքում գրանցել ենք, որ զբոսաշրջիկների դժգոհությունը հիմնականում կապված է ճանապարհների որակի վատացման, ճանապարհները անհրաժեշտ տեղեկատվական վահանակներով կահավորելու, մայրուղիների, ինչպես նաև հիմնականում դեպի զբոսաշրջության կենտրոն տանող ճանապարհներում առկա խնդիրնների հետ»- նշեց հայկական տուրիզմի ֆեդերացիայի նախագահը:

Ապրեսյանն ասաց, որ տուրիզմի հայակական ֆեդերացիան ևս պատրաստ է քննարկել ճանապարհների վերանորոգման առաջնահերթության խնդիրը, քանի որ ակտիվ սեզոնն արդեն սկսվում է:

Ապրեսյանը նկատեց, որ Հայաստանում տուրիստական ծառայությունների գները հարմար են զբոսաշրջիկներին, թեև վերջին շրջանում նկատել է, որ օրինակ Տաթևի ճոպանուղու, ինչպես նաև թանգարանների տոմսերի գները բարձրացել են և այս չհիմնավորված թանկացումները կունենան վտանգավոր հետևանքներ:

«Պետք է ոչ թե տուրիստական ծառայությունների քանակը ավելացնեք, այլ փորձենք պահպանել և ավելացնել որակը: Եթե այս հարցին հետևողական չլինենք, ապա կունենանք հիասթափված զբոսաշրջիկներ, ինչը վերականգնելը դժվար կլինի»:

«Հժ»-ն տուրիզմի ֆեդերացիայի նախագահից հետաքրքրվեց, թե զբոսաշրջիկների քանի տոկոսն է օգտվում տուրիստական ծառայություններից:

«Ըստ վերջին փորձագիտական տվյալների՝ կարող ենք ասել, որ զբոսաշրջային այցելուների մոտ 10 տոկոսը կազմակերպվում է զբոսաշրջային օպերատորների կողմից, մնացած 90 տոկոսը անհատական այցելուներ են: Մեծ է անհատական այցելուների քանակը, քանի որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների դարում այցելուները կարողանում են ինքնուրույն ամրագրել տոմսերը և գալ»:

Մեր հարցին, թե այսօր ինչքանով են զբոսաշրջիկները տեղեկացված Հայաստանի մասին, Ապրեսյանը պատասխանեց. «Գնալով մեծանում է զբոսաշրջիկների տեղեկացվածության աստիճանը, նախորդ  տարվա ընթացքում Հայաստանի ճանաչելիությունը բարձրացել է, ինչը իր գագաթնկետին հասավ թավշյա հեղափոխությունից հետո: Հենց հեղափոխությունը էապես դրական ազդեցություն ունեցավ ոչ միայն զբոսաշրջության, այլ ընդհանրապես Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով:

Հարցին, թե ի՞նչ է անում զբոսաշրջության կոմիտեն Հայաստանը հասանելի զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար միջազգային զբոսաշրջության շուկայում, Ապրեսյանը պատասխանեց, որ կոմիտեի գերագույն խնդիրը հենց հասանելիությունը ապահովելն է.

«Հասանելիության առումով մենք ունենք խնդիրներ, քանի որ համաշխարհային շուկայի հետ կապը բացի Վրաստանի և Իրանի հետ սահմանից, հիմնականում օդային տրանսպորտի միջոցով է և մեզ պակասում է օդային մատչելի փոխադրամիջոցների առկայությունը: Ուղիղ չվերթների բացակայությունը ոչ միայն բարձրացնում է ավիատոմսերի գները, այլեւ երկարացնում է ճանապարհորդության ընթացքը՝ լրացուցիչ անհարմարություններ պատճառելով զբոսաշրջիկներին: Արդյունքում մեր գերագույն խնդիրն է՝ անել ամենը, որ 2013-ին հայտարարված «բաց երկնքի» քաղաքականությունը կարողանանք իրականացնել` գոնե օդային տրանսպորտի միջոցով մեր կապը արտաքին աշխարհի հետ մեծացնելու և միջազգային զբոսաջրջության շուկայում հասանելի երկիր դառնալու համար»-ասաց Ապրեսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3275 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ