Պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայույթունից։

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն  է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական բարեփոխումները, դրանց հաջող ընթացքն առաջին հերթին պետք է նպաստեն ներառական տնտեսական աճին, տնտեսական զարգացման քաղաքականությունն էլ առաջին հերթին պետք է նպաստի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը: Մենք հենց դա պետք է առաջին հերթին դիտարկենք որպես իրավիճակի փոփոխության հիմնական գործիք: Բայց ամեն դեպքում, այս կարևորագույն ոլորտն ունի որոշակի առանձնահատկություններ, նրբություններ և, իհարկե, կան նաև հասցեական ու թիրախային գործողություններ, որոնք այդ ընդհանուր համատեքստի ազդեցությունը կոնկրետ ոլորտի վրա կարող են և պետք է դարձնեն ավելի նպատակային ու ավելի թիրախային:

Հետևաբար, մենք այսօրվա քննարկման ընթացքում կխոսենք ինչպես այդ ընդհանուր համատեքստի հնարավոր ազդեցությունների, այնպես էլ կոնկրետ ծրագրերի, հնարավորությունների և դրանց ազդեցությունների վերաբերյալ: Նկատի ունեմ ոչ միայն խնդրի լուծումը կպատվիրակենք տնտեսական հաջողություններին, այլև կփորձենք հասկանալ, թե այդ ընդհանուր պրոցեսի մեջ ինչ կոնկրետ և հասցեական գործողություններ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որոնք միտված են հենց ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ներկայացրել են ժողովրդագրական իրավիճակի ուղղությամբ իրականացված վերլուծությունների, ուսումնասիությունների արդյունքներն ու միտումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միգրացիոն, ծնելիության և ժողովրդագրության մարտահրավերներին, սոցիալական գործոններին:

Նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972 հազար: Զեկուցվել է, որ 2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես, մեկնումների և ժամանումների տարբերությունը (սահմահատումների սալդո) 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր երկրում դանդաղել է ծնունդների թվի նվազման տեմպը, նվազել է մահերի, ամուսնալուծությունների թիվը, արձանագրվել է բնական հավելաճի փոքր դրական միտում, ուղևորափոխադրումների հաշվեկշիռը ևս դրական է: Նվազել է նաև միգրացիայի բացասական մնացորդը, նորածինների սեռերի համամասնությունը. 2013-ի 115 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը 2018-ին կազմել է 111 տղա/100 աղջիկ:     

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները, միջոցառումներն ու քայլերը, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև վարչապետի ղեկավարությամբ ձևավորել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային խորհուրդ: 

Տպել
3568 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց