Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցն ընդգծում է, որ իր թիմն ամեն ինչ անելու է առաջիկա խաղում լավ հանդես գալու համար: Այդ մասին նա նշեց այսօր՝ մարտի 25-ին, Եվրո 2020-ի ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ 2-րդ տուրի տնային հանդիպման նախախաղյա ասուլիսի ժամանակ: Նա նաեւ անդրադարձավ մարտի 23-ին կայացած Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղին, որում Հայաստանը մրցակցի հարկի տակ պարտվեց 1:2
-Առաջիկա 5 խաղերից 4-ը տնային է լինելու: Քանի՞ միավոր է հարկավոր հավաքել այդ խաղերում, որպեսզի եզրափակիչ փուլ դուրս գալն իրատեսական լինի: Քանի՞ միավոր եք ակնկալում:
-Ամեն խաղում ակնկալում ենք լավ արդյունք: Մենք խաղից խաղ ենք գնալու: Մենք կետրոնացանք Բոսնիայի խաղի վրա: Ուզում էինք լավ արդյունք գրանցել, ցավոք չստացվեց: Հիմա կենտրոնացել ենք Ֆինլանդիայի խաղի վրա: Կփորձենք ամեն ինչ անել լավ արդյունք գրանցելու համար:
-Այս խաղերից առաջ շատ խոսվեց, որ հավաքական հրավիրված մի շարք ֆուտբոլիստներ խաղային քիչ պրակտիկա ունեն: Ի՞նչ կասեք այդ թեմայով:
-Քիչ պրակիկա ունեցողներից սկսեմ դարպասապահ Արամ Հայրապետյանից, որը կարողացավ իրեն լավագույն կողմերով դրսեւորել: Քիչ պրակտիկա ուներ նաեւ Կառլեն Մկրտչյանը, լավագույններից մեկն էր կատարած աշխատանքով: Գեւորգ Ղազարյանը ճիշտ է՝ շատ էի ուզում, որ ավելի սուր խաղար, բայց պաշտպանությունում շատ մեծ աշխատանք էր կատարել: Նվիրվածության, ցանկության հաշվին կարողացան բացթողումը լրացնել:
-Բոսնիացիներին պարտվելուց հետ հայ ֆուտբոլիստներից մի քանիսը հետխաղյա հարցազրույցներում հարցին, թե ինչն էր պակասում, պատասխանում էին հավատը: Ի՞նչն է պատճառը, որ չեն հավատում, որ կարող են հաղթել:
-Ես էլ եմ նույն կարծիքին: Հայկական ֆուտբոլը մեծ պոտենցիալ ունի: Դա պետք է մանկապատանեկան ֆուտբոլից ներարկենք մեր ֆուտբոլիստների մեջ, որպեսզի մեծ ձգտումով, մեծ հավատով մարզվեն նույնիսկ պատանեկան հավաքականների խաղերի ժամանակ, որոնց համար ասում ենք, որ արդյունքն այդքան կարեւոր չէ: Ճիշտ է՝ կարեւորն այդ ժամանակ պատանի ֆուտբոլիստի զարգացումն է, բայց իմ կարծքով՝ պետք է այդտեղ մեծ հավատով խաղան, որպեսզի լավ արդյունքներ արձանագրեն, իսկ ազգային հավաքական գալիս այդ մեծ հավատով, հաղթողի հոգեբանությունով լինեն:
-Մարտավարության մեջ եւ ընդհանապես կազմում փոփոխություն լինելո՞ւ է:
-Մինչեւ հիմա մի քիչ հիվանդ ֆուտբոլիստ ունենք, վնասվածքով ֆուտբոլիստներ ունենք: Գիտեք՝ առջեւի գծում կարողանում ենք ռոտացիա շատ անել, բայց, օրինակ, հենակետային կիսապաշտպանության գոտում դժվար է: Դրա համար վաղը կորոշենք:
-Յուրա Մովսիսյանը կրկին չի՞ հայտավորվելու, թե՞ հնարավոր է՝ խաղա:
-Չի հայտավորվելու այս խաղին, չի խաղա:
-Ֆինլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկու Կաներվան իր ասուլիսի ժամանակ նշել էր, որ ուժեղ ենք միայն Լիխտենշտեյնի հավաքականից: Ի՞նչ եք կարծում, այդպե՞ս է եւ ի՞նչ եք առաջարկելու նրանց վաղը խաղադաշտում, որպեսզի նրանց կարծիքը փոխվի:
-Կարծեմ ասել էր նաեւ, որ պետք է հաղթենք Հայաստանի հավաքականին, կարծեմ ասել էր նաեւ, որ այս շրջափուլում մենք պետք է գրավենք առաջին տեղը եւ մասնակցենք Եվրո 2020-ին:
-Ի՞նչ եք առաջադրելու նրանց:
-Վստահ եմ՝ ով գալիս է ազգային հավաքական՝ լինի մարզիչ, լինի ֆուտբոլիստ, դուրս է գալիս մեծ ձգտումով, ցանկությունով, որպեսզի կարողանա լավ արդյունք գրանցել ազգին ուրախացնել, դա առաջինն է՝ ազգին ուրախացնել իր արդյունքներով, լավ խաղով:
-Նախորդ խաղից առաջ Վարազդատ Հարոյանն առողջական խնդիրներ ուներ: Ինչպե՞ս է նրա վիճակը:
-Հարոյանին փոքր հասակից գիտեմ: Մարտիկի բնավորություն ունի: Ջերմություն ուներ, չնայած խաղի օրն արդեն լավ էր, ջերմություն չուներ, եւ տեսաք՝ ինչպես կռվեց մինչեւ վերջ: Կարծեմ, Էդին Ջեկոն միայն ստանդարտից 1 պահ ունեցավ, մեկն էլ խաղի ժամանակ, դա էլ ինքը չէր: Կարողացավ ամբողջովին վնասազերծել Ջեկոյին:
-Կխնդրեմ մեկնաբանել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի խաղը:
-Ասել եմ, որ Լատինական Ամերիկայից գալուց հետո շատ դժվար է նրանց համար ադապտացվել: Բայց նա էլ երեւում է՝ մարտիկի բնավորույուն ունի: Կարողացավ: Դուրս եկավ դաշտ, լավ տպավորություն թողեց: Կարողացավ պայքարել, գնդակ պահել, պահեր ստեղծել: Տեսաք՝ նրա՝ դաշտ մտնելուց հետո մեր թիմի խաղը, մի քիչ ավելի սուր պահեր ունեցանք:
-Սարգիս Ադամյանի փոխանցումների ճշգրտությունը Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ խաղում 50% էր, իսկ Արտակ Գրիգորյանինը՝ 67%: Եթե Ադամյանի պարագայում մի փոքր հասկանալի է, ապա ի՞նչ եք կարծում, հենակետային կիսապաշտպանի համար 67% ճշգրտությունը… ընդհանրապե նրա համագործակցությունը Կառլեն Մկրտչյանի հետ չստացվեց: Ի՞նչ կարծիքի եք:
-Ասեմ, որ Արտակը նույնպես պաշտպանության համար շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց, նույնը Մկրտչյանը: Շատ օգնեցին պաշտպաններին: Այո՛, պաշտպանությունից դուրս գալիս, առաջին փոխանցման հարցում խոտանը իրոք շատ էր: Կուզենայի, որ Արտակ Գրիգորյանի մոտ խոտանը մի փոքր քիչ լիներ:
-Ալիկ Առաքելյանը հայտացուցակից դուրս էր թողնվել: Այս խաղի համար ի՞նչ մտքեր ունեք երիտասարդ ֆուտբոլիստներին վերջապես խաղաժամանակ տալու վերաբերյալ:
-Անգլիայի հավաքականում 30 տարում առաջին անգամ եղավ, որ 18 տարեկան 2 ֆուտբոլիստ միասին խաղում էին դաշտում: Եթե ինձ ճանաչում եք, իմ անցած ճանապարհը գիտեք, կողմնակից եմ երիտասարդ ֆուտբոլիստներին զարգացնելու, նրանց անպայման տեղ տալու: Շատ եմ ասում, որ ունենք, այո՛, Էրիկ Վարդայան, Հովհաննես Հարությունյան, տաղանդավոր տղաներից է, Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան, Արթուր Քարտաշյան, շատ եմ ուզում նրանց անպայման ներգրավել ազգային հավաքականում: Ավետիսյանի մասով ասում էին, որ ֆիզիկապես մի փոքր պատրաստ չէ, որովհետեւ նախապատրաստական հավաքը լավ չի անցել: Բայց աստճանաբար լավ մարզավիճակ է ձեռք բերում, առաջնությունում էլ լավ, արդյունավետ խաղ է ցույց տալիս: Որ մեկնել էի Կիպրոս, Առաքելյանի խաղը նայեցի: Գոլ խփեց, գոլային փոխանցում կատարեց, շատ լավ է խաղում: Մեր ապագաներից մեկն է: Բայց Էդգար Բաբայանը նույնպես երիտասարդ է: Բալեկյանը նույնպես երիտասարդ է: Աստիճանաբար ներգրավելու ենք անպայման: Իմ նպտակներից է, որ կարողանանք երիտասարներին ներգրավել հիմնական կազմում, բայց շատ կուզեի, որ դա լիներ սահուն, ոչ թե արհեստական:
-Վաղվա խաղում կարող ենք ակնկալել, որ Արաս Օզբիլիսն ավելի շատ խաղաժամանակ կստանա:
-Կազմը վաղն ենք որոշելու, որպեսզի հասկանանք՝ ովքեր վնասվածքներ ունեն, ովքեր են վերականգնվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT