Հայկի՝ իմ երկար տարիների ընկերոջ նկատմամբ պարտավորություն ունեմ. փոխքաղաքապետը՝ մշակույթի ոլորտը համակարգելու մասին

Տեւական ժամանակ է՝ մամուլում քննարկվում են ՀՀ կրության, գիտության, մշակույթի եւ սպորտի նոր վերաձեւափոխվող նախարարությունում մշակույթի ոլորտը համակարգող փոխնախարարի հնարավոր թեկնածուի անուններ:

Ոլորտը համակարգող փոխնախարարի հավանական թեկնածուների թոփ եռյակում են՝ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանը եւ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:

Փոխքաղաքապետ Տիգրանի Վիրաբյանի խոսքով՝ բոլոր ժամանակներում էլ, երբ մշակույթի նախարարի ընտրության հարց է առաջացել, պոտենցիալ թեկնածուներից մեկը մշակույթի գծով Երեւանի փոխքաղաքապետն է համարվել. «Այդ պատմությունը տրադիցիոն ուժով նաեւ հիմա է շարունակվում: Եթե հիմա նախորդ տարիների մամուլի հրապարակումները հանենք, կտեսնենք, որ հենց մշակույթի նախարարի փոփոխություն է եղել, առաջին պոտենցիալ թեկնածուներից մեկը եղել է Երեւանի փոխքաղաքապետը: Ես ուզում եմ հավատալ, որ սա ընդամենը այդ տրադիցիայի շարունակությունն է»:

Այնուամենայնիվ, Վիրաբյանը նկատեց, որ քանի դեռ չկա հստակ ինֆորմացիա, հստակ նշանակում, կամ առաջարկ՝ ոչինչ բացառել պետք չէ: «Մերժողականությունը երբեք չեմ ընդունել, քանի որ չգիտես, թե մի տեղում ինչքան կմնաս եւ ինչքան պետք կլինես»,-ասաց նա:

Պատմությունը ցույց է տվել, որ Հայաստանում ամենաշատ քննարկվող եւ քննադատվող նախարարների թվում մշակույթի նախարարն առաջին շարքերում է հայտնվում: Անգամ թավշյա հեղափոխությունից հետո, երբ համատարած դրական տրամադրություն էր գերիշխում, մշակույթի նախկին նախարար, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վրա տիրող դրական տրամադրությունն այնքան էլ չէր տարածվում, քանի որ արվեստագետներն ու մշակույթի գործիչները անխնա քննադատում էին նրան: Նույնը, եւ մի փոքր ավելի մեծ թափով շարունակվում է ոլորտի այժմյան համակարգող՝ փոխնախարար Նազենի Ղարիբյանի դեպքում, բոլոր չորս կողմերից նա էլ է քարկոծվում:

Վիրաբյանից հետաքրքրվեցինք, թե առաջարկի դեպքում այդ փաստը կարո՞ղ է կաշկանդել իրեն. «Սա այն ոլորտն է, որը միշտ խոշորացույցի տակ է, ով էլ լինի մշակույթի նախարար՝ միշտ թիրախավորված է լինելու»,-ասաց նա:

Տիգրան Վիրաբյանի համոզմամբ՝ բարդ ոլորտի հետ գործ ունենք, եւ այդ ոլորտը համակարգողի համար շատ դժվար է այնպես աշխատել, որ բոլոր կողմերից խոցելի չլինի: Ըստ փոխքաղաքապետի՝ մշակույթի ոլորտում մարդիկ են, որոնք մի շարք հարցերի շուրջ ունեն իրենց պատկերացումները, անհատականություններ են, կայացած մարդիկ, որոնք հանրային մեծ ճանաչում ունեն, եւ հասարակությունն իրենց խոսքն այլ կերպ է ընկալում, որոնց ասածը միանգամից դառնում է քննարկելի:

«Հասարակության մի ստվար զանգված կա, որ այդ մարդկանց ասածն ընդունում է որպես բացարձակ ճշմարտություն»,-նշեց փոխքաղաքապետը:

Բացի վերը նշված պատճառներից՝ Վիրաբյանը նկատեց, որ առաջարկը չընդունելու եւս երկու ծանրակշիռ պատճառներ ունի. ամիսներ առաջ, երբ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Գյումրիից Երեւան հրավիրեց իրեն՝ առաջարկելով մշակույթի գծով փոխքաղաքապետի պարտականությունները ստանձնել եւ միասին աշխատել, նրանց բոլոր պայմանավորվածությունները երկարատեւ եւ հեռանկարային էին:

«Այն ծրագրերը, որոնք մենք նախատեսում ենք իմ համակարգման ոլորտում՝ կրթություն, մշակույթ, սպորտ եւ երիտասարդություն՝ երկարատեւ իրականացնելու ծրագրեր են: Ես չեմ պատրաստվում կիսատ թողնել Երեւան քաղաքի զարգացման համար համատեղ մտածած մեր բոլոր ծրագրերը: Եվ բացի այդ՝ ես երկու պարտավորություն ունեմ, նախ, որպես Երեւանի փոխքաղաքապետ, երկրորդը՝ Հայկ Մարությանի՝ իմ երկար տարիների ընկերոջ նկատմամբ նույնպես շատ կարեւոր պարտավորություն եմ ստանձնել՝ ընդունելով միասին աշխատելու առաջարկը»,- եզրափակեց Տիգրան Վիրաբյանը:

Ի տարբերություն Վիրաբյանի՝ Արա Խզմալյանը հայտնեց, որ եթե պաշտոնական առաջարկ ստանա եւ քննարկվի, ապա հոգեբանորեն իրեն պատրաստ է համարում ոլորտը համակարգողի պարտականությունները ստանձնել: Վերջինս նկատեց, որ, պատկերացնում է ոլորտում առկա խնդիրները եւ ունի դրանց կարգավորման իր տեսլականը:

Այնուամենայինիվ, զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրենն էլ է խուսափում որեւէ կոնկրետության մասին խոսելուց՝ ասելով, որ զուտ խոսակցությունների հիման վրա կարծիք հայտնելն այնքան էլ կոռեկտ չի համարում: Խզմալյանը նաեւ անդրադարձավ նախարարությունների օպտիմալացման ծրագրին, եւ կարծիք հայտնեց, որ գոնե այս պահի համար դա ամենաօպտիմալ եւ հեռանկարներ ունեցող որոշումն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22077 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ