Ասում էին՝ շատ ենք սիրում երաժշտություն. Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը մասնակիցների կողմից որպես հոբբի է ընկալվում

Հանրային ռադիոյի տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովը լծված է թեկնածուների ծրագրերի ուսումնասիրման եւ քննարկման գործին: Մինչեւ ապրիլ ամիս հայտնի կդառնա տնօրենի անունը: Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղար Լեւոն Գալստյանի փոխանցմամբ՝ մարտի 12-ից մրցույթի մասնակիցները հրավիրվում են հանձնաժողովի անդամների մոտ եւ ներկայացնում իրենց ծրագրերը:

30 մասնակիցներից 16-ն արդեն մասնակցել են քննարկմանն ու որոշակի պատկերացում թողել իրենց մասին: Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղարի խոսքով՝ արդեն ուսումնասիրված 16 մասնակիցների թվում կան մարդիկ, ովքեր իրենց մասնագիտությամբ եւ զբաղմունքով ոչ մի կերպ չեն համապատասխանում հայտարարության մեջ նշված պայմաններին:

Լեւոն Գալստյանի փոխանցմամբ՝ մրցույթի մասնակիցների թվում կային մարդիկ, որոնք Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնն ընկալում էին որպես հոբբի. «Ասում էին՝ շատ ենք սիրում երաժշտություն, կամ նմանատիպ բաներ. երաժշտություն սիրելը գուցե անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է՝ պատասխանատու աշխատանքը ստանձնելու գործում»:

Այնուամենայինիվ, Հանրային հեռուստառադիոխորհրդի հանձնաժողովի քարտուղարը ուրախությամբ փաստեց, որ մասնակիցների թվում քիչ չեն խոստումնալից երիտասարդները: «Երիտասարդների ներգրավվածությունը մեզ ուրախացնում է, եթե մարդ հստակ ծրագրային պատկերացումներ ունի, գիտի՝ ինչպես պետք է վարվել կառավարման ոլորտում, կամ ինչպիսի բովանդակային փոփոխություններ պետք է արվեն հաղորդացանցում, ապա այս դեպքում մասնակցի երիտասարդ լինելը միայն որպես առավելություն է դիտվում»,-ասաց Գալստյանը` հավելելով, որ նման պարագայում գործ կունենան նաեւ եռանդուն մարդու հետ:

Հիշեցնենեք, որ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթում հաղթողի անունը պետք է հայտարարվեր մարտի 11-ին, սակայն տնօրենին ընտրող մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Երվանդ Երզնկյանը դիմել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին` առաջարկելով մրցույթի մասնակիցների փաստաթղթերի ուսումնասիրման եւ մրցույթում հաղթողի որոշման կայացման ժամկետը երկարացնել եւս 20 աշխատանքային օրով:

Ընտրող հանձնաժողովի կազմում են կինոդրամատուրգ Լեւոն Գալստյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, հաղորդավար, դերասան, թարգմանիչ ու ասմունքող Սարգիս Նաջարյանը եւ Հ1-ի ծրագրերի նախկին տնօրեն Մարատ Օրդյանը:

Տպել
697 դիտում

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ծառայության ընթացքում զոհված ոստիկանի լուսանկարը

Վարչապետը ելույթ է ունենում «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով բանականությունը» համաժողովի բացմանը

Գիշերվա միջադեպից տուժած ոստիկանը գլխուղեղի ցնցում ունի. նա հիվանդանոցում է

Մի ոստիկանին սպանելու, մյուսին վնասվածք հասցնելու մեջ կասկածվող 2 անձինք հայտնաբերվել են. Ահարոնյան

25-ամյա ոստիկանը գլխի շրջանում պատռվածքներ ունի, 38-ամյա ոստիկանը տեղափոխվել է արդեն մահացած. ՔԿ

Երեւանում վերելակի խափանվելու հետեւանքով քաղաքացիներն արգելափակվել էին ներսում

Երեւանում սպանված 38-ամյա ոստիկանին կրակել են իր իսկ ծառայողական զենքով, մյուսին՝ հարվածել կոթով. մանրամասներ

Թուրքիան կարող է պատասխանատվության ենթարկվել իր հետ կապ ունեցող խմբերի գործողությունների համար. ՄԱԿ

Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամը ՀՀ ոստիկանություն են այցելել

Մոլդովայի խորհրդարանում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնություն

Գորիս-Կապան հատվածի 8-14-րդ կմ-երը ամեն օր՝ ժամը 09:00-18:00-ն, շարունակում է փակ մնալ բեռնատարների համար

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

Երեւանում հրազենի գործադրմամբ ոստիկան է սպանվել. 1 ոստիկան էլ վիրավոր է

Թուրքական «Խաղաղության աղբյուրը». բոլորը կողմ են՝ դեմ խոսելով

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ

Շվեդիան չեղարկել է Թուրքիային զինտեխնիկա մատակարարելու բոլոր թույլտվությունները

Բեթհովենի 250-ամյակին և բեռլինյան պատի 30-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն. հանդիպում Գերմանիայի դեսպանի հետ

Տավուշի մարզում Porsche-ն մի քանի պտույտ գլորվելով ընկել է ձորակը. կա 1 զոհ, 1 վիրավոր

ՀՀ ֆուտբոլի հավաքականը պարտվեց ու գործնականում կորցրեց Եվրո 2020-ում հայտնվելու հնարավորությունը