Աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը լրջորեն տրամադրված է պայքարել Տոկիո 2020-ում լինելու համար

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը լրջորեն տրամադրված է կրկին մասնակցել օլիմպիական խաղերին: Այսօր՝ ապրիլի 1-ին, նա նշեց, որ դրա համար պատրաստվում է վերադառնալ իր նախկին քաշային կարգին՝ 65 կգ-ին: 70 կգ-ն օլիմպիական չէ, դեռ չգիտի՝ որքան ժամանակ է այս քաշում մնալու, սակայն Տոկիո 200-ում հայտնվելը նրա նպատակն է:

«Իհարկե, ուզում եմ մասնակցել օլիմպիական խաղերին: Պետք է փոխեմ քաշս, կգա ժամանակը, կփոխեմ»,- ասաց նա:

Ռիո 2016-ին մասնակցելուց հետո մարզիկը տեւական ժամանակ հանգստանում էր, բուժում վնասվածքները: Վերադարձել է 2018-ի հուլիսին, սկսել է հանդես գալ 70 կգ քաշային կարգում: 65 վերադառնալուց հետո նրան լուրջ պայքար է սպասվում: Նույն քաշային կարգում են Եվրոպայի բրոնզեմեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը եւ Վազգեն Թեւանյանը, որը կարողացել է նվաճել մոտ օրերս կայանալիք Եվրոպայի 2019 թ. առաջնությանը մասնացելու իրավունքը:

«Միջին քաշային կարգերում՝ 65, 74, միշտ էլ մրցակցությունը բարձր է: Դա միայն դրական է, արդյունքի համար դա շատ լավ է: Ոչ բոլորն են մրցակցություն սիրում, բայց դա նորմալ է, հետո դրական ազդեցություն կունենա»,- ասաց նա:

Այս օրերին Սաֆարյանը հավաքականի թիմակիցների հետ Երեւանում՝ «Օլիմպավանում», պատրաստվում է Եվրոպայի 2019 թ. առաջնությանը: Այսօր ծանրաբեռնված մարզում չանցկացրեց թեթեւ վնասվածքի պատճառով, սակայն մարզավիճակից գոհ է եւ նշում է, որ մեդալի հետեւից է գնում:

«Կարծես, նորմալ մարզավիճակում եմ: Ամեն դեպքում այնտեղ կերեւա: Ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել, պատրաստվել ենք: Հուսով եմ՝ լավ կլինի: Բոլորն էլ մեդալների հետեւից են գնում: Փորձելու ենք առաջին տեղի համար պայքարել»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնոթյանը, բացի Սաֆարյանից ու Թեւանյանից, մասնակցելու են Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Եվրոպայի 2019 թ. առաջնությունը տեղի է ունենալու Բուխարեստում ապրիլի 8-14-ը։ Ազատոճայինների մի մասը մրցավայր կմեկնի ապրիլի 6-ին, մյուս մասը՝ 7-ին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2128 դիտում

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել