Երևան
12 °C
Եվրոպայի փոխչեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը մեծ առավելությամբ դարձել է ՀՀ 2019 թ. առաջնության բազմամարտի չեմպիոն: Այսօր՝ մարտի 12-ին, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում կայացած մրցաշարում նա վաստակել է 83.67 միավոր: 2-րդ տեղը զբաղեցրել է Վիգեն Խաչատրյանը (78.3), իսկ 3-րդը՝ Եվրոպայի արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը (76.82): «Հայկական ժամանակ»-ի հետզրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը նշեց, որ Դավթյանից գոհ է:
«Եթե այսպես Եվրոպայի առաջնությունում հանդես գա, շատ հանգիստ Եվրոպական խաղերի որակավորում ձեռք կբերի: Եվրոպայի առաջնությունում մինչեւ 18-րդ տեղն է որակավորում տալիս, իր արդյունքով (83.67) վստահ տասնյակի մեջ կլինի»,- ասաց նա:
ՀՀ հավաքականի մյուս 2 բազմամարտիկներից Սերոբյանը դժգոհ է: Մասնագետն ընդգծում է, որ նրանց վաստակած միավորները բավարար չեն: Պետք է փորձեն ավելին անել:
«Նրանք պետք է ավելի շատ հավաքեն: Գոնե մոտ 80 միավոր Վիգեն Խաչատրյանը պետք է հավաքի: Արդյունքներն այդքան գոհացուցիչ չեն»,- ասաց նա:
Բազմամարտի մրցումներին մասնակցել են նաեւ երիտասարդները: Նրանց մեջ առավելագույն միավորները հավաքած 5 մարզիկները մարտի վերջին մեծահասակների հետ մեկնելու է Թբիլիսի՝ ուսումնամարզական հավաքի: Այս տարի մարմնամարզության մեջ առաջին անգամ անցկացվելու է մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնություն: Այն տեղի է ունենալու Հունգարիայում եւ ՀՀ-ի միակ ներկայացուցիչն ընտրվելու է հավաքից հետո: Սերոբյանը նշեց նրանց անունները, ովքեր մասնակցելու են հավաքին ու խոսեց ՀՀ առաջնությունում նրանց ելույթներից:
«Նրանք են Գագիկ Խաչիկյանը, Սամվել Զաինցյանը, Հովհանննես Հակոբյանը, Նարբե Հակոբյանը, Ռոբերտ Գյուլումյանը: Վատ չէր, բավականին լավ արդյունքներ էին: Համատեղ հավաքներ, որ անենք, կաճեն»,- ասաց նա:
Մարմնամարզության Հայաստանի 2019 թ. առաջնությունը մեկնարկել է երեկ: Այսօր եղել է մրցումային առաջին օրը: Վաղը տեղի կունենա աղջիկների որակավորման փուլը եւ հայտնի կդառնան բազմամարտի մեդալակիրները: Սկսվելու է 13:00-ին: Մարտի 14-ին 11:00-ին կսկսվեն աղջիկների ու տղաների մրցումների եզրափակիչները: Մոտավորապես 14:30-ին կլինի պարգեւատրման արարողությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT