Երևան
12 °C
Գյումրու սրտում իտալական շունչ՝ սեւ ու կարմիրի համադրությամբ: Կումայրի արգելոցի տարածքում, քաղաքի պատմական միջուկում վերականգնվեց առաջին պատմաճարտարապետական կառույցը: Նախկին բնակելի տունն ու նկուղային Ջրահարս պանդոկն այժմ իտալական «Florence Gyumri»-ն է, բայց ոչ թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի տունն է, կամ հյուրանոց, ինչին տեւական ժամանակ սպասում էին գյումրեցիներն, այլ հետաքրքիր լուծումներով ռեստորան:



Շենքը վերականգնվել է Կումայրի պատմական միջուկի ճարտարապետությանը համապատասխան: Սա նախապայման եւ ցանկություն է եղել:


«Երբ հայտարարվեց Կումայրի պատմական միջուկի զարգացման ծրագրի մասին, Կարապետյան ընտանիքը հայտարարեց, որ առաջինն ինքը կլինի ներդրում կատարողն ու բիզնես նախաձեռնությամբ հանդես կգա: Բայց իրականում, սա այդպես էլ չդարձավ զուտ բիզնես-նախագիծ: Ավելի շատ մշակութային արժեքի պահպանումը, զարգացումն ու մատուցումն է առաջնային համարվել: Այս կերպ պետք է ցուց տալ աշխարհին, որ ռեստորանային ոլորտում միայն բիզնես շահ չէ, որ պետք է ակնկալել: Մեր ընդհանուր ոճն իտալական է, բայց խնդիր ենք դրել աշխարհին ցույց տալ գյումրվա խոհանոցի մեր տարբերակով մոտեցումը: Էնպես չի, որ Գյումրվա քյալլան մեկ ուրիշ տարբերակով կարող ես պատրաստել, բայց մատուցման ձեւ կա, մեր համար դա կարեւորագույն չափանիշ է»,-ասաց «Ֆլորենս» ռեստորանների ցանցի ղեկավար Մայ Անուշավանյանը:
Երեւանում բացված «Ֆլորենս»-ը բիզնես նպատակ է հետապնդում, Արցախի պարագայում հասույթը ծախսվում է բարեգործական նպատակով հենց Արցախում:
«Էստեղ Գյումրիում մեր նպատակը Գյումրիին նոր շունչ տալն էր, 2 տարի առաջ դրայվ մտավ Գյումրի եւ էդ ամենին համահունչ մենք մեր գործը շարունակեցինք եւ հանձնեցինք ձեր դատին: Վստահ եմ, որ որակը, սերվիսը նորություն է, եւ դեռ չի եղել Գյումրիում: Գնային քաղաքականությունը լինելու է մրցունակ, որակ-գին համաչափության մեջ ենք գործելու»,-ասաց Մայ Անուշավանյանը:
Բոլոր աշխատակիցները գյումրեցիներ են, նաեւ տնօրենն է Գյումրիից: Կարեն Հարությունյանն ասում է՝ շատ պատահական է այս պաշտոնը ստանձնել:
«Հավանաբար քաղաքի նկատմամբ ունեցած նվիրվածությունս ու ակտիվությունս եղան վճռորոշ: Կարեն Կարապետյանը շատ կուզեր ներկա լինել բացմանը, սակայն աշխատանքային այցով Հայաստանից դուրս է մեկնել, բայց իրականացված յուրաքանչյուր աշխատանքի անձամբ է հետեւել, ի վերջո սա պատմական կառույց է եւ պետք է պատմական էլ մնար վերականգնումից հետո»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կարենը:

«Կարապետյանների ընտանիքի կողմից ներդրումային ֆոնդում 500 հազար դոլարի ներդրում եղավ, բայց քանի որ ավելի մասշտաբային դարձավ ձեռնարկը եւ ուզեցին գյումրեցիներին ավելի մեծ նվեր անել, ընդլայնվեց աշխատանքների ծավալը, գումարը 2.5 անգամ կրկնապատկվեց»:
Այս ռեստորանի բացմամբ Գյումրիում 45-ից 50 աշխատատեղ է բացվել, բոլոր աշխատակիցները վերապատրաստվել են «Ֆլորենս» ցանցում: Կառույցի տարբեր հարկեր ու սենյակներ միմյանցից տարբեր ճաշակ, երաժշտություն եւ առաջարկ են ներկայացնում:




Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT