Ես ԱԺ մուտք գործելու համար գեթ 1 անցագիր չեմ գրել, հայտն իջեցրել է Նաիրա Զոհրաբյանը. Մարիա Կարապետյան

Այսօր ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն ասաց, որ դիմել է Ազգային ժողովի աշխատակազմին, որպեսզի իրեն տրամադրեն խորհրդարանական լսումների կապակցությամբ ԱԺ բոլոր անձանց մուտք գործելու մասին Նաիրա Զոհրաբյանի դիմումը.

«Այնտեղ գրված է՝ խնդրում եմ լսումների մասնակիցներին թույլատրել մուտք գործել Ազգային ժողովի վարչական տարածք: Այնուհետեւ առդիր կից ուղարկում է մասնակիցների ցանկը, որտեղ շուրջ 47 հասարակական կազմակերպությունների անուններ են նշված: Հավելեմ նաեւ, որ խորհրդարանական լսումների կապակցությամբ ես ԱԺ մուտք գործելու համար գեթ 1 անցագիր չեմ գրել:

Այժմ ուզում եմ դիմել պարոն Գեւորգ Պետրոսյանին, ով կարծում է, թե ես իմ ռեյտինգը բարձրացնելու կարիք ունեմ՝ այլ պատգամավորների համբավի շնորհիվ եւ ուզում եմ ասել, որ շատ դժվար է համբավ ձեռք բերել պարոն Գեւորգ Պետրոսյանի թիմակից Էդուարդ Բաբայանի անունը ասելով, ով մեղավոր է ճանաչվել դատարանի կողմից եւ դատապարտվել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ քաղաքացու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Ու քանի որ պարոն Պետրոսյանը իր խոսքերով հանձն է առել պայքարել մեր պետությունը կործանող ծրագրերի եւ անձանց առաջխաղացման դեմ, հուշում եմ, որ ՀՀ անկախության հռչակման 100-ամյակի համաներման շնորհիվ է պարոն Էդուարդ Բաբայանը առաջխաղացել մինչեւ պատգամավորական մանդատ: Եւ վերջիվերջո ՀՀ քաղաքացիները եւ մարդիկ առհասարակ ցեխ չեն, որպեսզի մեկս մյուսի վրա շպրտենք այն»,- եզրափակեց Կարապետյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ տրանսգենդերի ելույթից հետո բուռն քննարկումներ տեղի ունեցան եւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Մարիա Կարապետյանն է ԱԺ բերել տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին:

Նշենք նաեւ, որ այսօր ունեցած մեկ այլ ելույթում էլ Կարապետյանը հայտարարեց, որ Զոհրաբյանը ստում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6116 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին