Քաղաքապետարանը չի բացառում, որ «Ալեքսանյանների ընտանիք»-ին տրված մանկապարտեզի շենքը վերադարձվի

Երեւանում գործող մանկապարտեզներից ժամանակին օտարված տարածքները կրկին իրենց բուն նպատակին ծառայացնելու եւ նոր խմբասենյակներ ձեւավորելու վերջերս մեկնարկած գործընթացի շրջանակում հնարավո՞ր է վերադարձվի նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը, որի շենքն ու հողատարածքը 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման է հանձնված «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը: Խոսքը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքի մասին է:

Երեւանի քաղաքապետարանն այդ հնարավորությունը չի բացառում: Պատասխանելով մեր հարցմանը՝ աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից տեղեկացնում են. «Վարչական շրջանի ղեկավարը Երեւանի քաղաքապետի կողմից լիազորվել է համայնքային սեփականություն հանդիսացող գույքային միավորների արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքների կազմակերպման շրջանակներում անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկելու նախադպրոցական ուսումնական հաստատությունների տարածքներում այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից զբաղեցրած տարածքների վերաբերյալ կնքված օգտագործման պայմանագրերից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612, 624, 697, 685, 468 հոդվածների համաձայն միակողմանի հրաժարվելու, ազատելու, ինչպես նաեւ հետագա օգտագործման հիմնավորվածության եւ նպատակահարմարության հարցը քննարկելու ուղղությամբ, որի շրջանակներում ենթակա է քննարկման նաեւ այս հարցը»:

Երեւանի քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը լուծարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու 2008 թվականի հոկտեմբերին ընդունված համապատասխան որոշմամբ: Նույն որոշմամբ էլ լուծարման գործընթացի ավարտից հետո կազմակերպությանը պատկանող շինությունը եւ դրանով ծանրաբեռնված հողամասն անհատույց օգտագործման իրավունքով 50 տարի ժամկետով տրամադրվել է «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ որպես մանկապարտեզ-դպրոց: Քաղաքապետարանի տեղեկացմամբ, կազմակերպությունը պարտավորվել էր մանկապարտեզն ապահովել գույքով եւ սարքավորումներով, հոգալ մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, լուծել մանկապարտեզի աշխատակիցների աշխատավարձի խնդիրները:

Բայց անցած երկար ու ձիգ այս տարիները ցույց տվեցին, որ գոյություն ունեցող կրթական հաստատությունը լուծարվեց, իսկ փոխարենը չգործեց նորը: Այսօր կրթահամալիր տանող դարպասները փակ են, իսկ շենքը, համենայնդեպս արտաքինից, շարունակում է մնալ նույն վիճակում, ինչ եղել է կրթական կազմակերպության լուծարումից առաջ:

Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրի նախկին շենքը գտնվում է Լենինգրադյան փողոցում: Ի սկզբանե, ինչպես այն ժամանակ վստահեցվում էր, ժամանակավորապես դադարեցվել էր կրթահամալիրի կազմում գործող դպրոցի գործունեությունը՝ աշակերտների թվի նվազման պատճառով: Իսկ ի տարբերություն դրա, նշվում էր, որ մանկապարտեզում աճում է երեխաների քանակը: Այն ժամանակ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանը պնդում էր, որ ընդամենը փոխվում է հաստատության կազմակերպաիրավական ձեւը, եւ մանկապատեզը պետք է տրվի պայմանագրային կառավարման: Ի պատասխան այդ ընթացքում տարածվող լուրերի, թե Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է կրթահամալիրն առանձնատուն դարձնել, թաղաքապետարանից վստահեցնում էին, որ «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակները միմիայն բարի են, որ այն պատրաստվում է հոգալ կրթօջախի ծախսերը, վճարել աշխատակիցների աշխատավարձերը եւ այլն:  

Առայժմ անգործության մատնված շենքը, եթե չվերանայվի 2008 թվականի որոշումը, կշարունակի տնօրինել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը փաստորեն մինչեւ 2058 թվականը: Թե այդ կազմակերպությունն այսօրվա դրությամբ ինչ նպատակներ ունի՝ կապված նշված կառույցի հետ, մեզ պարզել չհաջողվեց: «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպության որեւէ կոնտակտ հնարավոր չեղավ գտնել:

Հիշեցնենք, որ Երեւանում մանկապարտեզ հաճախելու համար հերթագրված երեխաների քանակը հազարների է հասնում, քանի որ համապատասխան տարածքները չեն բավարարում: Հաճախ մանկապարտեզների շենքերի որոշակի մասը զբաղեցրել են տարբեր կազմակերպություններ՝ վարձակալական հիմունքներով կամ առանց դրա: Քաղաքային նոր իշխանությունները հայտարարել են այդ տարածքները վերադարձնելու եւ կրկին մանկապարտեզի կարիքներին ծառայեցնելու մտադրության մասին: Գործընթացը թեպետ մեկնարկել է, դրա արդունքում ձեւավորված նոր խմբասենյակներ առայժմ չկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7620 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ