Էրդողանի անկումը շարունակվում է. ՏԻՄ ընտրությունների ազդակները

2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի՝ տնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայում կայունություն ապահովելու փորձերն աստիճանաբար թուլացնում էին նախագահի դիրքերը հասարակության շրջանում: 2017 թ. ապրիլյան հանրաքվեի արդյունքներով ընդունված նոր սահմանադրության համաձայն՝ վարչապետի լիազորություններն անցնում էին նախագահին, որը նաեւ իրավունք էր ստանում նշանակել դատախազներ եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, ինչպես նաեւ որոշումներ կայացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

Նախորդ տարվա հունիսի 24-ին՝ արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվեցին նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Էրդողանը եւ նրա գլխավորած ուժը երկուսում էլ հաղթանակ տարան, թեեւ ոչ այնքան տպավորիչ՝ ստանալով ձայների մոտ 53 տոկոսը:

Ս.թ. մարտի 31-ին Թուրքիայում կայացան ՏԻՄ ընտրությունները, որի արդյունքն իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կարող է հաղթանակ համարել որոշակի վերապահումներով: Նախ, ԱԶԿ-ն «կորցրեց» որոշ շրջաններ. եթե նախկինում իշխող ուժի ներկայացուցիչները ղեկավարում էին 81 նահանգից 49-ը, ապա այս ընտրություններից հետո դրանց թիվը նվազեց՝ հասնելով 41-ի: Բացի այդ, նախորդ ընտրությունների համեմատ նկատվեց ձայների քանակի նվազում. ԱԶԿ-ն «Ժողովրդական դաշինքի» իր գործընկերոջ՝ «Ազգային շարժում» կուսակցության հետ միասին ստացավ քվեների շուրջ 50 տոկոսը: Սակայն՝ Էրդողանի կուսակցության ամենագլխավոր կորուստը Անկարայի, Ստամբուլի, Իզմիրի եւ Անթալիայի քաղաքապետի պաշտոններն են:

Իշխող կուսակցության հիմնական մրցակիցը քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցությունն էր, որը «Լավ» կուսակցության հետ միասին հանդես էր գալիս «Ազգային դաշինքով»: Դաշինքը ստացել էր ընդհանուր քվեների գրեթե 37 տոկոսը: Երրորդ տեղում քրդամետ՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն էր:

Ընտրությունների արդյունքները եւ կորցրած պաշտոնները գործնական առումով՝ երկրի եւ կոնկրետ քաղաքների կառավարման տեսանկյունից խիստ ցավալի չեն Էրդողանի համար, քանի որ վարչական եւ տնտեսական ռեսուրսները շարունակում են մնալ կենտրոնական իշխանության ձեռքում: Այսինքն, Էրդողանը ցանկության դեպքում կարող է տապալել տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած նախաձեռնություն:

Այս առումով ԱԶԿ-ի անկումն ավելի շատ խորհրդանշական է: Էրդողանը, որը 1994 թ. իր քաղաքական վերելքը սկսել է հենց Ստամբուլից, բազմիցս նշել է, որ Ստամբուլը հաղթելու համար, պետք է հաղթել Թուրքիան: Ստացվում է, որ Էրդողանն իր իսկ բնորոշմամբ, եթե չասենք պարտվել է, ապա առնվազն չի հաղթել Թուրքիան: Բացի դրանից, խոշոր քաղաքներում իշխող ուժի պարտությունը կենսամակարդակի անկման ու աճող դժգոհության ցուցիչ է: Թուրքիայում յուրատեսակ «չհայտարարված» տնտեսական ճգնաժամ է՝ գործազրկության աճով, թանկացումներով եւ թուրքական լիրայի արժեզրկամամբ:

Սակայն ամենակարեւորը Էրդողանի գաղափարակիցների թվի անկումն է: Նախորդ տարվա նախագահական ընտրություններում Թուրքիայի քաղաքական տրամադրությունների հստակ տարբերություն էր նկատվում՝ պայմանավորված աշխարհագրական դիրքով. երկրի հարավ-արեւելյան շրջանների պարագայում քրդամետ ուժի հաղթանակը օրինաչափ էր՝ պայմանավորված տեղի բնակչության ազգային պատկանելությամբ, մինչդեռ երկրի արեւմտյան մասում քեմալական կուսակցության թեկնածու Մուհարեմ Ինջեի հաղթանակը հիմնված էր գաղափարախոսության վրա: Ժողովրդահանրապետական կուսակցության օգտին էին քվեարկել աշխարհիկ պետության եւ արեւմտյան կողմնորոշման աջակիցները: Անցած ընտրություններին այդ ուժը վստահության քվե ստացավ արդեն ոչ միայն արեւմտյան ծայրամասերում, այլեւ նախկին եւ ներկա մայրաքաղաքներում, ինչպես նաեւ երկրի հարավային նահանգներում:

Աշխարհիկ պետության կողմնակիցների լոկալ հաղթանակների տեսանկյունից ուշագրավ են Թուրքիայի արտաքին քաղաքական իրադարձությունները, մասնավորապես ԱՄՆ-Ռուսաստան առանցքում: Պաշտոնական Անկարան պարբերաբար մեղադրանքներ է հնչեցնում ԱՄՆ-ի հասցեին՝ նշելով, որ նրանք զինում են քրդերին, ինչն ուղղակիորեն սպառնում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Բացի այդ, թուրք-ամերիկյան հարաբերություններում հակասությունների առիթ է Իսրայելի նկատմամբ տրամագծորեն հակառակ վերաբերմունքը, որի վերջին օրինակը Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն էր: 2016 թ. ռազմական հեղաշրջման մեջ մեղադրվող ամերիկաբնակ Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման պահանջը եւս լուրջ շահարկումների առիթ է:

Սակայն, քաղաքական հակասությունները թերեւս հնարավոր լիներ հաղթահարել կամ անտեսել, եթե 2016 թ. նոյեմբերից Թուրքիան չսկսեր բանակցություններ վարել Ռուսաստանի հետ՝ C-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու նպատակով: Վերջին 2 տարվա ընթացքում կնքվել է պայմանագիր, տրվել է կանխավճար, ինչը, սակայն, այդպես էլ չազդեց ԱՄՆ-ի՝ C-400-ների գործարքը չեղարկելու ցանկության վրա: Վաշինգտոնը, բազմաթիվ զգուշացումներից հետո անցավ վճռական գործողությունների:

Նախեւառաջ ԱՄՆ-ն կասեցրեց F-35 բազմաֆունկցիոնալ կործանիչների շուրջ Թուրքիայի հետ համագործակցությունը՝ պատճառաբանելով դա C-400-ների ձեռքբերմամբ: Ընդ որում, ԱՄՆ-ն ոչ միայն հրաժարվեց Թուրքիային տրամադրել նորագույն ինքնաթիռները, այլեւ բացառեց այդ երկիրը F-35-երի արտադրության շղթայից: Պենտագոնում արդարացի մտահոգություն կա, որ ռուսական ՀՕՊ համակարգերը Թուրքիայում «կսովորեն» հայտնաբերել ամերիկյան ինքնաթիռի սթելս-տեխնոլոգիան: Դրան զուգահեռ ապրիլի 3-ին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ C-400-ների պայմանագիրը սպառնում է ՆԱՏՕ-ի միասնությանը եւ Թուրքիային փաստացի դրեց ընտրության առջեւ՝ ՆԱՏՕ կամ C-400:

Այսպիսով, ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում ավելի կկոշտացնի իր դիրքորոշումը, իսկ անցած ՏԻՄ ընտրություններն ի ցույց են դնում Թուրքիայի իշխող ուժի խոցելիությունը: Արտաքին քաղաքական բարդ պայմաններում ընդդիմության՝ դեռեւս մի քանի տարի առաջ անհնար թվացող հաջողության արդյունքում «գրավված» վարչական ռեսուրսը կարող է հարմար հարթակ հանդիսանալ հակաիշխանական, աշխարհիկ եւ արեւմտամետ քարոզչության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6007 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ