«Արմաթ» լաբորատորիաների աշխատակիցները, որոնք 3 ամիս աշխատավարձ չէին ստացել, ի վերջո կստանան իրենց վարձատրությունը

Կառավարությունն այսօր՝ մարտի 25-ի արտահերթ նիստում, որոշեց 1 տարի ժամկետով 352 միլիոն 226 հազար դրամ դրամաշնորհ հատկացնել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունն ապահովելու համար: Լաբորատորիաների 260 խմբակավարները, որոնք 3 ամիս աշխատավարձ չէին ստացել, ի վերջո կստանան իրենց վարձատրությունը։

Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա ասաց, որ հետագայում եւս ծրագրի զարգացման համար աշխատանքներ կարվեն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ այս հարցը քննարկվել է նաեւ աշխատանքային կարգով, եւ տրամաբանությունն, ըստ էության, այն է, որ այս պահին ունեցած լաբորատորիաների գործունեությունը կապահովվի, ըստ անհրաժեշտության՝ նոր լաբորատորիաներինը նույնպես:

«Բայց մեր ուղերձը կլինի այնպես, որ ինչպես մնացած բոլոր ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենաշնոհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, բնականոն ձեւով համագործակցությունը կշարունակենք, բայց կառավարությունը բաց է նաեւ նոր առաջարկությունների համար, որոնց ֆինանսավորման եւ գործունեության տրամաբանությունը մի փոքր այլ կլինի»,- ասաց վարչապետը։

Արայիկ Հարությունյանը հաստատեց վարչապետի դիտարկումը եւ նշեց, որ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ն նաեւ ամբողջական ներդրման փաթեթ է ներկայացրել, որը եւս կքննարկվի։ Նախարարը նշեց, որ այժմ հանրապետությունում գործում են 260 լաբորատորիաներ, 304 խմբակավարներով։ Լաբորատորիաների թիվն այս տարի նախատեսվում է ավելացնել 162-ով:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ նամակ է ստացել, ըստ որի՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն 3 ամիս է՝ վարձատրություն չեն ստացել։

Վարչապետը կառավարության անդամներին հրահանգել էր զբաղվել հարցով, քննարկել եւ լուծել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3393 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ