Երևան
12 °C
Մոտ մեկ տարի առաջ՝ անցած տարվա ապրիլին, հեղափոխությունը վայելում էր հասարակության առնվազն 95 տոկոսի աջակցությունը։ Ամիսներ անց՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, «Իմ քայլը» դաշինքը ստացավ մոտ 81 տոկոս, իսկ խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ՝ մոտ 71 տոկոս։ Վարչապետ Փաշինյանն այնուհանդերձ մի քանի օր առաջ հայտարարեց, թե եթե հենց հիմա ընտրություններ լինեին, «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայներ կստանար։ Ի պատասխան՝ լրատվամիջոցներում անմիջապես հայտնվեցին ինչ-որ անհասկանալի, հայտնի չէ՝ ում կողմից եւ երբ իրականացված սոցհարցումների արդյունքներ, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն իբր արդեն իջել է մինչև 51 տոկոս, ու նվազման միտումը պահպանվում է։
Ի՞նչ կարող են նշանակել այս թվերը (հորինված, թե իրական՝ տվյալ դեպքում մեծ նշանակություն չունի), եւ որքանո՞վ են չոր թվերն արտացոլում հասարակական տրամադրություններն ու ներքաղաքական զարգացումները։
Այո, անցյալ տարվա ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանին աջակցում էր հասարակության գրեթե 100 տոկոսը, եւ ակնհայտ է, որ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժն այսօր նույն ծավալի աջակցություն չունեն։ Բայց այստեղ մի կարեւոր նրբություն կա։ Ինչո՞ւ էր անցած տարվա ապրիլին հասարակության առնվազն 95 տոկոսն աջակցում հեղափոխությանը։ Որովհետեւ հասարակության առնվազն 95 տոկոսի կարծիքով՝ Հայաստանին անհրաժեշտ էին արմատական փոփոխություններ, ընդ որում՝ առանց բացառության բոլոր ոլորտներում․ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ կրթական, ե՛ւ մշակութային, ե՛ւ աշխարհայացքային․․․Հիմա ենթադրենք՝ վարչապետ Փաշինյանի վարկանիշն իսկապես իջել է եւ 95 տոկոսից հասել, ասենք, 65 տոկոսի։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ հասարակության այդ 30 տոկոսը «փոշմանել է» եւ այլեւս չի համարում, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ առանց բացառության բոլոր ոլորտներում։ Ոչ իհարկե։ Ավելին՝ արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցողների տոկոսը վստահաբար նույնիսկ աճել է։ Ուրիշ բան, որ այդ 30 տոկոսը (թվերը, բնականաբար, պայմանական են) դժգոհ է փոփոխությունների տեմպերից եւ գտնում է, որ արդյունքները կարող էին նաեւ ավելի տպավորիչ լինել։ Գուցե ոմանք հիասթափվել են, երբ պարզվել է, որ «ստվերի դեմ պայքար» գեղեցիկ բառակապակցությունն իրականում ենթադրում է, որ բոլորը (եւ ոչ թե միայն օլիգարխները) պիտի հարկեր վճարեն, որ պետական ապարատի ուռճացման դեմ պայքարը նաեւ կրճատումներ է ենթադրում (ո՞ւմ մտքով կանցներ), ուրիշները գուցե կցանկանային ավելի շատ մարդկանց տեսնել ճաղերի ետեւում կամ «պատերին ծեփված», ու հիմա դժգոհ են, բայց բոլոր դեպքերում՝ խոսքը ոչ թե արմատական փոփոխություններ անել-չանելու, այլ այդ փոփոխությունների ձեւերի մասին է։
Հիմա տեսեք։ Կա՞ արդյոք քաղաքական դաշտում որեւէ ուժ, որը, հասարակության կարծիքով, ավելի արդյունավետ կիրականացներ այդ փոփոխությունները, քան այսօրվա իշխող քաղաքական ուժը։ Առայժմ չկա, չի ձեւավորվել, եղածներն էլ համապատասխան ռեսուրսները չունեն։ Բայց ընդդիմության կողմից թմբկահարվող այդ նույն կասկածելի «սոցհարցումների» համաձայն՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վարկանիշն իբր կրկնապատկվել է եւ 4 տոկոսից հասել 8-ի։ Այսինքն՝ ստացվում է, որ կրկնապատկվել է այն մարդկանց թիվը, ովքեր համարում են, որ երկրում արմատական փոփոխությունները լավագույնս կիրականացնի Սերժ Սարգսյա՞նը՝ իր ՀՀԿ-ով։ Կամ գուցե կրկնապատկվել է այն մարդկանց թիվը, ովքեր գտնում են, որ երկրում որեւէ բան փոխելու անհրաժեշտություն չկա՞ր, ամեն ինչ լա՞վ էր (կաշառքով-բանով ցանկացած հարց լուծվում էր, ընտրություններից առաջ ժողովրդին «լավ էլ նայում էին», երկիրն էլ շատ արագ չէր դատարկվում, դանդաղ էր դատարկվում)։
Այնպես որ՝ եթե անգամ իշխող քաղաքական ուժի վարկանիշն ինչ-որ չափով նվազել է, որեւէ այլ քաղաքական ուժի վարկանիշ այդ ընթացքում հաստատ չի բարձրացել։ Այն պարզ պատճառով, քաղաքական ուժերը հիմնականում բավարարվել են իշխանություններին քննադատելով ու չեն կարողացել հասարակությանը համոզել, որ արմատական փոփոխություններն իրենք ավելի արդյունավետ կիրականացնեին։ Դրա համար էլ, այո, եթե հիմա ընտրություններ լինեին, «Իմ քայլը» դաշինքը գուցե անգամ ավելի բարձր տոկոսներ ստանար։
Ոչ թե էմոցիաների, այլ գիտակցված ընտրության արդյունքում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT