Աննա Հակոբյանը բազմաթիվ համայնքային հանդիպումներ է ունեցել Բոսթոնում․ (լուսանկարներ)

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի Բոսթոն այցելության առաջին կանգառը եղել է Armenian heritage park-ը: Այս մասին հայտնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։
Ապրիլի 4-ին` տիկին Հակոբյանը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի, «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի, շերիֆ Փիթեր Քյուրքչյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանի, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Արա Նազարյանի, Սինտիա Ղազարյանի եւ Բոսթոնի հայ համայնքի այլ հարգարժան ներկայացուցիչների ուղեկցությամբ ծաղիկներ է դրել հուշարձանին եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Նույն օրը երեկոյան Աննա Հակոբյանն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան, որտեղ հանդիպում է ունեցել Բոսթոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը նա շեշտել է, որ այցի առաջին իսկ վայրկյանից առանձնահատուկ կապ ու ջերմություն է զգացել:
Ապրիլի 5-ին Աննա Հակոբյանն այցելել է Բոսթոնի Սուրբ Ստեփանոս հայկական տարրական դպրոց: Դպրոցի տնօրեն Հուրի Բոյամյանի ուղեկցությամբ վարչապետի տիկինը շրջել է կրթօջախով, շփվել դպրոցի սաների, նրանց ուսուցիչների եւ ծնողների հետ: Կրթօջախի սաներին նա խորհուրդ է տվել լավ սովորել հայերենը:
«Սիրե´ք ձեր լեզուն, խոսե´ք հայերեն, կրթվե´ք հայերենով եւ անպայման կապը ձեր հայրենիքի հետ ամուր պահեք: Եվ շատ ավելի լավ կլինի, որ ձեր ապագան տեսնեք Հայաստանում: Ես հույս ունեմ, որ ծնողները դեմ չեն իմ այս խորհրդին, որովհետեւ աշխարհում շատ տեղերում կարող է լավ լինել, սակայն ամենալավ կյանքը, ամենաջերմ արեւն ու ամենահամեղ ջուրը հայրենիքում է»,- շեշտել է տիկին Հակոբյանը:
Դպրոցի աշակերտներից մեկը խնդրել է տիկին Հակոբյանին պատմել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի մասին: Աննա Հակոբյանը նշել է, որ հիմնադրամը օգնում է քաղցկեղով հիվանդ մանուկներին, որպեսզի նրանք կարողանան ավելի շուտ ապաքինվել, վերադառնալ դպրոց, լավ սովորել ու հայրենիքի համար լավ մարդ դառնալ: Մեկ այլ աշակերտի հարցին, թե ի˚նչ ձեւով կարող է օգնել երեխաներին, տիկին Հակոբյանը շեշտել է, որ կարող են քաղցկեղով հիվանդ երեխաներին օգնել նրանց հետ շփվելով, խաղալով, ընկերանալով ու միասին ուրախ ժամանակ անցկացնելով: Աննա Հակոբյանը խոստացել է, որ երբ դպրոցի աշակերտները ամառային արձակուրդներին գան Երեւան, ապա անպայման հանդիպում կկազմակերպի նրանց ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամի երեխաների հետ:
Բոսթոնում տիկին Հակոբյանը հյուրընկալվել է նաեւ Րաֆֆի եւ Նինա Ֆեստկջյաններին: Հանդիպմանը, որին մասնակցել են Բոսթոնի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, տիկին Հակոբյանը շեշտել է, որ սփյուռքի համայնքները Հայաստանի հարստությունն են եւ շատ խնդիրներ, դժվարություններ չէին հաղթահարվի, եթե սփյուռքը չլիներ:
«Հայաստանն ու սփյուռքը տարբեր բաներ չեն, նրանք մեկ ամբողջություն են: Դա ամեն անգամ զգում եմ յուրաքանչյուր սփյուռքահայի օջախում հայտնվելուց: Մենք միշտ ընկալում ենք սփյուռքին, որ պետք է Հայաստանին օգնի մարտահրավերները, դժվարությունները հաղթահարելու համար: Ուզում եմ ասել, որ եկել է այն պահը, երբ մենք պետք է միավորվենք, ոչ թե դժվարությունները հաղթահարելու, այլ մեր երկրի զարգացման համար»,- ասել է Աննա Հակոբյանը:
Բոսթոն այցելության ընթացքում տիկին Հակոբյանն այցելել է նաեւ «Հայրենիք» արխիվ:
 
 
Տպել
3846 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց