Հայաստանն առաջին անգամ թեկնածու է առաջադրել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար

«Հպարտ եմ տեղեկացնել, որ մեր երկիրը իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար (53 երկիր)։ Պարոն Թաթուլ Հակոբյանը ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, հմտությունները եւ փորձը մեր տարածաշրջանի համար այդ կարեւոր կառույցը ղեկավարելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում այսօր տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Թաթուլ Հակոբյանը 2000-2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: 2011-2013 թթ.աշխատել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (Կոպենհագեն)՝ որպես խորհրդատու հանրային առողջապահության հարցերով: 2013-2016 թթ. Հայաստանի Հանրապետությունում եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։ 2016-2017 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ներկայացուցչի տեղակալ, 2017 թ. հուլիսի 1-ից ԱՀԿ ներկայացուցիչն է Սլովակիայում:

Տպել
1029 դիտում

Նազիկ Ամիրյանին առնչվող քրեական գործը հարուցվել է չորս հոդվածներով. ՔԿ-ն այն վարույթ է ընդունել

«Volkswagen», «BMW M» եւ «Ford Transit» մակնիշների ավտոմեքենաները բախվել են Սեբաստիայի փողոցում, կա տուժած. ԱԻՆ

Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ (տեսանյութ)

«Կեռ Թալա» կոչվող հանդամասում հրդեհի օջախ է նկատվել. ԱԻՆ

Պատգամավորի նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու մասին հրապարակումներն ուղարկվել են ոստիկանություն

Ճապոնիայի կայսրն սկսել Է գահ բարձրանալու գիշերային ծեսը

6 մլն 250 հազար 415 շվեյցարական ֆրանկ, 667 հազար 730 եվրո. Վարդան Սրմաքեշը հայտարարագրել է ունեցվածքը

Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա

ԿԳՄՍ նախարարը միշտ բաց է քննարկումների համար, սակայն ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպում դեռ պլանավորված չէ. խոսնակ

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին

Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ «Հայանտառ» և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ների անտառապահների կողմից

Դերասան Վիգեն Ստեփանյանը գաղափարապես ուսանողների կողքին է․ նախարարի աշխատանքից նա դժգոհ է

Գյումրու նոր մաքսատան շինմոնտաժային աշխատանքներում խախտումներ չեն հայտնաբերվել

Հպարտ եմ, որ իր նման աղջիկ եմ ունեցել. Աննա Հակոբյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

Սպայկայի 20 տոննա բորբոսով պանիրը կրկին ուղարկվել է ՌԴ

Արսեն Բաբայանի դեմ ցուցմունք գոյություն չունի. պաշտպան

Անահիտ Սաֆյանը նշանակվել է վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ 6 տարի ժամկետով

«ԲՄՎ» մակնիշի մեքենայից կրակոցներ են արձակել և սատկեցրել փողոցային երկու շուն. ոստիկանություն

Հրայր Թովմասյանը «գերի է վերցրել» այդ ինստիտուտը. Արմեն Գրիգորյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տան» երեխաների խնամքը