Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է Արցախի եւ Հայաստանի անվտանգության համակարգի ոչնչացման․ Մայիլյան

Երևանն ու Ստեփանակերտն ունեն նույն մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում: Այս մասին Regnum գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Եռակողմ բանակցությունների վերականգնման համար, կարծում է Մայիլյանը, կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները։

«Ինչպես բազմիցս հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանը մտադիր չէ բանակցային գործընթացում Ստեփանակերտի մասնակցությունը դարձնել նախապայման, միևնույն ժամանակ, բանակցություններ է վարելու միայն իր անունից։ Դա նշանակում է, որ հարցերը, որոնք գտնվում են Արցախի Հանրապետության իշխանությունների բացառիկ իրավազորության և իրավասությունների դաշտում, չեն կարող քննարկվել Երևան-Բաքու երկկողմ ձևաչափով։ Նման մոտեցումն անաչառ է, և, մեր կարծիքով, կարող է ծառայել որպես բանակցությունների սեղանի շուրջ Արցախը վերադարձնելու մեխանիզմներից մեկը»,- մեջբերում է Մայիլյանըի խոսքերը Սիվիլնեթը

Տարածքների վերադարձի մասին հարցին ի պատասխան՝ Արցախի ԱԳ նախարարն ասել է, որ «քանի որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տարածքային վեճ չէ, հետևաբար, անհեռանկար է խնդրի լուծման հնարավոր ուղիներ փնտրել տարածքային զիջումների հիման վրա»։

«Փաստը, որ 1988-ին, երբ սկսվեց հակամարտության նոր փուլը, նախկին ԼՂԻՄ շուրջ տարածքները, նույնիսկ ինքնավար մարզի վարչական շրջաններից մեկը եղել է Բաքվի վերահսկողության տակ, վկայում է այն մասն, որ տվյալ հակամարտությունը տարածքային վեճ չէ։ Այսինքն՝ չնայած նրան, որ այդ տարածքները վերահսկել է ադրբեջանական կողմը, հակամարտություն այդուհանդերձ եղել է։ Հետևաբար, անտրամաբանական է կարծել, որ Արցախի տարածքային զիջումների դեպքում կարելի է հասնել հակամարտության կարգավորման։ Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ նման առաջարկները ուղղակիորեն առնչվում են անվտանգությանը, որն Արցախի համար Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում «կարմիր գծերից» է։

Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է դեպի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգի ոչնչացում․ այն վտանգի տակ կդնի իր պատմական հողում տեղաբնիկ բնակչության բուն գոյությունը։ Այլ խոսքերով ասած՝ մեզ համար այս հարցն ունի գոյութենական նշանակություն։ Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է ոչ միայն Արցախի նվաճումը, այլև Հայաստանի Սյունիքի մարզի և անգամ մայրաքաղաք Երևանի գրավումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի և գերագույն գլխավոր հրամանատարի հայտարարություններին և չհեշտացնենք նրա ռազմավարական նպատակի իրագործումը»,- հայտարարել է Մասիս Մայիլյանը։

Տպել
11683 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է