Ինտերնետի աղբանոցից՝ ֆեյք նորություններ. օնկոգինեկոլոգը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման մասին

Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների նկատմամբ անվստահությունը շարունակվում է, եւ դա մտահոգում է առողջապահության ոլորտի պատասխանատուներին:

Պատվաստանյութը, որպես արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պայքարի գործուն միջոց, մեր երկրում ներդրվել է 2017 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ որոշվել էր, որ կպատվաստվեն 13 տարեկան աղջիկները: Բայց այս տարեսկզբին տարիքային շեմը բարձրացվել է՝ պատվաստվելու հնարավորություն տալով նաեւ 14-45 տարեկան անձանց, այդ թվում՝ տղամարդկանց:

Վերջին տվյալով կատարվել է 2 հազար 567 պատվաստում, որից 944-ը, այսինքն՝ մոտ 37 տոկոսը, պատվաստման տարիքի շեմը ընդլայնվելուց հետո: Պատկերն այսպիսին է այն դեպքում, երբ 2017 թվականին հայտարարվում էր, որ վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կա 13 տարեկան մոտավորապես 16 հազար աղջիկ:

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ Հայաստանում տարեկան արձանագրվում է արգանդի պարանոցի առաջնակի քաղցկեղի մինչեւ 260 դեպք, որից 50-60 տոկոսը հայտնաբերվում է ուշ, եւ բժշկությունն անզոր է դառնում փրկելու այդ կանանց կյանքը:

«Տարեկան 70-80 կին մահանում է արգանդի պարանոցի քաղցկեղից: Ես չեմ կարող ասել, դուք, ինքներդ որոշեք՝ դա մե՞ծ թիվ է, թե փոքր: 80 անմեղ զոհեր, որոնք կարող էին չլինել»,- նշեց նա:

Ուռուցքաբանության ազգային կենտոնի փոխտնօրեն, օնկոգինեկոլոգ Գագիկ Բազիկյանը, ընդգծելով, որ պատվաստումների շնորհիվ Հայաստանը համարվում է պոլիոմելիտից զերծ երկիր, խոզուկի, կարմրուկի, գրիպի դեմ պատվաստումները բնակչությունն ընդունում է առանց դժկամության, տարակուսեց. «Ի՞նչ պատահեց այսօր, որ այսպիսի ձայներ բարձրացան, եւ այս վիրուսի դեմ այսպիսի ընդդիմություն եղավ: Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ուղղակի ապրիորի վերցնում են ինտերնետի աղբանոցի ֆեյքային նորություններ եւ  բերում, դնում են սեղանին: Եթե ունեն հետազոտություններ, էքսպերիմենտներ, գիտական աշխատանքներ, թող բերեն, միասին աշխատենք: Բայց աղբանոցից բերած ֆեյքային նորությունները հակասում են մարդկային մոտեցումներին: Ես չեմ կարծում՝ 70-ից ավելի երկրների կառավարությունները, առողջապահության նախարարությունները, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թշնամություն անի այդ երկրների կանանց հանդեպ: Ինչո՞ւ ենք մենք հրաժարվում»:

«Այդքան խոսում ենք արգանդի վզիկի քաղցկեղի մասին, բայց մեր նպատակը պապիլոմա վիրուսից առաջացող բոլոր քաղցկեղների դեմ պայքարն է: Ուղիղ աղու քաղցկեղի 91 տոկոսը դարձյալ պապիլոմա վիրուսի պատճառով է: Ինչու չէ, նաեւ կոկորդի քաղցկեղը: Դրա 70 տոկոսը պապիլոմա վիրուսով է պայմանավորված: Տղամարդկանց, կանանց սեռական օրգանների քաղցկեղի առնվազն 70 տոկոսը պապիլոմա վիրուսով է պայմանավորված»,- ասաց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նա հերքեց տարածվող լուրերը, թե պատվաստանյութի շահառուների ընդլայնումն օրինական հիմք չունի՝ հղում անելով առողջապահության նախարարի համապատասխան հրամանի վրա: Նշեց նաեւ, որ պատվաստանյութի պահպանման ժամկետը մինչեւ 2020 թվականի ապրիլն է, ի պատասխան տարածվող տեղեկությունների, թե դրա ժամկետը մոտենում է ավարտին: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում իրականացնելու նախաձեռնությունը Հայաստանում դիմադրության հանդիպեց առաջին իսկ օրվանից: Որոշ խմբեր, այդ թվում բժիշկներ, հայտարարում էին պատվաստանյութի վնասակարության մասին: Նախարարության մասնագետները դժվարացան կարծիք հայտնել այդ մարդկանց դրդապատճառների մասին, բայց եւ ընդգծեցին, որ խնդիրը նեղ մասնագիտական է եւ պատվաստման դեմ խոսելուց առաջ պետք է նյութի մեջ խորամուխ լինել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4919 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ