Երևան
12 °C
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 28-ին, հերթական նիստի ավարտից հետո արտահերթ նիստում քննարկեց «ԱԺ կանոնակարգ օրենքում» եւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու հարցերը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ վերոնշյալ օրենքներում փոփոխություն կատարելու նախագծով առաջարկվում է օրենքում ամրագրել, որ եթե ՍԴ դատավոր չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկամսյա ժամկետում իրավասու մարմինը պետք է առաջադրի Սահմանադրական դատարանի դատավորի նոր թեկնածու։
Նախագծի հիմնական զեկուցողն արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն է։ Նախագծերը ներկայացնելուց հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը նախարարին հարց ուղղեց՝ հնարավո՞ր է նույն անձին որպես ՍԴ դատավորի թեկնածու մի քանի անգամ առաջադրել։
Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ եթե որեւէ անձ մի անգամ չի ընտրվել ԱԺ-ի կողմից, ապա չկա որեւէ սահմանադրական արգելք, որ նույն անձին նույն սուբյեկտը չի կարող ներկայացնել նույն կամ այլ գումարման Ազգային ժողովի։ Ըստ Զեյնալյանի՝ չի կարող իրավաչափ համարվել, որ խորհրդարանի կողմից չընտրված նույն անձը կրկին չկարողանա առաջադրվել։ Նա եւս մեկ անգամ ընդգծեց՝ Սահմանադրական արգելքը բացակայում է այստեղ, եւ Սահմանադրությունը չի կարող անտրամաբանական լինել եւ մեկ անգամ ինչ-ինչ պատճառներով չընտրված մարդու առաջ նորից առաջադրվելու արգելք դնել։
Հարցի հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ իր հերթին ասաց, որ օրենքի փոփոխություններն ավելի շատ ամրագրված ժամկետները հստակեցնելու եւ որոշակի տեխնիկական թերություններ շտկելուն են վերաբերում․
«Տրամաբանական չէ, որ իքս պաշտոնում անընդհատ նույն մարդուն են ներկայացնում, սա իրոք անարգանք է այդ կառույցի նկատմամբ, բայց չպետք է մոռանանք, որ խոսքը գնում է երկարատեւ գործընթացի մասին, խորհրդարանի գումարումեր են փոխվում, եւ, առհասարակ, նույն անձի առաջադրման արգելք որեւէ նորմատիվ իրավական ակտում չեմ տեսել»,-ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ այդ կերպ սահմանափակվում է տվյալ քաղաքացու ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։
Հարցն առաջին ընթերցմամբ ներկայացվեց քվեարկության եւ ընդունվեց միաձայն․ կողմ քվեարկեց 117 պատգամավոր։ Այն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ քվեարկության կդրվի վաղը՝ մարտի 29-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի պաշտոնում Ազգային ժողովին է ներկայացրել փաստաբան Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, չնայած՝ ՍԴ դատավորի թեկնածության համար առաջադրվել էին նաեւ հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանն ու Մարտին Մանուկյանը։ Ըստ ամենայնի՝ իշխող մեծամասնությունը Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը կտապալի ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ՀՀԿ-ն տապալեց Վահե Գրիգորյանի ընտրությունը։
Մասնավորապես՝ ՍԴ դատավորի պաշտոնում Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված թեկնածու Վահե Գրիգորյանը նախորդ տարվա հոկտեմբերին չընտրվեց, ավելի կոնկրետ՝ ՀՀԿ խմբակցության արդեն նախկին պատգամավորները չընտրեցին Գրիգորյանին․ քվեարկությանը մասնակցեց ընդամենը 53 պատգամավոր։ Վահե Գրիգորյանի օգտին քվեարկել էր 30 պատգամավոր, մինչդեռ անհրաժեշտ էր 63 քվե։
Այս անգամ էլ, չնայած մասնագիտական շրջանակները միանշանակ պնդում են, որ Վահե Գրիգորյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից է եւ կարող է դատական համակարգում ակնհայտ դրական փոփոխություններ բերել, Արմեն Սարգսյանը այս անգամ որոշեց առաջադրել Գոռ Հովհաննիսյանը թեկնածությունը, եւ անգամ այն դեպքում, երբ դեռ նախորդ տարի մի շարք փաստաբաններ դիմել էին Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով ՍԴ դատավորի թափուր տեղի համար քննարկել հենց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT