Լեռնային Ղարաբաղը ձեւավորված քաղաքական միավոր է, որն ունի ինստիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու ժողովրդի կամքը

Լեռնային Ղարաբաղը ձեւավորված քաղաքական միավոր է, որն ունի ինսիտուցիոնալ ամբողջ համակարգը՝ արտահայտելու իր ժողովրդի կամքն ու մոտեցումները։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա ընդգծեց, որ Արցախն ունի ընտրված իշխանություն, եւ այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից՝ տարբեր փաստաթղթերում․

«Իրենք, որպես ընտրված իշխանություն, արտահայտում են այն հատվածի ձայնը, որն իրենց ընտրել է։ Այդ ընտրազանգվածը ՀՀ վարչապետին չի ընտրել։ Նորից նույն հարցն է, նույն մոտեցումն է, որի մասին մենք խոսել ենք բավական ընդարձակ»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Արցախի իշխանությունների հետ առկա են աշխատելու տարբեր ձեւաչափեր․

«Բնական է՝ շարունակելու ենք աշխատել։ Բոլորը շատ լավ հասկանում են՝ Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ապահովելու Արցախի անվտանգությունը եւ զարգացումը։ Սա ներգրավման ձեւաչափ է, բայց եզրակացնել, թե մենք գնացինք Արցախում անվտանգության խորհուրդների համատեղ նիստ արեցինք, ուրեմն կարող ենք բանակցել իրենց փոխարեն, դա այդպես չէ»,- ասաց ՀՀ արտգործնախարարը՝ նշելով, որ Ադրբեջանն իր հերթին պետք է կարողանա կիրառել խաղաղության գործընթացին նպաստող լեզու, որովհետեւ ռազմատենչ լեզուն մեզ որեւէ տեղ չի տանի։

Զոհրաբ Մնացականյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ մենք  գնում ենք օրակարգով, որը հստակ արտահայտված է, արտահայտված է նաեւ վարչապետի՝ Ստեփանակերտում հնչեցրած ելույթում․

«Այդ մոտեցումների շուրջ եւ տրամաբանությամբ ենք մենք շարունակում երկխոսությունը։ Մենք անդրադարձել ենք խաղաղությանը նպաստող միջավայրին, այդ առումով վարչապետը բավականին համարձակ է արտահայտվել, եւ բնական է, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը մնում է։ ՀՀ վարչապետն ունեցել է համարձակություն՝ ասելու այն, ինչ ասել է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Ղարաբաղի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելուն՝ դա միակողմանի չի կարող լինել, եւ եթե ուզոմ ենք նպաստել այդ գործընթացին, ներդրում պետք է լինի բոլոր կողմերից»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2280 դիտում

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին