Տնօրենի պաշտոնից Կ. Օրբելյանի ազատումը պայմանավորված չէ նրա գործունեության գնահատականով. նախարարություն

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը հանդես է եկել հայտարարությամբ՝ Կոնստանտին Օրբելյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի լիազորությունները դադարեցնելու մասին:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները (Կ. Օրբելյանի լիազորությունների դադարեցման իրավական հիմքերը ներկայացված են այստեղ):

Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը:

Նախարարությունը շնորհակալություն է հայտնում մաեստրո Օրբելյանին՝ տնօրենի պաշտոնավարման ընթացքում իր կատարած աշխատանքի և նվիրումի համար»։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել, որ Օրբելյանն ազատվել է աշխատանքից:

Տպել
1410 դիտում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման հետագա քայլերը

Կորոնավիրուսի հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվի մուտքերը կազմել են 864664835.7 դրամ

Սահմանափակվել է դիմակների, վիրակապերի, բամբակի եւ այլ բժշկական ապրանքների արտահանումը ՀՀ-ից․ պարետի որոշումը

Արցախում առ այսօր նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել

Որոշ դեպքերում կարող է համարվել, որ պարապուրդը գործատուի մեղքով է, ոչ թե՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված

Դեսպանությունը մշտական կապի մեջ է Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացի 9 ուսանողների հետ. Աննա Նաղդալյան

ԱԺ-ն 42 համակարգիչներ փոխանցեց Գեղարքունիքի մարզի 4 եւ ավելի դպրոցահասակ երեխա ունեցող ընտանիքների. Արարատ Միրզոյան

Գործնական պարապմունք է անցկացվել հրետանային զորամասում. ՊՆ

28-ամյա մասիսցու բնակարանից ու մեքենայից ապօրինի զենք-զինամթերք է հայտնաբերվել (տեսանյութ)

Վազքուղի, հանդերձարան, փողոց, մայթ , այգի․ սուբվենցիոն ծրագրով Վանաձորում իրականացվելիք ծրագրերը հաստատված են

Արցախյան ընտրությունների կարեւորագույն արդյունքը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ապրիլի 2-րդ կեսին կորոշի օլիմպիական խաղերին որակավորվելու կարգը. Риа новости

Մոսկվայի «Դոմոդեդովո»-ում մնացած ՀՀ 25 քաղաքացիներից 18-ն իրենց ցանկությամբ տեղափոխվել են հյուրանոց. ՀՀ ԱԳՆ

ԱԻՆ-ը մասնակցում է բնակչության տեղաշարժի վերահսկմանը (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրենի հետ

ՌԴ Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտը 2020-2021 ուսումնական տարվա ընդունելություն է հայտարարել

ԱԱՏՄ աշխատակիցներից 2-ը վարակվել է կորոնավիրուսով, 17-ը մեկուսացված է

Երևանի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Հենց մեր այցի պահին երբեմն գործատուները ձևական դիմակներ են տալիս աշխատողներին. դրանք մի ժամից ավելի կրել հնարավոր չէ