Ո՞վ է իրականում քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոն եւ ինչ է հայտնի նրա մասին

Վերջին օրերին մամուլում շատ է շրջանառվում քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի՝ Ռուբեն Կոստանյանի (նախկինում Սիմոնյան) անունը: Ո՞վ է իրականում Ռուբեն Կոստանյանը:

Դեռեւս նախորդ տարվա հուլիսին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կոստանյանի գործողություններից տուժած մի քաղաքացի պատմել էր, թե ինչպես են, ըստ նրա, Բոգոն, որդին ու քենակալը առեւանգել իրեն, շամփուրով դաժան ծեծի ենթարկել եւ 100 հազար դրամի փոխարեն 10 հազար դոլար պահանջել: Դրանից հետո Բոգոյին, նրա որդուն եւ քենակալին մեղադրանք է առաջադրվել:

Բոգոյի վերաբերյալ այլ աղմկոտ հրապարակումներ նույնպես կան մամուլում.

2016 թվականի հուլիսին ծեծկռտուք, ապա կրակոց էր տեղի ունեցել Իսակովի պողոտայում գտնվող «555» հացատանը: Վիրավորներից մեկը հենց Բոգոն էր, մյուսը՝ «Ֆեռո» ընկերության տերը՝ Ռոբերտ Ավետիսյանը. վերջինիս 15 մլն դրամ պարտք էին տվել՝ բիզնեսը զարգացնելու նպատակով եւ կարողացել էին ստանալ միայն 5 միլիոնը։ Մյուս մասը հենց Բոգոն է գնացել ստանալու եւ հույս է ունեցել գումարը ստանալ հենց այդ օրը: Կանչել է Ավետիսյանին Իսակովի պողոտայում գտնվող «555» հացատուն, բայց գումարը հետ ստանալ չի հաջողվել։ Վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի եւ ավարտվել կրակոցներով: Բոգոյին այդ անգամ եւս մեղադրանք էր առաջադրվել բռնության գործադրմամբ ինքնիրավչության համար ու 2017 թվականին նրա նկատմամբ պատիժ էր նշանակվել տուգանք՝ ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով:

Ինչպե՞ս էր Բոգոն ազդում Երեւան-Արմավիր երթուղու կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող ընկերության ուղեւորահոսքի վրա.

Երեւան-Արմավիր երթուղու կանոնավոր ուղեւորափոխադրման թույլտվություն ունեցող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը 2018 թվականի սեպտեմբերին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ընկերության կանոնավոր աշխատանքը խաթարված է եւ իրենց աշխատանքներին խանգարում է Կիլիկիայի ավտոկայանից Բոգոն: Խաչատրյանը նշել էր, որ Բոգոն չի թողնում իրենք աշխատեն, ավտոկայանի կողքը ավտոկայան է ստեղծել իր համար ու անօրինական 35-37 մեքենա է աշխատեցնում, իսկ իր ընկերության վարորդները չեն կարողանում աշխատել: 

2018 թվականի սեպտեմբերին ՀԺ-ին էր դիմել նաեւ «Սոնա եւ Միքայել» ՍՊԸ-ի տնօրենը: Կոստանյանն այս ընկերությանը նույնպես բարդ դրության մեջ էր դրել:

Կոստանյանի հետ առնչվող «Երկու ընկեր» ՍՊԸ-ն Երեւան-Թբիլիսի միջպետական ուղեւորափոխադրումներ է իրականացնում: Ընկերությունը մենաշնորհային դիրք է ստեղծել եւ մրցութային կարգով կարողացել է թե՛ Կիլիկիա եւ թե՛ Հյուսիսային ավտոկայաններում միակ ուղեւորափոխադրողը լինել դեպի Թբիլիսի: ՀԺ-ն Հյուսիսային ավտոկայանի տեղեկատու բաժնից այդ ժամանակ ճշտել էր, որ այնտեղից ուղեւորափոխադրումներ չեն իրականացվում դեպի Թբիլիսի եւ Թբիլիսի հնարավոր է գնալ միայն Կիլիկիա ավտոկայանից:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյանի 2017 թվականի մարտի 3-ի N 297-Ա հրամանով՝ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն մրցութային կարգով 3 տարով հնարավորություն է ստացել երկու ավտոկայաններում էլ կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնել դեպի Թբիլիսի:

Ստացվում է, որ «Երկու ընկեր» ՍՊԸ-ն հաղթել է երկու տեղից ուղեւորափոխադրում իրականացնելու` տրանսպորտի նախարարության կողմից անցկացված մրցույթները, սակայն ընդամենը մեկ տեղից է իրականացնում այդ ուղեւորափոխադրումը:

Մեր աղբյուրների պնդմամբ՝ Կիլիկիա ավտոկայանից նախատեսված մեկ մեքենայի փոխարեն մի քանի մեքենա է ուղեւորափոխադրում կատարում դեպի Թբիլիսի`տարբեր ժամերի, ընդ որում, այդ մի քանի մեքենան պատկանում են «Երկու ընկեր» ՍՊԸ-ին: Այսինքն, ընկերությունը առնվազն հնարավորություն ուներ մեկական մեքենա ապահովել երկու ավտոկայաններում էլ, սակայն նախընտրել է մի կետում կենտրոնանալ, իսկ մյուս կետում էլ ոչ մեկին հնարավորություն չտալ:

«Սոնա եւ Միքայել» ՍՊԸ-ի տնօրենը ՀԺ-ին ասել էր, որ այդ մրցույթները Կոստանյանը հաղթել է միայն իր ունեցած պետական լծակների շնորհիվ: Նա պատմել էր, որ ցանկացել է գոնե Հյուսիսային ավտոկայանում սպասարկել երթուղին, սակայն տրանսպորտի նախարարությունում աշխատող իր մտերիմները խորհուրդ են տվել չմասնակցել մրցույթին, քանի որ արդյունք չէր տալու` ամեն ինչ որոշված էր: Արդյունքում Կոստանյանը մրցույթով հաղթել է «Սոնա եւ Միքայել» ՍՊԸ-ին եւ դաշտում իրենից բացի այլ մարդ չի մնացել:

Ըստ կայքերից մեկի 2013 թվականի հրապարակման՝ ««Նորագյուղցի Բոգո» կոչվող ինչ-որ կիսագողական կարողանում է իր «լայն» ազդեցությամբ կամ թիկունքում հզոր ուժ ունենալով՝ ճնշել ավտոկայանում տաքսիների վարորդներին, ովքեր ապահովում են Երեւան-Մարտունի, Երեւան-Ստեփանակերտ երթուղին եւ այլ կարեւոր ուղղություններ: Պարզվում է՝ Նորագյուղցի Բոգոն ստիպում է տաքսու վարորդներին՝ ամեն մի ուղևորափոխադրումից որոշակի գումար հատկացնել իրեն»,- ասված է հրապարակման մեջ:

Նորագյուղցի Բոգոյի անվան հետ առնչվող պատմությունները մամուլում շատ են: Դրանցից վերջինը թերեւս այն է, որ նա տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական հավաքակայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել ապօրինի: Վերջին օրերին Կոստանյանն արդեն լքել է այդ տարածքը, նրա իրերն այնտեղից դուրս են հանում իր մտերիմները, իսկ օրեր անց էլ նույն տարածքը կատարյալ ավերակի վերածել:

2019 թվականի մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրել են նաեւ ՀՀ կենտրոնական ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը շուրջ 1 ամիս է՝ ինչ նշանակվել է ավտոկայանի տնօրեն եւ նրա նշանակվելուց հետո է Կոստանյանը ստիպված լքել իր «սեփականաշնորհած» տարածքները: Թե որքանով նոր տնօրենի մեքենայի այրվելը կապ ունի Կոստանյանին «իր սենյակից» հանելու եւ Կոստանյանի իրականացրած անօրինական բիզնեսը վերացնելու հետ՝ քննությունը ցույց կտա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13648 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ