Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երեւան բառը (տեսանյութ)

Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն մեջքին դաջել է Երեւան բառը: Նա դաջվածքը ցույց է տվել ռուսական «Вечерний Ургант» հաղորդման ընթացքում: Նա դաջել է նաեւ ամսաթիվը, երբ Երեւանում հանդես է գալու մենահամերգով՝ ապրիլի 7: Հաղորդման ընթացքում նա ասել է, որ դաջել է բոլոր ամսաթվերը եւ քաղաքները, որտեղ ելույթ է ունենալու «Անմոռանալի շրջագայության» ընթացքում:

Երգչուհին կատակել է, որ այդպես է արել, որպեսզի չմոռանա՝ որտեղ է լինելու: Նա նաեւ տեղեկացրել է, որ շրջագայության համերգներից մեկի ընթացքում՝ Հայաստանում, իր հետ են լինելու ամուսինն ու որդին, եւ այդ թեմայով նրա ու հաղորդավար Իվան Ուրգանտի միջեւ զվարճալի զրույց է տեղի ունեցել:

«Ես առաջին անգամ եմ լինելու Հայաստանում, ու ամուսինս հետս գալու է»,- ասում է նա:

«Այստե՞ղ ես գալու»,- հարցնում է Ուրգանտը:

«Հայաստան: Ես ի՞նչ է, ա՞յլ լեզվով եմ խոսում, Հայաստան: Ռուսերենով ինչպե՞ս է Հայաստանը»,- հարցում է Օրեյրոն:

«Դու կծիծաղես: Հայաստան»,- պատասխանում է Ուրգանտը:

Օրեյրոն Երեւանյան համերգի համար 2-ժամանոց ծրագիր է պատրաստել: Այն ապրիլի 7-ին կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սկսվելու է 19:00-ին: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ:

Տպել
2236 դիտում

«Ես ձեր ցավը տանեմ, մենք միասին ենք». ազգությամբ քուրդ եւ եզդի ԱԺ պատգամավորները աջակցություն հայտնեցին հայ ժողովրդին

Եվրախորհրդարանի 2 ամենամեծ կուսակցությունները դատապարտել են Ադրբեջանի գործողությունները

Դավիթ Տոնոյանն ու ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

Հայկական կողմը եւս 28 զոհ ունի. ՊԲ-ն հրապարակել է այսօր նահատակված զոհերի անունները

ՀՀ երեք օպերատորների հայտարարությունը՝ Արցախում ռոումինգը վերացնելու պահանջի վերաբերյալ

Հրետանու կրակի խտությունը աննախադեպ է, երբևէ նման խտության կրակ այս տարածաշրջանում չի եղել. Ա. Հովհաննիսյան

118 կողմ. ՀՀ ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի կողմից Արցախի սահմանին սկսված զինված հարձակումը դատապարտող հայտարարություն

Մարտակերտ քաղաքը և շրջակա բնակավայրերը շարունակում են մնալ հարվածի տակ (տեսանյութ)

Առաջնագծում թշնամին ոչ մի հաջողություն չունի. Վահրամ Պողոսյան

Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել է գործադիր տնօրենի ընտրության գործընթացը

ԱԺ նախագահը ներկայացրեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարության նախագիծը (տեսանյութ)

Վարչապետը հրապարակել է իր հարցազրույցից Արցախի հարցին վերաբերող մի հատված (տեսանյութ)

Ամբողջ մաքսային ծառայությունն անցել է 24-ժամյա աշխատանքային գրաֆիկի. բոլոր մաքսակետերն աշխատում են

Պետությունն ի վիճակի է զբաղվել Արցախից ժամանած ընտանիքների կացարանների հարցով. Բաթոյանը վերահաստատում է ասածը

Հարգելի գերագույն գլխավոր հրամանատար, խնդրում եմ, հաշվի առեք խնդրանքս, զորակոչեք ինձ. կին պատգամավոր (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ. լուսանկարներ

Հայաստանն ու Արցախը վճռական են՝ դիմակայելու թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ. ԱԳՆ հայտարարությունը

Ադրբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումները. ՊՆ (տեսանյութ)

Սերժ Թանկյանը հրապարակել է 2016 թվականին գրած «Արցախյան երգի» տեսանյութը

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ եւ իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով