«Լիվերպուլը» փակեց «Բավարիայի» ճանապարհը. «Բարսան» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի 1/4 եզրափակչի վերջին 2 մասնակիցները: Պայքարը կշարունակեն նաեւ «Լիվերպուլն» ու «Բարսելոնան»: Երեկ՝ մարտի 13-ին, 1/8 եզրափակչի պատասխան խաղերում «մերսիսայդցիները» շրջանցեցին «Բավարիային», իսկ կատալոնցիները շանս չթողեցին «Լիոնին»:

Օրվա կենտրոնական խաղում «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ հաշիվը բացեց առաջին խաղակեսի միջնամասում: Չեմպիոնների լիգայում իր 100-րդ խաղը փչացրեց «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը: Նա սխալ դուրս եկավ դարպասից, դրանից օգտվեց Սադիո Մանեն ու 26-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ: 39-րդ րոպեին Ժոել Մատիպի ինքնագոլի շնորհիվ «Բավարիան» հավասարեցրեց հաշիվը: 69-րդ րոպեին Վիրջիլ վան Դեյկը կրկին առաջ մղեց իր թիմին, իսկ 84-րդ րոպեին Մանեն դրեց վերջակետը: Այս թիմերի առաջին հանդիպումն Անգլիայում ավարտվել էր 0:0, եւ «Լիվերպուլը» թե երեկ, եւ թե ընդհանուր դիմակայությունում հաղթեց 3:1 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Մյուս խաղում «Բարսան» տանը խնդիրներ չունեցավ «Լիոնի» հետ: Հաշիվը 18-րդ րոպեին 11-մետրանոցից բացեց Լիոնել Մեսսին: 31-րդ րոպեին Ֆելիպե Կոուտինյոն  կրկնապատկեց թիմի առավելությունը: 58-րդ րոպեին Լուկաս Տուզարը խփեց «Լիոնի» միակ գնդակը: 78-րդ րոպեին Մեսսին դուբլ ձեւակերպեց: Ժերար Պիկեի (81-րդ րոպե) եւ Ուսման Դեմբելեի (86) գոլերի շնորհիվ էլ խաղն ավարտվեց 5:1 հաշվով: Այս թիմերը նույնպես ոչ-ոքի էին խաղացել առաջին խաղում: Ֆրանսիայում գրանցվել էր 0:0 հաշիվը, եւ «Բարսան» քառորդ եզրափակիչ հասավ 2 հանդիպումների արդյունքում հաղթելով 5:1:

1/4 եզրափակչի ուղեգիր նվաճած մյուս թիմերն են «Այաքսը», «Յուվենտուսը», «Մանչեստեր Սիթին», «Մանչեստեր Յունայթեդը», «Պորտուն» եւ «Թոթենհեմը»: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ սա 3-րդ դեպքն է, որ Անգլիան քառորդ եզրափակչում ներկայացված է 4 թիմով: 2007-08 եւ 2008-09 մրցաշրջաններում այս փուլ են հասել «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» եւ «Մանչեստեր Յունայթեդը»:

Քառորդ եզրափակչի վիճակահանությունը տեղի է ունենալու վաղը Շվեյցարիայում՝ Նիոնում: Այս փուլում վիճակահանության հետ կապված բացառություններ չկան. այսինքն՝ նույն երկրի ներկայացուցիչները կամ խմբային փուլում միմյանց դեմ խաղացած թիմերը կարող են մրցակիցներ դառնալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2024 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ