ԵՄ-Հայաստան համագործակցություն. հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Ուսուցման եվրոպական հիմնադրամն այսօր կազմակերպել էին «ԵՄ-Հայաստան համագործակցության վերջին զարգացումները՝ հանուն ավելի արդյունավետ կրթական բարեփոխումների» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը, կրթության ոլորտի պատասխանատուներ, միջազգային և տեղական կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են ԿԳՆ-ի մամուլի ծառայությունից։

Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առանձնակի է կարևորում կրթության նշանակությունը, որն արտացոլվում է ինչպես փաստաթղթերում, մասնավորապես, կառավարության ծրագրում, այնպես էլ հնչեցված հայտարարություններում: «ԵՄ-ի հետ քննարկումներում երիտասարդության և կրթության հարցերը եղել են առաջնային: Մենք կարևորում ենք ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերը, և իմ պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ բազմաթիվ հանդիպումներ են եղել և կոնկրետ աշխատանքներ կատարվել: Մասնավորապես, դրամաշնորհային ծրագրի՝  տարեկան գործողությունների պլանի համատեքստում կարևորում ենք «ԵՄ-ն հանուն նորարարության», «ԵՄ-ն քաղաքացիների համար» և «Հորիզոն 2020»-ի համար մշակվող հնարավոր համագործակցության ծրագրերը: Եվ այս պլատֆորմն այդ առումով նշանակալի է: Մենք գիտենք, թե ԵՄ-ն որքան է կարևորում երկկողմ հարաբերությունները և որքան նշանակություն է տալիս նորարարությանը: Կրթության համակարգի շահառու խմբերի հետ իմ հանդիպումները ցույց են տալիս, որ մենք ունենք փայլուն աշակերտներ և երիտասարդներ, որոնք 21-րդ դարի քաղաքացիներ են, և նրանք, ըստ էության,  նշանակալի դերակատարում ունեցան նախորդ տարվա իրադարձություններում: Սակայն, դրան զուգահեռ, ցավոք, ունենք 20-րդ դարի կրթական համակարգ, և հաճախ որոշ փոքր շահառու խմբերի կողմից կան միտումներ, որ ոչ թե նրանք են ցանկանում հասնել 21-րդ դարի քաղաքացուն, այլ փորձում են վերջինիս հետ քաշել 20-րդ դար: Իհարկե, այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն, որովհետև այստեղ բախվում են բազմաթիվ շահեր, սակայն կառավարությունը հաստատակամ է այս ուղղությամբ, և նաև դա էր պատճառը, որ կրթությունը, առողջապահությունը և ենթակառուցվածքների զարգացումը գերակա երեք առաջնահերթությունների մեջ են»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ գոհունակություն հայտնելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում քննարկումների կապակցությամբ: «Գիտեք, որ կառավարության ծրագրում հատուկ շեշտվում է, որ ձգտում ենք ունենալ բարձր տեխնոլոգիական տնտեսություն, իսկ առանց կրթության ոլորտում հատուկ գործիքների ներդրման, այդ թվում՝ հանրակրթության ոլորտում, չենք կարող հաջողություն ունենալ, ուստի այդ խնդիրը լուծելու համար մենք կառաջարկենք ծրագրեր: ՄԿՈՒ ոլորտում նույնպես նախկինում բավական աշխատանք է կատարվել, որոնք կրելու են շարունակական բնույթ: Մասնավորապես, բյուջետային աջակցության ծրագրերի շրջանակում նախորդ տարիներին որոշակի հապաղումներ ենք ունեցել, սակայն համոզված ենք, որ արդեն այս տարի դրանք կսկսեն լուծումներ ստանալ»,-ավելացրել է նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկման արդյունքում ևս կխորանա ԵՄ-ի համագործակցությունը և կմատնանշվեն նոր հնարավորություններ:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր հերթին, մասնավորապես, նշել է. «Շատ ուրախ ենք ՀՀ մեր գործընկերների հետ սկսել համագործակցության երկխոսությունը կրթության ոլորտում: Համոզված ենք, որ կրթությունը կարևոր դեր ունի ներկայիս կառավարության ծրագրում, որը ճիշտ ռազմավարական ընտրություն է, քանի որ կրթությունն անգնահատելի նշանակություն ունի: Հայաստանն ունի տաղանդավոր ժողովուրդ, հզոր մարդկային ռեսուրս և արժանի է նոր ջանքի՝ իր կրթական համակարգն արդիականացնելու և բարելավելու: Կրթական բարեփոխումները բարդ են, հղի մարտահրավերներով: Բացի այդ, տեխնոլոգիական հեղափոխությունը և փոփոխությունները խելահեղ արագությամբ են ընթանում: Շատ եվրոպական երկրներում կրթությունը դարձել է մշտական և շարունակական խնդիր, որի լուծմամբ երբեք չես բավարարվում: Դրա մասին պետք է մտածել ամեն օր՝ ինչպես այն արդիականացնել: Գիտենք, որ դա դժվար է, հետևաբար մենք պատրաստ ենք կիսվել եվրոպական փորձով: Մենք ուրախ ենք, որ այժմ աշխատում ենք այնպիսի կառավարության հետ, որն այդքան մեծ ուշադրություն է դարձնում կրթությանը և ունի այսպիսի պատվախնդիր ծրագրեր: Ուրախ ենք, որ գործընկեր ենք ՀՀ ներկայիս կառավարությանը և հնարավորինս կօժանդակենք նրան»:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթը  ևս ընդգծել է, որ ներկայիս կառավարության համար կրթությունը և երիտասարդությունն առաջնային են: «Գիտենք, որ հմտությունների ազգային շրջանակը դիտում եք ՀՀ կառավարության առաջնահերթություն, և մենք ուրախ ենք այդ հարցով համագործակցել: Արագ փոփոխվող աշխարհում կարևոր է ներդրումը երիտասարդության մեջ և նրա զինումը համապատասխան հմտություններով: Ուրախ ենք, որ կառավարության ծրագիրը համապատասխան  ուշադրություն է դարձնում այդ խնդիրներին: Նորարարությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, ճարտարագիտությունը, մաթեմատիկան այն հիմնական ոլորտներն են, որտեղ Հայաստանն ավանդաբար առաջատար է եղել՝ իր փայլուն գիտնականների սերունդներով, և մենք պատրաստ ենք օժանդակել հեղափոխական բարեփոխումներին, այդ թվում՝ Թուրինյան գործընթացի շրջանակում»,-նշել է նա:

Քննարկման ընթացքում ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը ներկայացրել է համառոտ հաշվետվություն՝ Հայաստանի կրթության և գիտության համակարգի զարգացման նախատեսվող ծրագրերի վերաբերյալ:

Տպել
1866 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա