Ընտրության հարց է, ում դուր չի գալիս կարող է չնայել. Լուիզան՝ Վումնս քլաբի քննադատությունների մասին

Մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալի արժանացածների թվում է նաեւ հայտնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը: Առաջին ոսկե մեդալի, վերջին մի քանի ամիսներին քննադատությունների առիթ տված «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող Women’s Club «Վումնս քլաբ» հումորային հեռուստաշոուի եւ մշակութայնին կյանքի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է դերասանուհու հետ։

- Լուիզա, վերջին շրջանում մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել հայտնի «Վումնս քլաբ» հումորային հեռուստաշոուն, որի մասնակիցն եք նաեւ դուք:

- Գիտեք, խնդրին ինչ է, յուրաքանչյուր գործ դու պետք է կատարես հավուր պատշաճի եւ ըստ ֆորմատի: Վումնս քլաբում ես չեմ կարող որեւէ արվեստի գործ քարոզել, դրա համար գոյություն ունի թատրոնը, բեմը, որով նաեւ ես իմ ծարավն եմ բավարարում: Ենթադրենք, ես տարբեր դերեր եմ մարմնավորում նաեւ ֆիլմերում, դա էլ այլ աշխատանք է. յուրաքանչյուր տեղ դու պետք է քեզ ճիշտ դրսեւորես եւ մաքսիմալ տաս, որպեսզի քո վերադարձը, արդյունքն էլ լինի մաքսիմալ: Այդ առումով Վումնս քլաբը զվարճանքի, ժամանցի դրսեւորում է, եւ այդ հաղորդաշարից պահանջել խորիմաստ մտքեր, կարծում եմ, սխալ է: Դրա համար գոյություն ունեն այլ արվեստի օջախներ, այլ հաղորդաշարեր, այլ ծրագրեր, որտեղ կարելի է փնտրել խորիմաստ, բարձր արժեքի եւ բարձր մշակույթի տարրեր: Ժամանցից պահանջել կրթող կամ դաստիարակող բնույթի ծրագրեր՝ սխալ մոտեցում է: Ընտրության հարց է, ում դուր չի գալիս կարող է չնայել:

- Նաեւ շատ են քննադատվում եթերում հնչող ցենզուրայից դուրս արտահայտությունները, նշվում, որ «մարմնական» հումորն է գերակշռում եւ որ սցենարիստը հեռուստաշոուի հիմնական շեշտն ի սկզբանե դրած է եղել Լիլի Մորտոյի բարեմասնությունների վրա:

- Իրականում հումորի սցենարները շատ քիչ են, եւ շատ քիչ ճյուղավորումներ ունեն: Ընդամենը մի քանի կատակելու թեմա կա այսօր, որը կարող է մեծ լսարան գրավել, դրանցից մեկը տղամարդ եւ կին փոխհարաբերություներն են, կանացի բարեմասնությունները եւ այլն: Կարծում եմ՝ ոչ մի սարսափելի բան չկա, երբ դու հումորով խոսում ես մի բանի մասին, ինչը կա: Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակների եւ երեւույթների վրա, որոնք մեր իրականության մեջ կան: Գուցե մեզնից շատերն ուզում են ապրել հեքիաթային աշխարհում, որտեղ ոչ մի քննադատելի երեւույթ չկա, բայց պետք է հաշվի առնել, որ մեր իրականության մեջ դա կա եւ քիչ չէ: Այո, մեր իրականությունում էլ են լինում նման կանայք, վիճաբանություններ, սիրուհիներ եւ այլն: Սցենարը գրված է իրականությունից վերցված, ուրիշ բան է, որ այն ներկայացվում է մի փոքր ավելի գրոտեսկային ու սուր, որտեղ էլ միակ նպատակը ծիծաղ առաջացնելն է: Իսկ ինչ վերաբերում է, որ մենք ուրիշ մոլորակից մի հումոր ենք բերել եւ մի թեմա ենք արծարծում, որը չկա մեր իրականության մեջ՝ դա այդպես չէ:

- Անկախ քննադատություններից, քիչ չէ Վումնս քլաբի հետեւորդների թիվը, նաեւ նայում են այն մարդիկ, որոնք քննադատում են:

- Այո, բավականին մեծ լսարան ունի, ինչպես յուրաքանչուր ժամանցային ծրագիր, բնականաբար, ավելի մեծ լսարան է զբաղեցնում, որովհետեւ մարդիկ մի փոքր ուզում են ծիծաղել, լիցքաթափվել: «Վումնս քլաբ»-ի այդ 30 րոպեներն ուղղակի օգնում են մարդկանց, որպեսզի նրանք լիցքաթափվեն եւ ոչնչի մասին չմտածեն:

- Չնայած դուք հաղորդավարն եք, եւ կարծես, թե ձեր դերը մի փոքր այլ է, բայց ձեզ էլ են համարում «շպարված -սարքված վումըններից» մեկը:

- Այո, ես հաղորդավարն եմ, եւ կարծում եմ, որպես հաղորդավար, չեմ թերանում իմ աշխատանքում: Անկախ քննադատություններից՝ ինձ համար ամենակարեւորն է որեւէ գործ անելիս չթերանալ, անկախ նրանից՝ ես կոշկակարի գործ եմ անում, ինժեներ եմ, թե խոհանոցում կանգնած ճաշ եմ եփում: Այստեղ էլ փորձում եմ չթերանալ. այդ սկզբունքը ես վաղուց եմ որդեգրել:

- Դուք հայտնի եք ե՛ւ թատերական աշխարհում ե՛ւ կինոյի ոլորտում: Այսօր ձեր գործընկերից շատերին մտահոգում է մշակույթի նախարարության օպտիմալացման հարցը, ասում են, որ այդ կերպ կարող է մշակույթը ոչնչանալ: Իսկ ինչ ազդեցություն կունենա ձեր վրա, ինչ որ բան կփոխվի՞:

- Գիտեք, ես այսպիսի մի բան կասեմ, երբ դու աշխատում ես, առնչվում պրակտիկ կյանքին՝ ոչինչ չի փոխվում: Եթե յուրաքանչյուր ստեղծագործող մարդ զբաղված է իր գործով, անում է իր աշխատանքը, փորձում մաքսիմալ տալ ու անընդհատ իրեն զբաղված պահել եւ աճ գրանցել նախ եւ առաջ ինքն իր համար, կարծում եմ՝ ոչինչ չի կարող խանգարել: Ներքաղաքական փոփոխությունները, նախարարների փոփոխությունենրը, այդ թեմաները մեզ որպես դերասան ոչ խանգարում են, ոչ էլ կխանգարի օպտիմալացման հարցի որեւէ լուծումը: Միակ բանը, որ կարող է ինձ խանգարել, դա իմ ծուլությունն է: Եթե մեկ այլ դերասանի այս հարցը տայիք, որն ավելի քաղաքականացված է, գուցե նա կարողանար ավելի կոնկրետ պատասխանել, իսկ իմ դեպքում ես քաղաքականացված չեմ, ես արվեստագետ եմ, իսկ արվեստը կոչված է մարդասիրության: Անկախ պաշտոնից ու դիրքից՝ մենք կոչված ենք քարոզելու մարդասիրություն, մենք պարտավոր ենք սիրել նույնիսկ դաժան մարդուն: Իսկ եթե արվեստագետը ուզում է աճ գրանցել, յուրաքանչյուր փոփոխության մեջ վատից առաջ նախ պետք է փորձի լավը տեսենել, քայլելել առաջ ու մտածել, որ նման փոփոխությունն էլ կարող է լուսավոր ինչ- որ բան տալ:

- Այսինքն, Լուզիա Ներսիսյանը հեռու է քաղաքականությունից եւ բոլորովին կարեւորություն չի՞ տալիս մշակույթի նախարարության լինել չլինելուն:

- Եթե որեւէ խնդիր էլ լինում է, ես առաջինն ինձ եմ մեղադրում, եւ եթե յուրաքանչուրն այդպես մտածի, ապա կարծում եմ՝ մենք շատ ավելի մեծ բարձունքների կհասնենք: Երբ մեր երկրում յուրաքանչյուրը մնա իր տեղում, զբաղվի իր գործով եւ չփորձի անտեղի փնովել ու քննադատել ուրիշներին, այլ փորձի իր մեջ շտկել թերությունները, կայանա իր ոլորտում, ամեն ինչ լավ կլինի: Մարդ նախ պետք է փորձի աճ գրանցել ինքն իր աչքերում, որպեսզի հետագայում, խոր ծերությունում ոչ մի բանի համար չափսոսա ու ոչ մեկին չմեղադրի, այդ ժամանակ նույնիսկ մահանալը հաճելի կլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5602 դիտում

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի