Իջեւանի համայնքապետարանը քաղաքի մաքրող-սրբող ավտոմեքենաներն անհատույց տվել է Հրազդանին. որն է պատճառը

Մարտի 19-ին Իջեւան համայնքի դեռեւս գործող ավագանին ՌԵՆՈ մակնիշի լվացող եւ Միլենիում մակնիշի մաքրող-սրբող քաղաքի ավտոմեքենաները տվել է Հրազդանի համայնքապետարանին:

Համայնքի ավագանին նշում է, որ Հրազդանի համայնքապետարանը դիմել է Իջեւանի համայնքապետարանին՝ որպես աջակցություն իրենց օգտագործման տրամադրելու ՌԵՆՈ մակնիշի լվացող եւ Միլենիում մակնիշի մաքրող-սրբող ավտոմեքենաները:

«Ղեկավարվելով ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով եւ հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ վերոնշյալ մաքրող-սրբող ավտոմեքենաները անհատույց, անժամկետ օգտագործման տրամադրել Հրազդանի համայնքապետարանին»,- նշված է որոշման մեջ: 

Իջեւանի համայնքապետ Վարդան Ղալումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ ավտոմեքենաները համայնքապետարանին էր նվիրել Իջեւանի քույր քաղաքը՝ Ֆրանսիայի Վալանսը. «Այստեղ արդյունավետ չաշխատեց այդ մեքենաները, քանի որ մեր քաղաքի դիրքը լեռնային է: Այդ մեքենաները իր աշխատանքի ընթացքում մեծ փոշի էր բարձրացնում եւ բնակիչները դժգոհ էին, քանի որ պատշգամբներին էր լցվում այդ փոշին՝ լվացքի վրա, մեքենաների վրա: Տեսանք, որ այդ սարքերը չեն աշխատում, սկսեցինք չաշխատեցնել: Տարածքային կառավարման նախարարությունից իմացանք, որ Հրազդան համայնքում այդ մեքենաները կարող են նորմալ աշխատել եւ որոշեցինք անհատույց տրամադրել Հրազդանին»,- ասաց Ղալումյանը:

Մեր հարցին, թե Հրազդանում նորմալ կաշխատե՞ն այդ սարքերը, Ղալումյանը պատասխանեց. «Այո, որովհետեւ այնտեղ անձրեւների լվացած փոշին չի վերցնում, իսկ մեր մոտ վերցնում է: Մենք քաղաքում մաքրման աշխատանքները այլ ձեւով ենք իրականացնում»:

Իջեւանի համայնքապետարանի առեւտրի, տրանսպորտի, սպասարկումների եւ կապի բաժնի պետ Արարատ Պարոնյանն էլ մեր զրույցում նշեց, որ այդ մեքենաները նախատեսված են ավելի շատ որակյալ տարածքների համար: Պարոնյանի խոսքով՝ այս պահին համայնքին անհրաժեշտ են մաքրման տեխնիկաներ, բայց ոչ այդ տեսակի: Պարոնյանը նաեւ նշեց, որ Հրազդանի համայնքապետարանն էր դիմել

Հրազդանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Արամայիս Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ Հրազդանի համայնքապետարանի տեխնիկական պարկը շատ վատ վիճակում է․ «Դիմել ենք կառավարություն, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ տեխնիկայի պակասը լրացնելու համար։ Նախարարությունից առաջարկություն եկավ, որ Իջեւանում կա տեխնիկա, որոնք չեն շահագործվում։ Տեխնիկական խնդիրներ ունեին այդ սարքերը, մեր միջոցներով վերանորոգել ենք եւ իրենք էլ պատրաստ էին տրամադրել մեզ, արդեն մեր ավտոպարկում են այդ մեքենաները։ Իջեւանից պետք է պաշտոնապես գրություն գա, մեր ավագանին էլ ընդունի, որ արդեն շահագործենք»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2275 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ