ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի լուրջ կորստով

Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վոլոդյա Ֆրանգուլյանը (65կգ) չի մասնակցի Եվրոպայի 2019 թ. առաջնությանը։ Այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց կազմը, որով Հայաստանը ներկայանալու է ստուգատեսին։ Ֆրանգուլյանն ուսի վիրահատությունից հետո դեռ լիովին չի ապաքինվել։ Մշտապես թիմի հետ մարզվում է, սակայն մրցաշարին պատրաստ չէ։

Կուրղինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ընդգծեց, որ ուսի վիրահատությունից ապաքինվելը բավական բարդ ու երկար պրոցես է։ Նշեց, որ հույս ունի՝ Ֆրանգուլյանը կկարողանա մասնակցել հուլիսին կայանալիք Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարին։

Եվրոպայի 2019 թ. առաջնությունում 65 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Վազգեն Թևանյանը։ Ստուգատեսում ՀՀ-ն կներկայացնի 9 մարզիկ։ Բացի Թևանյանից կմեկնեն Վաղինակ Մաթեւոսյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Դավիթ Սաֆարյանը (70 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), Սարգիս Հովսեփյանը (97 կգ) եւ Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենալու Բուխարեստում ապրիլի 8-14-ը։ Ազատոճայինների մի մասը մրցավայր կմեկնի ապրիլի 6-ին, մյուս մասը՝ 7-ին։

Հայ հունահռոմեականները նույնպես լուրջ կորստով են Եվրոպայի առաջնության գնալու։ Այն բաց է թողնելու Արթուր Ալեքսանյանը:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
677 դիտում

Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ

Թատրո՞ն, կինո՞, թե՝ համերգ. Երևանի քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա առիթով նվեր է պատրաստել (տեսանյութ)

Գրառումներիս պատճառը նոր կառավարության կողմից պաշտոն չստանալն ու, հետևաբար, վրեժխնդիր լինելը չէ. Հասմիկ Պապյան

Դեռ ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային միության «Սիլիկոնյան հովիտ»-ը. Հակոբ Արշակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բեռնատարների համար մնում է փակ

Նախկինների «օբշչակի» պահպանության վերջին բաստիոնը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԺ պատգամավորները հանդիպել են Դանիայի խորհրդարանական օմբուդսմեն Քլավս Քիններափ Հեդի հետ

Ոստիկանության կենտրոնական բաժնում արձանագրված գողությունները բացահայտվել են

Կապանում 5000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ է իրացվել. բերման են ենթարկվել 17 եւ 19-ամյա աղջիկներ

Ալեն Սիմոնյանը կգործուղվի Մոնտեվիդեո, Լիլիթ Մակունցը՝ Վաշինգտոն. այլ գործուղումներ ևս կան

Երևանի Մյասնիկյան պողոտայում «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել քաղաքացուն

Երևանի բնակարաններից մեկում կնոջ դի է հայտնաբերվել. ԱԻՆ

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում. Պուշկինոյի անտառից բոխի տեսակի ծառեր են հատվել

Աղմկահարույց սպանություն Էջմիածնում. 36-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ձերբակալված է

«Բավրա» սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել

Փողն ընդդեմ պետական շահի

Երևանում բուժաշխատողի շուրջ 60 թափուր հաստիք կա. առաջարկվում է 18,000 - 273,000 դրամ աշխատավարձ՝ հարկերը ներառյալ

Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

Հայաստանն ու Շվեյցարիան կհամագործակցեն Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում