«Աշտարակ կաթ» ապրանքանիշի թթվասերը ճանաչվել է որպես կեղծված կաթնամթերք. ՍԱՏՄ

27/03/2019 schedule21:43

ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի  արտադրած «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է  բուսական յուղ: Այս մասին Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Որպես ահազանգ ընդունելով «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի ընթացքում բարձրաձայնված խնդիրը՝ կապված թթվասերների բաղադրության հետ, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները կատարել են «Պարգև» ՍՊԸ-ի կողմից 13.03.2019թ արտադրված «Աշտարակ կաթ» ապրանքանիշի 18% յուղայնությամբ թթվասերի հսկիչ գնում Երևանի իրացման կետերից: Վերահսկողության ընթացքում ձեռք բերված թթվասերի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ այն պարունակում է  բուսական յուղ:

Ըստ այդմ՝ տվյալ ապրանքատեսակը չի համապատասխանում Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» 033/2013 տեխնիկական կանոնակարգի պահանջներին և ոչ թե թթվասեր է, այլ կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով՝ արտադրված թթվասերի տեխնոլոգիայով:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ, համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 12 մասի, տվյալ ապրանքատեսակը համարվում է կեղծված սննդամթերք:

Կեղծված է համարվում այն սննդամթերքը`

  • որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
  • որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
  • որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ` սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
  • որի մակնշման մեջ առկա է ոչ ճիշտ նշում սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
  • որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույլտվություն ձեռք բերելու:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ հետագծելիության սկզբունքով պետական վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: 

Այս պահին պետական վերահսկողության միջոցառումներ են անցկացվում թթվասերի շուկայում, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28106 դիտում

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ

Ծառուկյան Գագիկի մուսկուլներին մի նայեք, փոքրիկ երեխա է, որը պապայի կարիք ունի. վարչապետ

ՊԵԿ-ը բացահայտել է 956,400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր. տեսանյութ

Սևանի սազանը շատ համով է, տիղմի համ չի գալիս, իսկ բացատրությունը պարզ է՝ Սևանը մաքուր է. Փաշինյան

Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են գրանցվել

Կարապետ Գուլոյանը խախտումներով օտարել է ավելի քան 60 հողատարածք. Ռոսիա փողոցի հողամասը վերադարձվել է համայնքին

Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին. Չախոյան

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է. ՔԿ

Լույսերի տաճար․ գործարկվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի լուսավորության նոր համակարգը

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»-ը դիտարկում ենք որպես սպառնալիք ՀՀ տարածքային ամբողջականությանը. ԱԳ նախարար

Եթե շարունակվի ղարաբաղյան շարժումը, լինելու են մանր-մեծ պատերազմներ, շարունակվող զոհեր, պետականության կորուստ

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը կարող է բերել կազմակերպությանն անդամակցության լրիվ դադարեցման. ԱԳՆ

Վերացվել են Արծրուն Մարգարյանի սպանության գործով 1999-ի որոշումները. նախկին թիկնապահները կրկին մեղադրյալներ են

Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են ՀՀ ճանապարհային ենթակառուցվածքը

Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ալիկ Ալեքսանյանը կալանավորվել է

Ապարանի ջրամբարի ջրալցվածությունը վերջին 15 տարվա ռեկորդային մակարդակում է

2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները

Քննարկվել են վիզաների ազատականացման գործընթացին աջակցող նոր ծրագրի շրջանակում նախատեսվող աշխատանքները

24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի քանի համայնքում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը Սևանից տեսանյութ է հրապարակել