Երևան
12 °C
Քիչ առաջ քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի 2-րդ հարկում տեղակայված Կոստանյանի ստեղծած հյուրանոցի եւ սենյակի իրերն էին հանում:
Մի քանի օր առաջ ՀԺ-ն գրել էր, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական հավաքակայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել՝ ապօրինի:
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքով՝ այդ տարածքները վարձակալված չեն եղել, քանի որ նման պայմանագրեր չկան: Ոստիկանության 6-րդ վարչությունը երեկ գնացել էր Կենտրոնական ավտոկայան ոչ միայն «զավթված» տարածքը ազատելու, այլեւ գործողություններ են իրականացնում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ Կենտրոնական ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազարավոր դրամների հասնող հոսանքի վարձ։
«Հայավտոկայան» ՓԲԸ-ն ունի 27 ավտոկայան եւ 5 ենթակարգավարական կետ, դեկտեմբեր ամսին հոսանքի համար ընդհանուր վճարվել է 2 մլն 400 հազար, որի ուղիղ կեսը կազմել է կենտրոնական ավտոկայանի հոսանքի ծախսերը։ Սա նշանակում է, որ չարաշահում միանշանակ կա»,- նշում է Մնացականյանը: Մնացականյանը նախընտրեց սպասել, որպեսզի քննությունից հետո պարզվի, թե ինչ է եղել: Թե որքանով է սրա հետ առնչվում Կոստանյանը՝ քննությունը կպարզի: Բայց հստակ է, որ նա գրեթե 2 տասնամյակ, չունենալով ոչ մի պաշտոն ավտոկայանում, այնտեղ ունեցել է անձնական սենյակ եւ մի քանի սենյակներ, որոնք որպես հյուրանոց են ծառայել: Կենտրոնական ավտոկայանի նախկին տնօրենը եղել է Կոստանյանի եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը (Կոստանյանն իր ազգանունը՝ Սիմոնյան, փոխել է):


Գրեթե 1 ամիս է՝ ինչ Կենտրոնական ավտոկայանի տնօրեն է նշանակվել Ռոման Համբարձումյանը: Նա աշխատանքներ է իրականացնում, որպեսզի Կենտրոնական ավտոկայանը կարգավորվի: Սակայն այդ ամենին զուգահեռ օրեր առաջ՝ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրել են Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը դեռեւս չգիտի, թե ո՞վ է այրել, քանի որ դեռեւս փորձաքննությունը չի ավարտվել, սակայն նշում է, որ թշնամիներ չի ունեցել:
- Պարոն Համբարձումյան, ձեր նշանակումից հետո կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում այստեղ, ի՞նչ եք բացահայտել այս կարճ ժամանակահատվածում:
- Դեռ ուսումնասիրում ենք՝ քանի գծեր ունենք, քանի ավտոբուսներ ունենք: Իրավապահ մարմինները զբաղվում են, սպասենք, տեսնենք՝ ինչ դուրս կգա այս ամենի արդյունքում:
- Այս ընթացքում ձեր ավտոմեքենան այրվեց, սա կապ ունի՞ ձեր 1-ամսյա գործունեության հետ:
- Չեմ կարող ոչ մեկի հետ կապել: Մեքենան անսարքություն չի ունեցել: Ես սկզբից մտածում էի, որ անսարքությունից կլինի, քանի որ մտքովս չէր անցնում, որ այսպիսի թշնամանք կարող է ինչ-որ մեկն ունենալ: Իրավապահներն արդեն ասում են, որ ոչ՝ ինքն իրեն չի եղել, դե որ այրել են, թող պարզվի, ես էլ տեսնեմ, թե ինչի համար:
- Երբ արդեն տնօրեն եք նշանակվել եւ նկատել եք, որ ներսում հյուրանոց է եղել, ո՞րն է եղել ձեր արձագանքը:
- Այնպես չի, որ այն որպես հյուրանոց աշխատել է: Ժողովուրդն աջ ու ձախ խոսելով՝ ասել են, որ հյուրանոց կա: Ես ինչ այստեղ տնօրեն եմ, փակ են եղել այդտեղ դռները: Հիմա, թե այդտեղ աշխատել է նախկինում, թե չի աշխատել, չեմ կարող ասել:
- Հանրությանն էլ հայտնի է, որ այստեղ տարիներ շարունակ իշխել է Նորագյուղցի Բոգոն՝ Ռուբեն Կոստանյանը: Այս ընթացքում հանդիպե՞լ եք նրան:
- Ես չգիտեմ՝ իշխելը որն է: Մարդիկ այստեղ ապրել են 15-20 տարի, գծեր են ունեցել՝ օրինական: Երեւի, որ այդքան տարի այս շենքում են եղել, դրա համար էլ այս ընթացքում ինչ կարողացել, արել են: Այստեղ մի անգամ բարեւել ենք իրար՝ ծանոթացել ենք, նա բարձրացել է իր գրասենյակ:
- Նորա՞լ է, որ նա այստեղ գրասենյակ է ունեցել:
- Եթե այստեղ աշխատել է, գծեր է ունեցել, նորմալ է, որ ունենա գրասենյակ: Հիմա, եթե դա գրանցված է, գրանցված չի՝ իմ խնդիրը չէ, ես նոր եմ եկել եւ պետք է պարզեմ դա: Բայց մեր գլխավոր տնօրենն էլ է ասում, որ մենք պայմանագրեր չունենք:
- Որոշ ժամանակ առաջ այստեղ էր նաեւ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: Նա ֆիքսեց, որ տարածքը ոչ բարվոք վիճակում է գտնվում՝ հատկապես զուգարանները: Ե՞րբ այս ամենը կբարեկարգվի:
- Արդեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Հենց հիմա զուգարանները վերանորոգման փուլում են: Մեկ շաբաթից արդեն տղամարդկանց զուգարանը պատրաստ կլինի, հետո կանցնենք մյուսին: Կտուրն էլ ենք վերանորոգելու, ներսը տաքացնելու ենք:
- Նշում են, որ Կոստանյանը վարորդներին ճնշել է, ուղեւորահոսքի վրա է ազդել: Այժմ կա՞ն նման բաներ:
- Չէ, հանգիստ է: Անպայման աշխատում ենք, որպեսզի ոչ մի խնդիր չլինի: Վարորդների հետ շփվում ենք, բուժքրոջն ասում եմ, որպեսզի պարտադիր ստուգի, որպեսզի վարորդները հարբած չլինեն: Մի փոքր ժամանակ էլ անցնի, ամեն ինչ լավ կլինի: Հաջորդ անգամ, որ գաք, կտեսնեք փոփոխությունները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT