Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը համապետական շաբաթօրյակի մեկնարկը տվեց Լոռու մարզի հետ միացման կետից՝ Լոռու մարզպետի հետ ձեռքսեղմամբ:
Այս հատվածում է գտնվում հայտնի Հերհերի ձորակը, նույն Ջարդի ձորը: Նախքան աշխատանքների մեկնարկը մարզպետարանի աշխատակիցները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Համապետական շաբաթօրյակին միացել են Շիրակի մարզի բոլոր համայնքները, պետական ու մասնավոր ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, դպրոցները, կրթական տարբեր հաստատություններն ու անհատ քաղաքացիները: Փողոց է դուրս եկել 13 հազար մարդ, օգտագործվել 120 միավոր տեխնիկա, 20000 գործիք:










«Այսօրվա խորհուրդը միայն մաքրելը չէ, այլ նաև չկեղտոտելն է, բոլորիս քայլերը պետք է միտված լինեն մեր երկիրը մաքուր պահելուն: Այս տեսանկյունից եթե նայենք մեր այսօրվա միջոցառմանը, ապա այն իսկապես մեծ խորհուրդ ունի: Մենք չպետք է կեղտոտենք այն ինչ մերն է, իսկ այս երկիրը մերն է, մենք պետք է մաքուր պահենք մեր երկիրը, մեր մարզն ու համայնքը, մեր տունը: Այսօր Լոռու մարզպետի հետ հանդիպումը մեր մարզերի սահմանագլխնի նոր ազդակ է, որ ասենք մենք կամ իրենք մենակ չենք: Մենք բոլորս պետք է միասնական աշխատենք: Կային մարդիկ, ովքեր նախորդ տարի այս հատվածում եղել էին, ասեցին, որ այս անգամ ավելի քիչ աղբ կար: Այսինքն տարեցտարի վատ երեւույթը նվազում է»,- ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:




Շաբաթօրյակի ընթացքում մաքրության և աղբահավաքության աշխատանքներ իրականացվեցին միջպետական ճանապարհներին, հանրապետական նշանակության, միջհամայնքային ճանապարհների հարակից տարածքներում, պատմամշակութային հուշարձանների տարածքներում, իրականացվեց նաեւ հանրային տարածքների, այգիների, պուրակների, գետերի հուների մաքրում, բարեկարգում։ Տարերայնորեն ձևավորված 25 ժամանակավոր աղբանոց կարգի բերվեց:


Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանն աշխատեց հիմնականում Կարսի, Ղարիբջանյան խճուղիներում, եւ Տեր-Գաբրիելյան փողոցում:



Կենցաղային եւ շինարարական աղբից զատ, ճանապարհներից հավաքվեց նաեւ մեծ քանակությամբ մետաղի ջարդոն՝ հիմնականում ավտոմեքենաներից մնացած կտորներ, տարբեր կենցաղային տեխնիկայի մասեր:
Շաբաթօրյակին քաղաքապետարանի 160 աշխատակից մասնակցեց, ևս 200 աշխատակից՝ «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկից էին միացել: Դուրս էր բերվել 25 միավոր տեխնիկա:
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT