Երևան
12 °C
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դավիթ Պողոսյանը նշում է, որ մարզաձեւը զարգացնելու ծրագիր ունի: Այսօր՝ ապրիլի 2-ին, նա ներկա էր ՀՀ թաեքվոնդոյի 2019 թ. առաջնությանը, հետեւում էր մարզիկների ելույթներին: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրեց իր ծրագրի մի քանի կետեր, խոսեց մարզաձեւի հիմնական խնդիրներից:
«Կարեւոր կետերից մեկն այն է, որ պետք է մարզաձեւը մասսայականացնել: Գույքի խնդիր կա: Նաեւ պետք է մարզիչների որակավորումը բարձրացվի եւ այլն: Պետք է սպորտաձեւն ավելի թափանցիկ լինի այն առումով, որ տարաձայնություններ չլինեն»,- ասաց նա:
Պոսոսյանը ֆեդերցիայի 2 հակամարտող կողմերից ներկա ղեկավարության թեկնածու է: Պաշտոնին հավակնելու առաջարկ է ստացել ու իր խոսքով՝ մեծ հաճույքով է ընդունել: Նա զբաղվել է թաեքվոնդոյով, մարզվել է Ռուսաստանում: Հիմա գործարար է: Ընկերություն ունի, բիզնեսով է զբաղվում մի քանի ոլորտներում: Դրանց թվում են բեռնափոխադրումները, ավտոպահեստամասերի վաճառքը: Նշում է, որ բազմաթիվ աշխատակիցներ ունի ու կառավարման 10 տարվա փորձ: Գործուղումներ շատ է ունենում, սակայն հիմնականում ՀՀ-ում է լինում ու վստահեցնում է, որ մասնակցելու է ֆեդերացիայի ղեկավարմանը: Նա հստակ գումարի չափ չի նշում, թե որքան է պատրաստ տրամադրել, բայց ընդգծում է, որ հնարավորությունների սահմաններում ամեն ինչ անելու է:
«Որքան պետք լինի, իմ ուժերի չափով ներդնելու եմ: Հիմա գումարի չափ չեմ կարող ասել»,- ասաց նա:
Ներկա ղեկավարության դեմ բողոքողների թեկնածուն նույնպես գործարար է՝ Ահարոն Պապոյան: Բողոքող կողմը հայտարարում է, որ իրենց թեկնածուն շատ ավելի մեծ գումար է պատրաստ ներդնել մարզաձեւում, քան Պողոսյանը: Ինքը՝ Պողոսյանը, կարծում է, որ գումարն ամենակարեւորը չէ:
«Իհարկե գումարի չափը դեր խաղում է, բայց որոշիչ չի կարող լինել, քանի որ միայն գումարով չէ: Մեծ գումարով չի որոշվում՝ արդյունք կլինի, թե՝ ո՛չ: Բացի այդ՝ այն, որ ես գումարի չափ չեմ նշում, չի նշանակում, որ ինչ-որ գումար չեմ ներդնելու»,- ասաց նա:
Ֆեդերացիայում նախագահի ընտրությունները խառնաշփոթի ու սկանդալի պատճառ են դարձել: Նախկին նախագահի՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է 2018 թ. նոյեմբերին: Այդ ժամանակվանից ի վեր ֆեդերացիան բաժանվել է 2 ճամբարների: Դրա պատճառով մարտի 16-ին ընդհատվեց ու հետաձգվեց ՀՀ առաջնությունը: Պողոսյանը նշում է, որ իրեն տհաճ է այս իրավիճակում մասնակցել ընտրություններին ու հույս ունի, որ ապագայում նման խնդիրներ չեն ծագի:
«Իհարկե զայրացնում է, եւ ես իհարկե չէի ուզենա, որ նման կերպ ստացվեր: Միայն կողմ եմ նրան, որ սպորտը զարգանա, եւ չեմ հասկանում՝ այս տարաձայնություններն ինչի համար են: Ես տրամադրված եմ նրան, որ թաեքվոնդոյում լինի խաղաղություն եւ մեկը մյուսի նկատմամբ շատ հարգալից վերաբերմունք դրսեւորի»,- ասաց նա:
Թե երբ կլինեն ընտրությունները, դեռ հայտնի չէ: Ֆեդերացիայի անդամները՝ այդ թվում բողոքողները, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ քննարկումից հետո համաձայնել են այնուամենայնիվ անցկացնել ՀՀ առաջնությունը, քանի որ առջեւում աշխարհի առաջնությունն է, որի համար պետք է որոշվի հավաքականի կազմը, սակայն ընտրությունների հետ կապված դեռ անորոշություն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT