Երևան
12 °C
Թատրոնի միջազգային օրը Գյումրու Դրամատիկական թատրոնի դերասանական կազմն անցկացրել է Երեւանում: Հայրենի քաղաքում ոչ մարզային, ոչ քաղաքային իշխանությունների մտքով նույնիսկ չի անցել դերասաններին, թատրոնի նվիրյալներին հրավիրել, շնորհավորել եւ շնորհակալություն հայտնել: Խոսքը ոչ թե այդ մեկ օրվա, այլ տարվա մյուս օրերի մասին է նաեւ: Ըստ Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար եւ տնօրենի ժպ Լյուդվիգ Հարությունյանի, իրենք ոչ թե աջակցության, այլ հոգատարության կարիք ունեն:
«Թատրոնի միջազգային օրն էր, արտիստներին կարելի էր հրավիրել, շնորհավորել, ստեղծագործող մարդուն ընդամենը պետք է շոյել ու ասել՝ շնորհավոր քո տոնը: Թատրոնը հրավիրվել էր նաեւ մայրաքաղաք, Երեւանի քաղաքապետն էր զանգել, հրավիրել, ես նաեւ հետեւել եմ, որ Վանաձորի քաղաքապետն էր հրավիրել արտիստներին, մեր մոտ քաղաքային իշխանությունները թատրոն գալիս են այն ժամանակ, երբ ինչ-որ ղեկավար է գալիս թատրոն: Ճիշտն ասած, սա ինձ մի քիչ անհանգստացնում է, մենք աջակցության կարիք չունենք, հոգատարության կարիք ունենք: Թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում, Լիբանանում: Գյումրու թատրոնի մասին ավելի շատ խոսում են դրսի ղեկավարները, քան քաղաքային իշխանությունները: Թատրոնի միջազգային օրն էր, Գյումրին ուներ քաղաքապետ, որեւէ վերաբերմունք չտեսանք:
Գյումրու թատրոնը եղավ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: Ի վերջո, էս թատրոնը տարբեր առաջընթացներ է ունեցել, հաջողություններ է ունեցել, ունենք պատգամավորներ, առաջ գալիս էին, ներկա էին լինում, հիմա ուզում եմ իմանալ՝ իրանց էլ չի՞ հետաքրքրում՝ էս թատրոնում առաջնախաղեր են լինում, չեն լինում: Մենք ունենք ԱԺ պատգամավոր, որը նաեւ Շիրակի մարզպետն էր, կարող էր չէ՞ մի անգամ գալ թատրոն: Կուզեի, որ հիշեին, որ թատրոնը կա, եւ աշխատում է»,-վրդովվեց Լյուդվիգ Հարությունյանը:
Գյումրու թատրոնը ՀՀ տարբեր մարզերում ավելի շատ է ներկայացումներ խաղում, քան Գյումրիում: Աճեմյանցիներն ասում են՝ իրենք պահանջված եւ գնահատված են այսօր: Ներկա պահին Գյումրու դրամատիկականը հրավեր ունի Իրանից եւ Ավստրալիայից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT