Ապամոնտաժված սրճարանների տարածքում հող է ավելացվել. ընթանում են հարթեցման եւ խոտածածկման աշխատանքներ

Երեւանի Օպերային թատրոնի հարակից տարածքի ապամոնտաժված սրճարանների տեղում հողային աշխատանքներ են իրականացվում: Երեք սրճարանների՝ «Ատլանտիկի», «Ջազզվեի» եւ «Ռիչ»-ի՝ օպերային մոտակա տարածքներն արդեն ամբողջությամբ ազատված են: Պահպանվել է միայն «Ատլանտիկի» շատրվանը: Մյուս երկու սրճարանների հարցով, ինչպես հայտնի է, քաղաքապետարանը դիմել է դատարան, եւ «Շոկոլադնիցան» ու «Մոնտալը» առայժմ անձեռնմխելի են:

Ազատված տարածքների մի մասում հողի թմբեր կային: Քաղապետարանի՝ կանաչապատում իրականացնող աշխատակիցներն ասացին, որ հողը բերվել է: Այն շուտով կհարթեցնեն եւ խոտ կցանեն: Նաեւ ոռոգման ցանց է անցկացվել այն հատվածներում, որտեղ դա բացակայել է:

«Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ տեղամասի գյուղատնտես Մարիետա Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարեւորեց, որ քաղաքացիները սրտացավ լինեն ու խնամքով վերաբերվեն կանաչ տարածքին: Նկատեց, որ առնվազն մինչեւ գազոնի ամրանալը լավ կլինի այն ոտքի տակ չտալ: «Այսպես թե այնպես մենք ժողովրդին չենք կարողանում հաղթել, իրենք են հաղթում: Թող մտնեն, նստեն, նստում են, պռճոկում են ջահել աղջիկները, թփուտներ ենք դրել, թփուտները կոտրատում են, ինչքան կարելի է ծախս նախատեսել եւ ոչ մի արդյունքի չհասնել»,- ասաց նա:

Նկատեց, որ քաղաքի բնակիչները հաճախ նաեւ շներին են բերում զբոսանքի ու աղտոտում տարածքը: «Երկու-երեք հատով բերում են այստեղ: Ինչքանո՞վ հաճելի է, որքա՞ն կարելի է, որ բանվորը կռանա թուղթը, աղբը հավաքելու եւ ձեռքը մեկնի կեղտի կողքը: Դա ոչ մեկը չի անի, որ այս աշխատողներն ու այս բանվորներն են անում: Իսկապես շատ տանջալի աշխատանք է»,- ընդգծեց Մարիետա Բաբայանը:

Օպերային թատրոնի հարակից տարածքում նոր ծառատեսակներ, ըստ ամենայնի չեն ավելացվի: «Նախատեսել ենք այն կողմի վրա թփուտներ երեւի: Առայժմ հարթեցում կատարենք, հողային աշխատանքը վերջացնենք, ըստ այնմ կորոշվի ղեկավարության կողմից՝ որտեղ ինչ թփուտներ կարելի է դնել: Բայց ծառերը բավականին են, խիտ են: Յուրաքանչյուր դեկորատիվ ծառ 3-4 մետր պետք է իրարից հեռու լինեն, բարձրանալու են, միմյանց կխանգարեն: Այնպես լինի, որ տարածքը փոցխվի, ոռոգվի, գեղեցիկ աշխատանքն ու կանաչը երեւան»,- ասաց մասնագետը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5944 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ