ԶՊՄԿ-ն կվերացնի խախտումները եւ կփոխհատուցի շրջակա միջավայրին հասցված 382 մլն դրամի վնասը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն կվերացնի խախտումները եւ կփոխհատուցի շրջակա միջավայրին հասցված շուրջ 382 մլն դրամի վնասը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից 2018 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2019 թվականի հունվարի 22-ը ստուգում է իրականացվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում:

Ընկերության տնտեսական գործունեության հետեւանքով ջրային ռեսուրսների եւ մթնոլորտային օդի վրա ազդեցության հետեւանքով՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից հաշվարկվել է 382 մլն 431 հազար 552 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից  Ընկերությանը ներկայացվել է վնասի փոխհատուցման պահանջ։

Ինչպես նաև, ընկերության ոլորտային երեք պատասխանատու պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական տուգանքի՝ ընդհանուր 550 հազար դրամի չափով։

«Հայկական ժամանակ»-ը հարցում էր ուղարկել ԶՊՄԿ ընկերություն, պարզելու համար, թե արդյո՞ք առարկություններ ներկայացվելու են տեսչական մարմնի ստուգումների հետ կապված, թե վճարելու են տուգանքը՝ վերացնելով խախտումները:

Ի պատասխան մեր հարցման ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը պատասխանել է. «Անկախ բնապահպանության եւ ընդերքօգտագործման բնագավառում ստուգումներ իրականացվծա լինելու հանգամանքից, ԶՊՄԿ ՓԲ ընկերությունը վերջին տարիներին ձեռնարկել եւ իրականացրել է մեծածավալ աշխատանքներ՝ շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցությունը նվազագույնի հասցնելու, իսկ հնարավորության դեպքում՝ բացառելու, շրջակա միջավայրի պահպանության, բարելավման եւ վերականագնման ուղղություններով, նպատակ ունենալով իր գործունեությունը համապատասխանեցնել ՀՀ օրենսդրության եւ միջազգայնորեն ընդունված բնապահպանական չափանիշներին:

ԶՊՄԿ ՓԲ ընկերության կողմից ստորագրվել է ստուգման ակտը՝ ստանձնելով արձանագրված խախտումները սահմանված կարգով վերացնելու եւ հաշվարկված վնասը փոխհատուցելու պարտավորությունները:

Հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների արդյունքում ընկերության համապատասխան բնագավառների պաշտոնատար անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության»,- նշված է ընկերության պատասխանի մեջ:

Տպել
690 դիտում

Մասիսում բնակարանագողը բռնվել է հանցանքի վայրում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ

Ռուբեն Բալաբանյանն ընտրվեց ՀՀ Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ

Թանկ Ամանորն ու էժան պոպուլիզմը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի «Դոհա ֆորում-2019»-ին

Ռուսաստանում անոմալ եղանակ է սպասվում. РИА Новости

«Սևան» քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների իրացման դեպք է կանխվել

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-ից 7 աստիճանով

«Արաբկիր»բկ-ում քաղաքացին գլխով հարվածել է բժշկին. Արսեն Թորոսյանն իրավապահներին կոչ է արել գտնել եւ պատժել մեղավորին

Դալար գյուղի բնակիչը վճարային տերմինալ է գողացել

Դեկտեմբերի 8-ից 14-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1500 կրակոց

Կենտրոնական իշխանությունը ՏԻՄ ընտրությունների ժամանակ այլեւս չի ճնշում, երբեմն էլ չի հաղթում

Նախաքննության ընթացքում առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը». Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանինն

Մյունխեն-Երևան չվերթով հետախուզվող է Հայաստան վերադարձել

Ադիգեայի ՆԳՆ կողմից հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին

Հրդեհ Սարատովկայում

Արագածոտնում նվազել են ավազակային հաձակումներն, աճել՝ բնակարանային գողության դեպքերը. դատախազն ամփոփել է 2019 թվականը

Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական հետեւանքները

«Անարդար է, ես ոչ մի վատ բան չեմ արել». Դոնալդ Թրամփը հնարավոր իմփիչմենտի մասին

Ստեփանավանում 2500 հակ անասնակեր է այրվել