«Մեր մանկության տանգոն» ֆիլմի Գյումրիում հայտնի շենքը կտրվի ռուսներին

Աճեմյան 2: Այս հասցեն քաջ  ծանոթ է ե՛ւ գյումրեցիներին, ե՛ւ արվեստագետներին, փոքրիշատե զբոսաշրջավարներին եւ ՀՀ մշակույթի բոլոր ժամանակաների նախարարներին:«Կումայրի» պատմական միջուկում գտնվող կառույցն առավել հայտնի է իր պատշգամբով, որը Գյումրիում «տանգոյի շենքի բալկոն» էլ են անվանում: Այդ շենքում են նկարահանվել «Մեր մանկության տանգոն» ֆիլմի շատ հիշարժան դրվագներ:Ներկա պահին պատմական շենքը քայքայվել, սկսել է ինքնափլուզվել: ՀՀ-ն ինչքան մշակույթի նախարար ունեցավ, նույնքան էլ շենքի վերականգնման ծրագիր մշակվեց: Բոլորն էլ, իհարկե, թղթի վրա: Դեռ 2017-ին Արմեն Ամիրյանը եկավ Գյումրի եւ ներկայացրեց շենքի վերականգնման վիրտուալ նախագիծը, համաձայն որի՝ շենքի առաջին հարկում արհեստագործական սենյակներ էին լինելու, երկրորդ հարկում սենյակ էր հատկացվելու Գյումրու պատկերասրահին եւ երկրագիտական թանգարանին: Իսկ շենքի այն հատվածը, որը տարիներ առաջ գործել էր որպես Ցարական Ռուսաստանի փոստատուն, նպատակ կար դարձնել փոստի թանգարան: Այդ նպատակի իրականացման համար 1մլն դոլար էր պահանջվում: Այնուհետ եղավ առաջարկ վերականգնել միայն շենքի պատշգամբը, որը համարվեց աննպատակահարմար:Քանի դեռ թղթի վրա կամ օդի մեջ ծրագրեր են գրվում եւ չեղարկվում, բնությունն իր գործն անում է: Պատմաճարտարապետական նշանակության կառույցը քայքայվել, մաս-մաս «կյանքից հեռանում է»: Ինքնափլուզումներն այստեղ վաղուց նորություն չեն, իսկ այն, որ ընկեր Սիրանուշի տան պատշգամբը փտել ու փուլ է եկել, տեղյակ են Մշակույթի նախարարությունում:

«Այն, որ շենքում քարաթափումներ են, բնական է, քանի որ եթե շենքը չի օգտագործվում, ապա ավերակի է վերածվում: Հուշարձանի պահպանման լավագույն տարբերակը օգտագործման հանձնելն է: Ես մի քանի անգամ այցելել եմ շենք վերջին ամիսների ընթացքում եւ ասեմ, որ հնարավոր է այն վերականգնել: Ուղղակի փայտից պատշգամբը փտել է արդեն, եւ պոկվում է: Մենք ունենք շատ փոքր բյուջե, ընդամենը 250 մլն դրամ, որը նախատեսված է ամբողջ հուշարձանների համար, իսկ մենք ունենք մոտ 25.000 հուշարձան: Գումարը շատ քիչ է, եթե պատկերացնենք, որ էս շենքի վերականգնման համար 1 մլն եվրո է պետք, իսկ մենք դրա կեսն ունենք ամբողջ հուշարձանների համար: Փորձում ենք գումարն անհետաձգելի հուշարձանների վրա ծախսել, այսինքն այն հուշարձանների, որոնք եթե չվերականգնենք, կոչնչանան: Միայն բալկոնը վերականգնելու առաջարկ կար, բայց մեկ տարի հետո նույն պատմությունը կլինի, այսինքն պետք է հիմնական լուծում տրվի խնդրին»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ՀՀ Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:Փոխնախարարը նաեւ տեղյակ պահեց, որ շենքի հետագա ճակատագիրն ուղղակիորեն կապված է ռուսների հետ: «2017 թվականին նախագիծ ներկայացվեց նախարարության կողմից եւ ռուսական կողմը վերականգնելու ցանկություն հայտնեց, հավանաբար ցարական Ռուսաստանի հետ կապ ունենալու փաստը հաշվի առնելով եւ այն ժամանակ որոշում կայացվեց, որ հայ-ռուսական թանգարան կառուցվի: 2018 թվականին էդպիսի քննարկումներ եղան, որոնց ես էլ եմ մասնակցել, բայց այսպես ասած՝ հստակ որոշում չեղավ, թե երբ են սկսվելու կառուցապատման աշխատանքները, բացի այդ կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն վերականգնել կառույցը եւ շահագործել, ուղղակի էստեղ քանի որ մենք պետք է ներկայացնենք ծրագիր եւ ռուսական կողմն է ուշադրության արժանացրել, սպասում ենք  ռուսական կողմի պատասխանին: Եթե հասկանանք, որ ռուսական կողմը դեռ ցանկություն ունի այն վերականգնելու, նոր մասնավոր ներդրողներին կկարողանանք պատասխանել»:

Անկախ այս խնդիրներից պատմական այս շենքն այսօր լուրջ սպառնալիք է անցորդների համար: Անընդհատ պատերից քարեր են պոկվում, պատշգամբից էլ՝ փտած փայտի կտորներ: Հարցին, թե անվտանգության ապահովումն ու՞մ գործառույթն է, փոխնախարարը պատասխանեց՝ համայնքինը:Նույն  հարցով նաեւ Գյումրու քաղաքապետարան դիմեցինք: Պատասխանը հետեւյալն է. «Շենքը համայնքապատկան չէ, Մշակույթի նախարարության սեփականությունն է»:

Փոխնախարար Տիգրան Գալստյանը քաղաքապետարանի այս ձեւակերպման իր մեկնաբանությունն ունի: «Որեւէ մեկի սեփականությունը չէ, պատկանում է ՀՀ-ին: Ես հասկանում եմ, իրենց ասածի մեջ մեսիջ կա, որ որպես պատմամշակութային հուշարձան որեւէ աշխատանքի թույլտվությունը մշակույթի նախարարությունից է լինելու, բայց դա չի նշանակում, որ պատկանում է մշակույթի նախարարությանը, դրանք տարբեր բաներ են: ԱԻՆ-ը պետք է տա, որ օրինակ էստեղով վտանգավոր է անցնել, հնարավոր է փլուզում, իսկ համայնքապետարանը պետք է արգելապատնեշ հատկացնի, ոստիկանությունն էլ հսկի, որ մարդ չանցնի, մինչեւ խնդիրը լուծվի: Ես հույս ունեմ, որ այս հարցն արագ կկարգավորվի, եւ գարնանն արդեն մենք կիմանանք, թե ինչ է արվելու»:         

Գարունն արդեն Գյումրիում է, ռուսներից, սակայն, դեռ լուր չկա: Եթե շինությունը որեւէ մեկի հաշվեկշռում է, եւ պատասխանատուի հարցում խնդիրը դաշտից-դաշտ գցելն է, ապա գյումրեցիները ոչ քաղաքապետարանի, ոչ էլ, առավելեւս, Մշակույթի նախարարության բալանսում չեն, իսկ վթարավտանգ կառույցն ուղղակիորեն առանց տեր ու տիրական ճանաչելու, առաջին հերթին վտանգավոր է հենց նրանց համար: Տարածքը սահմանազատված չէ, անգամ զգուշացնող գրություններ չկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7724 դիտում

Չնախատեսված կանգառ Լեռնապատ բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Անձրև, ամպրոպ, տեղ-տեղ նաև կարկուտ. ինչպիսին են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Ավտովթար-վրաերթ Նոր Գեղի բնակավայրում. վարորդն ու վրաերթի ենթարկվածը հոսպիտալացվել են

Կալուգացի օլիգարխը 200 հազար տալիս, ուղարկում ա․ Փաշինյանը՝ սադրանքների մասին

1998-ին Քոչարյանը եկել ա, ստեղից «вон» եմ արել, դրա համար ծեծ եմ կերել․ կուրթանեցի տղամարդը՝ Փաշինյանին

Փաստորեն կալուգացու ընտրակեղծարարները, ընտրակաշառքից բացի, նաև ուժեղ հայհոյանքներ են տալիս. Պապոյան

Լիտվան լիովին աջակցում է խաղաղության գործընթացին, հուսանք՝ այն նոր տնտեսական հնարավորությունների դռներ կբացի

Չենք պատրաստվում որևէ ապահարզանի. Միրզոյանը՝ ՌԴ նախագահի հայտարարության մասին

2 պատանի կրակ է բացել Սան Դիեգոյի իսլամական կենտրոնի մզկիթում. կան զոհեր և վիրավորներ

Հայաստանը և Լիտվան, այս պահից սկսած, ռազմավարական գործընկերներ են. Միրզոյան

Չնախատեսված կանգառ Ծիլքար բնակավայրում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ես էն օրը պաչկով 20-հազարանոց ուղարկել եմ Տաշիր՝ արցախցիներին, էդքան փող ենք ծախսում. նոր ձայնագրություններ

«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ

ԱԶԲ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում մեկնարկել են եռօրյա աշխատանքային քննարկումները. ՊԵԿ

Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական

ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին

Տեղի է ունեցել «Նոա» ֆուտբոլային ակումբի նոր մարզաբազայի բացման հանդիսավոր արարողությունը

Կառլեն Աբազյանը՝ ՔԿ ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Որքա՞ն են իրականում բարձրացել կենսաթոշակները. Թորոսյանը թվեր է հրապարակել

Մեկնարկել է Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Կարճ կանգառ Ապարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քարոզարշավի հերթական օրը վարչապետն ու ՔՊ կուսակցականներն ուղևորվել են Լոռու մարզ

Մաֆիայի շերեփուկները պնդումներ են անում՝ մեզ չափելով նույն արշինով, ինչ մինչև 2018-ի հանցագործ իշխանությանը

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Իրավապահները մայրաքաղաքում խոշորամասշտաբ խուզարկություններ են իրականացնում

Պապիկյանի մասնակցությամբ քարոզարշավը խոչընդոտելու վարույթով 10 անձի նկատմամբ սահմանվել են խափանման միջոցներ

Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար

Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում կեղծ խաղատներ են գործել․ տեսանյութ

Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Զարուհի, Ռոբերտին, Սերժին ծախված ստահակ, դու, Լևոնը, Րաֆֆին, Վազգենը վճարվել եք, որ ժողովրդին տանեք պարտության

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

Ղարաբաղի պսևդոէլիտան պետք է ծնկի բերվի․ վարչապետը ներկայացրել է առաջիկա քաղաքական օրակարգը․ տեսանյութ

Իրանի ԱՄՆ-ին փոխանցած նոր առաջարկը 14 կետ ունի

Սյունիքում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

Կարապետյանի և Քոչարյանի թուլացումը ակնհայտ է. պատահական չէ, որ ասում են՝ ընտրությունները կեղծվելու է. Ադամյան

ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի հետ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով․ ինտենսիվ անձրևներ կլինեն

Քննարկվել են դպրոցականների հավասարակշռված և առողջ սննդի ապահովման հարցերը, ներկայացվել է Բրազիլիայի փորձը

Ղարաբաղյան կլանը պետք է ծնկի բերվի՝ ի դեմս պատերազմի եռագլուխ կուսակցության․ վարչապետ