Երևան
22 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր որոշեց կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին: Դատարանն այսպիսով բավարարեց ՊԵԿ-ի միջնորդությունը:
Վաղ առավոտից դատարանի մոտ էին հավաքվել «Սպայկա» ընկերության հարյուրավոր աշխատակցիներ, ովքեր տեղեկանալով դատարանի որոշման մասին՝ այն որակեցին որպես «խայտառակ ու անարդարացի»:
ՊԵԿ-ում քննվող քրեական գործի շրջանակում ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շուրջ 7 մլրդ հարկային պարտավորություն չկատարելու համար: Նա հայտարարել է, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ ՊԵԿ-ի գործողությունները գնահատելով որպես հետապնդում։
Այսօր Ղազարյանը նույնը կրկնեց, երբ ձեռնաշղթաներով դատարանի դահլիճից դուրս բերվեց:
«Ինձ չի թվում, որ արդարություն կա, քանի որ սա արդարություն չի: Մարդն ասում ա՝ եկեք հաշվարկ անենք, եթե պարտք են, վճարում ենք... միայն կալանքի միջոցով են կարողանում իրենց հարցերը լուծել: Ես սրան սպասում էի, որ սենց ա լինելու, որովհետեւ քննարկում է եղել, այդ քննիչը մենակով չէր կարող նման որոշում կայացնել»,- ասաց Ղազարյանը: Վերջինս հայտարարեց, որ դատարանը ուրբաթ օրը չհրապարակեց որոշումը, քանի որ սպասում էր համապատասխան արձագանքի. «Երբ ուրբաթ օրը որոշվեց հետաձգել մի քանի օրով, դա ուղղակի պաուզա էր, որ դատարանը արձագանք ստանար, որ այո՝ պետք ա կալանավորվի»,–եզրափակեց Ղազարյանը, ինչից հետո ոստիկանները նրան ձեռնաշթղաներով տարան:
Դավիթ Ղազարյանի պաշտպաններից Կարեն Սարդարյանը դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքում դրվել է միայն այն փաստը, որ նա կարող է ազդեցություն ունենալ գործով դեռեւս չհարցաքննված վկաների վրա։ Սարդարյանի խոսքով՝ քննիչը բերել է այն փաստարկը, թե Դավիթ Ղազարյանն իր կոլեկտիվում հեղինակություն եւ հարգանք վայելող մարդ է եւ հնարավոր է մարդիկ իր ազդեցության տակ ցուցմունք տան։ «Որեւէ փաստ չկա, որ նա փորձ կատարած լինի որեւէ մեկի վրա ազդելու։ Այսինքն, ինչ է ստացվում, որ Հայաստանում դու հարգանք վայելող մարդ ես, ուրեմն քո համար մեկ խափանման միջոց գոյություն ունի՝ դա կալանքն է, այսինքն, ում որ հարգում ենք, սիրում ենք, պետք է կալանավորենք»,- ասաց պաշտպանը։ Մեր հարցին, թե Ղազարյանի դեմ ցուցմունքներ կա՞ն տրված, Սարդարյանը պատասխանեց, որ որեւէ ցուցմունք չկա, կա ընդամենը դատահաշվապահական փորձաքննության եզրակացություն՝ հարկերի չափը որոշելու համար, որի մասին պաշտպանական կողմը եւ Դավիթ Ղազարյանը տեղեկացել են մեղադրանք առաջադրելուց հետո: «Մեր պրակտիկայում աննախադեպ է, երբ երեք օրվա ընթացքում նման եզրակացություն ուղարկեն, պաշտպանական կողմը տեղյակ չի եղել, որ կա դատահաշվապահական փորձաքննություն: 3 օրում հարկերի չափ է որոշվել՝ առանց հարկատուին մասնակից դարձնելու, դա աննախադեպ է թե՛ հին, թե՛ նոր Հայաստանում»,–ասաց Կարեն Սարդարյանը։ Մեր հարցին՝ Դավիթ Ղազարյանը ցուցմունք տվե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց: Նշենք, որ բացի Կարեն Սարդարյանից Ղազարյանի շահերը դատարանում ներկայանցում են եւս 5 փաստաբաններ, այդ թվում՝ Կարեն Սարդարյանի մյուս եղբայրը՝ նախկին դատավոր Արսեն Սարդարյանը։
Այս ընթացում դատարանի բակում հավաքված «Սպայկա» ընկերության աշխատակիցները մի քանի րոպե շրջափակեցին Դավիթ Ղազարյանին տեղափոխող մեքենան, ոստիկանները փորձում էին ուժով բացել ավտոմեքենայի ճանապարհը, ինչը կարճ ժամանակ անց հաջողվեց: Լարված իրավիճակ ստեղծվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, երբ արդյունքի չհասնելուց հետո ցուցարարները փակեցին Տիգրան Մեծի պողոտան. ոստիկանների եւ ցուցարարների միջեւ քաշքուկ տեղի ունեցավ: Միջադեպի հետեւանքով մեկ ոստիկան եւ մեկ ցուցարար էր վնասվել: Տարածքից բերման էր ենթարկվել մեկ ցուցարար, որը բաժին էր տարվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար: Շուրջ 40 րոպե Տիգրան Մեծի պողոտան փակ մնալուց հետո ակցիայի կազմակերպիչները հորդորեցին բացել ճանապարհը եւ բախումների չգնալ ոստիկանների հետ: Ցուցարարները պահանջում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գա եւ հանդիպի իրենց հետ: Մի քանի ժամ դատարանի բակում ակցիա անելուց «Նիկոլ, Նիկոլ», «Ազատ արձակե՛ք Դավիթ Ղազարյանին» վանկարկումներից հետո ընկերության աշխատակիցները նույն պահանջով երթով շարժվեցին դեպի Կառավարություն: Նրանց հետ զրուցեց ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: «Վարչապետը բազմիցս հայտարարել է, որ քրեական գործերի ընթացքներին երբեք չի խառնվելու եւ բնականաբար այս գործը չի կարող լինել բացառություն»,- ասաց Սարգսյանը:
Ակցիայի մասնակիցները ցանկանում էին, որ վարչապետը անձնական երաշխավորություն ներկայացնի՝ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին ազատ արձակելու համար: «Սպայկա» ընկերության աշխատկիցները, որոնք հայտարարում էին, թե տարածքը չեն լքելու մինչեւ Դավիթ Ղազարյանը ազատ չարձակվի, որոշ ժամանակ անց որոշեցին դադարեցնել ակցիան: «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանն ասաց, որ իրենք հարգում են վարչապետի որոշումը ու արդեն կսպասեն իրավաբանների աշխատանքին: Բաղդասարյանը վստահ է, որ բողոքը տեղ է հասել եւ այս պահին ակցիա իրականացնելով՝ ոչինչ չեն փոխի: «Ավել-պակասի համար կներե՛ք, պարո՛ն վարչապետ»,- «Սպայկա»-ի աշխատակիցների անունից հայտարարեց Բաղդասարյանը, ինչից հետո ակցիան դադարեցվեց:
Ռուբեն Վարդանյանը Բաքվում 4 ամսով կալանավորվել է
Շուշի-Լաչին ավտոճանապարհին շրջվել է ռուս խաղաղապահների բենզատարը. այրվել են հայկական մեքենաներ
Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանքի տակ. փաստաբանների բողոքը մերժվել է
Մեծ թվով մարդիկ կան Ստեփանակերտում, որ ունեն տրանսպորտի խնդիր, այդ մարդկանց աջակցելու ենք. փոխվարչապետ
Այրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացի
Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղից հայտնաբերվել է 6 բնակիչ, որոնց հետ մեկ շաբաթ կապ հաստատել չի հաջողվել
«Ահաբեկչության ֆինանսավորում». Բաքուն Ռուբեն Վարդանյանի ձերբակալման նոր կադրեր է հրապարակել
Առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ բռնի տեղահանվածների քանակը 66 հազար 500 է. փոխվարչապետը մանրամասներ հայտնեց
Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ
Առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա, սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է. ՀՀ վարչապետ
Ուշադիր հետևում ենք Ռուբեն Վարդանյանի ձերբակալման շուրջ իրավիճակին. Պետդեպարտամենտ
ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարեցնում է իր գոյությունը
Երևանի քաղաքապետարանը շարունակում է ավտոբուսներ տրամադրել ԼՂ-ից տեղահանված անձանց մարզեր տեղափոխման համար
Հայ ժողովրդին, որը դեռ տառապում է, ես ասում եմ՝ չհուսահատվե՛ք, Աստված ձեզ հետ է. Մել Գիբսոնը դատապարտել է Ադրբեջանին
«Ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու». Դավիթ Բաբայանը հայտնել է ծանր որոշման մասին
ԱԺ-ում այսօր քննարկվելու է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը
Գիշերը Հայաստան է տեղափոխվել ԼՂ հոգեկան առողջության կենտրոնում բուժօգնություն ստացող 25 պացիենտ
Մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում Երևանի ու 6 մարզի մի շարք հասցեներում
Ժամը 08:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 65 հազար 36 անձ է ժամանել ՀՀ
Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության հարցը
ԼՂ տարբեր համայնքներից հայտնաբերվել է ևս 11 աճյուն
Ավտովթար Վայոց ձորում. կա 4 տուժած, այդ թվում՝ 8-ամյա երեխա
UCOM-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներին
Էդմոն Մարուքյանն արձագանքել է Հաջիևի հերթական կեղծ թեզին
Քոչարյանի «ինքնաքոքամաշումը», և մտահոգիչ ֆենոմեն. ինչու Երևանի ավագանու ընտրություններն անցան պասիվ
Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանից օգնություն չի ստանա, քաղաքացիությունից հրաժարվելը նրա կամավոր ընտրությունն էր. Բաշկին
Միջազգային հանրության կոշտ արձագանքի բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողությունները հասան նոր դրսևորման. ԱԳՆ
Ֆրանսիան կաջակցի ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը. Կոլոննա
«Հանրային ձայն»-ի առաջ քաշած պայմանին դեմ չենք, բայց կա մտահոգություն. Հայկ Մարության (տեսանյութ)
Ուզում են իրենց վրա «Արևմտյան Հայաստան», «Արցախ» գրեն, շալվարները հանեն՝ ռուսը երևալու է. քաղաքագետը՝ ընդդիմության մասին
Ադրբեջանի նպատակը ԼՂ-ի հայ բնակչության էթնիկ զտումն ավարտին հասցնելն է. քննարկում ԵԽ նախարարների կոմիտեում
ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իրականացվող էթնիկ զտումը պետք է արժանանա միջազգային հստակ գնահատականի. Միրզոյան
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված արցախահայերին վերաբերող հարցերը
Հայաստա՞նն է «կորցնում» Ռուսաստանին, թե՞ հակառակը. Լավրովը կրկին «հաթաթա» է տվել ՀՀ-ին
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
Առողջապահության նախարարը հետևում է ԼՂ-ից ՀՀ տարբեր բուժհաստատություններ տեղափոխված վիրավորների բուժման ընթացքին
2020-ի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Սյունիքում ՆԳՆ ենթակա ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով
Ժամը 18:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել 53 հազար 629 բռնի տեղահանված անձ
Ալիևն ընդունել է Սամանտա Փաուրերի գլխավորած պատվիրակությանը
© 2023 Հայկական ժամանակ