Երևան
12 °C
Գյումրու Աբովյան 133/2 հասցեում վերաբացված Անի ռեստորանի շուրջ մեծ վեճ է հասունանում: Հաստատության շահագործումից հետո Գյումրու քաղաքապետարանը վարչական վարույթ է կիրառել, եւ տույժի ենթարկել ռեստորանը շահագործողին: Գումարի չափը սահմանվել է 400.000 դրամ:
Իր գործողությունը քաղաքապետարանը համարել է օրինաչափ: ՀԺ-ին ուղարկած նամակով Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունն ընդգծում է, որ «Գրքիկյանների ընտանիքը չի ունեցել շինարարության թույլտվություն և կատարել է ինքնակամ շինարարություն: Շինաշխատանքներ իրականացնելու համար կառուցողը պարտադիր ունենալու է ճարտարապետահատակագծային առաջադրանք, հաստատված նախագիծ և շինթույլտվություն: Նկատի ունենալով, որ Աբովյան 133/2 հասցեի տվյալ շինությունը գտնվում է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող «ԿՈՒՄԱՅՐԻ» արգելոց-թանգարանի պահպանման գոտում, նախագիծը ենթակա է համաձայնեցման նաև մարզպետարանի, քաղաքաշինության կոմիտեի և մշակույթի նախարարության կողմից: Անձը նշում է, որ տվյալ տարածքում կառուցել է ռեստորան, բայց չի անդրադառնում այն փաստին, որ սեփականության վկայականով տվյալ կառույցը մշակութային կենտրոն է: Սա խոսում է այն մասին, որ խախտված է կառույցի գործառնական նշանակությունը: Առհասարակ, կառույցի գործառնական նշանակության փոփոխությունը ևս կատարվում է օրենքով սահմանված ընթացակարգով, այս մասով ևս սեփականատերը դիմում չի ներկայացրել քաղաքապետարան: Սեփականատերը ոչ միայն պատուհանը ապօրինի կերպով դռան է վերածել, այլ նաև՝ ապօրինի կառուցել է աստիճաններ, տեղադրել լուսամփոփներ: Մեր կողմից ընդամենը եղել է առաջարկություն ներքին տարածքում հատակագծային փոփոխություններ կատարելու վերաբերյալ, իսկ պատուհանը դռան վերածելու մասին ոչ մի համաձայնություն չի եղել, առավել ևս՝ սեփականատիրոջ կողմից շինթույլտվություն ստանալու համար դիմում երբևէ չի մուտքագրվել քաղաքապետարան, հարցը չի ներկայացվել քաղաքաշինական խորհրդին, չի քննարկվել: Սեփականատիրոջ կողմից կատարվել է ապօրինի շինարարություն, խաթարվել կառույցի արտաքին տեսքը»:
Քաղաքապետարանի նամակում, սակայն, չի նշվում, որ պատուհանը դուռ է դարձվել միայն այն պատճառով, որպեսզի չփակվի ռեստորանի շարունակություն հանդիսացող Տիկնիկային թատրոնի մուտքը, որը սեփականության իրավունքով 2009 թվականից պատկանում է Հովսեփ Գրքիկյանի ընտանիքին: Ըստ սեփականատիրոջ, ապօրինի շինարարության մասին խոսք լինել չի կարող: Գործել է օրենքի սահմաններում:
«Երբ որ ես սկսել եմ շինարարությունը, էս տարածքը փլատակ է եղել, ես պատերն եմ ամրացրել, բետոնապատել եմ, գծագրում ոչ մի փոփոխություն չի եղել, փոփոխություն միայն եղել է դուռը: Իմ իսկական դուռս Տիկնիկային թատրոնի կենտրոնական մուտքն էր, դա իմ սեփականությունն է: Ես որպես գյումրեցի, որպես մարդ, ինձ թույլ չէի տա, որ թատրոնի մուտքը փակվի, երեխաները մնան դրսում: Դրա համար էլ նախկին եւ ներկա տնօրենների հետ խոսել, ասել եմ, որ էդ տարածքը ինձ պետք չի, ես պատրաստ եմ այդ հատվածը որպես նվիրատվություն տալ իրենց, դրա տեղը թույլ տան, որ մեկ պատուհանը իմ գումարով դարձնեմ դուռ:
Իրենք գնացել, զրուցել են, համաձայնության են եկել, ասել են, որ խնդիր չկա, լուսամուտը դարձրեք դուռ, մենք դրա թույլտվությունը տալիս ենք օրենքի շրջանակներում: Ես արել եմ շինարարությունը, դուռը դրվել է սեպտեմբերի 15-ին, արդեն անցել է 7 ամիս: Իրանք էդ իրավունքը չունին, որ ակտավորեն, որովհետեւ, եթե անօրինականություն էր եղել, բոլորն էլ մտել, ելել, տեսել են էդ ամեն ինչը: Եթե կարիք կար փակելու, կամ անօրինական էր, կամ որեւիցե այլ բան, թող ժամանակին տեղեկացնեին, որ չի կարելի դուռը բացել, անօրինական է, ես էլ չէի բացի: Ինձ ոչ մի խոչընդոտ չի եղել այդ շինարարության ժամանակ, բոլորն եկել, տեսել են, բոլորին էլ ճանաչել ենք, միշտ էլ դրական կարծիքով գնացել են»:
Ի դեպ, քաղաքապետարանում կողմերի ձեռք բերած համաձայնությունը եղել է բանավոր, գրավոր որեւէ փաստաթուղթ գոյություն չունի:
«Ես զուտ վստահել եմ մարդկանց խոսքին: Գրավոր ոչ մի բան չի եղել, եղել է զուտ համաձայնություն: Եկան տեղում տեսան, տիկնիկայինի նախկին եւ ներկա տնօրեններն են եղել քաղաքապետարանում եւ էլի շատ մարդիկ, բոլորն էլ ողջ են, էստեղ են, եւ էս ամեն ինչը կարող են հաստատել այնտեղ, որտեղ որ պետք եղավ: Քաղաքապետարանում ամեն ինչից տեղյակ են, համաձայնության եկել են, որ դուռը բացելուց հետո իմ տարածքը, որը պետք է նվիրաբերեմ տիկնիկային թատրոնին, դառնա առանձին մուտք, ունենա օրինական հասցե, որի վկայականի ձեռք բերման համար ես եմ վճարել: Առանձնացրել եմ էդ տարածքը, որ նվիրատվություն անեմ քաղաքապետարանին կամ տիկնիկայինին: Իրենք էլ առանձին հասցե են տվել: Տիկնիկայինին Աբովյան 133/07, Անի ռեստորանին՝ 132/02»:

Այս պարագայում, եթե սեփականատերն ապօրինի գործողությունների է դիմել, ինչպե՞ս է կարողացել օրինական հասցեավորում ստանալ երկու մուտքերի համար: Մուտք ասվածը, բնականաբար ենթադրում է, որ պետք է ելքի եւ մուտքի դուռ էլ ունենա: Հատկապես այն պարագայում, երբ սեփականատերն արդեն իր մուտքը փակել է դեպի Տիկնիկային:
«էսօր Լեննականի բոլոր հարցերը լուծված է, հա՞, մնացել է 4 հատ բազալտի պրոբլեմը, եթե քաղաքի բոլոր խդիրները լուծված է, ես էդ 4 բազալտը կդնեմ: Պետք լինի ռեստորանն էլ կփակեմ: Ու աշխարհին ցույց կտամ, որ էսօր Գյումրիում ով ներդրում անի, իմ օրը կընգնի, թող իմանան: Էսօր 400.000 դրամը հսկայական գումար է: Բայց ես ասել եմ՝ եթե տուգանում են, բայց թույլտվությունը տալիս են, որ ես հանգիստ ուղեղով շարունակեմ իմ գործը, պատրաստ եմ վճարեմ, բայց ռեալ պատասխան չեմ ստանում: Եթե ուզում ենք էս ամեն ինչը տեսնել գեղեցիկի մեջ կտեսնենք, եթե չենք ուզում՝ չենք տեսնի: Նշում են պատմամաշակութային միջավայր: Ես էլ ասում եմ, որ եվրոպական ոճով չի սարքվել ոչ մի բան: Մենք ներսում ամեն ինչ պատմական Գյումրու կոլորիտով ենք սարքել: Էստեղ ամեն օր 20-ից 25 տուրիստ է մտնում: Բայց բոլորը չէ, որ օգտվում են մեր ծառայությունից: Ուղղակի գալիս են, տեսնում են, նկարներն են ուսումնասիրում, շրջում են, նկարվում, շնորհակալություն ասում գնում են: Դրանից բացի, նաեւ աշխատատեղ է ստեղծվել: 20 մարդ է այսօր աշխատանք գտել, այսինքն 20 ընտանիք հացի խնդիր է լուծել»,-ասաց Հովսեփ Գրքիկյանը:






Քաղաքապետարանն էլ տեղեկացնում է, որ հետևողական է լինելու, որպեսզի պարզի, թե ինչ հանգամանքներում եւ ինչպես է ժամանակին սեփականաշնորհվել տիկնիկային թատրոնի մուտքը: «Հենց այդ հատվածում ռեստորանի առկայությունը և շահագործումը անտրամաբանական և ոչ համատեղելի է հարևանությամբ տեղակայված Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի, Երիտասարդական պալատի, Գեղագիտության ազգային կենտրոնի, Ասլամազյան քույրերի պատկերասրահի և մյուս մշակութային կառույցների հետ, ինչպես նաև՝ անհարիր է ստեղծված միաջավայրին: Ենթադրվում է, որ տվյալ անձի կողմից ռեստորանի շահագործումը նպատակ է հետապնդում խոչընդոտելու տիկնիկային թատրոնի հետագա գործունեությունը՝ նախադրյալներ ստեղծելով հեռահար նպատակների համար: Թերևս մենք հետևողական կլինենք նաև այն հանգամանքին, թե ինչպես է և ինչ հիմունքներով է ժամանակին սեփականաշնորհվել տիկնիկային թատրոնի մուտքը»,-գրված է նամակում:
«Եւ գինն է հետաքրքրիր, 2 մլն 470.000 դրամով են գնել ու մուտքն էլ հետը»,-ՀԺ-ի հետ զրույցում զարմացավ Սամվել Բալասանյանը:
««Անի»-ն ռեստորան չի կարող լինել, դա մշակութային կենտրոն է, չի կարելի: Էնտեղ փոքրիկ երեխաներ կան, պատանիներ (նկատի ունի Տիկնիկայինը): Էդտեղ ռեստորան ո՞վ է թույլատրել: Որեւէ մեկը չի թույլատրել, մենք չենք թույլատրել, եւ մենք արդեն պրոցես ենք սկսել եւ հետաքրքրված են նույնիսկ համապատասխան մարմինները»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը:
Նույն հարթությունում նաեւ ասելիք հակառակ կողմն ունի: Հովսեփ Գրքիկյանը եւս պայքարի պատրաստ է: «Եթե տուգանում է, թող տուգանի, ես գնալու եմ մինչեւ վերջ, բայց ոչ Տիկնիկայինի մուտքը փակելով: Ես գյումրեցի եմ եւ կյանքում գյումրեցիների դեմ դուռ չեմ փակի: Եթե պետք եղավ, ես իմ դուռը կփակեմ, բայց Տիկնիկայինի դուռը չի փակվի՝ անկախ ամեն ինչից, անկախ հանգամանքից՝ դա իմ սեփականությունն է, թե՝ ոչ»,-ասաց Հովսեփ Գրքիկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT