Երևան
12 °C
Քաշմիրյան մղձավանջը մխում է գաղութատիրության վախճանից ի վեր։ 1947-ին Անգլիան, հեռանալով Հնդկաստանից, երկիրը բաժանեց երկու մասի՝ Պակիստանի եւ Հնդկաստանի։ Մուսուլմաններին հատկացվեց պակիստանյան փոքր հատվածը, իսկ հնդկականը մնաց հինդուիզմի, քրիստոնության, բուդդիզմի եւ այլ դավանանքի հետնորդներին։ Կրոնական տրոհումը՝ դեռ ոչինչ։ Սակայն Ալբիոնը նախկին գաղութին ասես «հիշատակ» թողեց Ջամմու եւ Քաշմիր վիճահարույց նահանգը, որի նկատմամբ տարածքային պահանջներ ունեն ե՛ւ Դելին, ե՛ւ Իսլամաբադը։
Եվ այսպես, 70 տարուց ավել նրանք չեն կարողանում համաձայնության գալ Քաշմիրի կարգավիճակի շուրջ եւ ողջ միջազգային հանրությանը պահում են լարվածության մեջ։ Արդյունքում՝ չորս լայնամասշտաբ պատերազմ, սահմանային բախումներ, հարյուր հազարավոր զոհեր։
Մեզ համար դժվար է համեմատության եզրեր գտնել քաշմիրյան եւ ղարաբաղյան կոնֆլիկտների միջեւ, քանզի յուրաքանչյուր տարածքային պատերազմ իր պատճառներն ու «ձեռագիրն» ունի։ Այդուհանդերձ, եթե ցանկանում եք մոդելավորել որեւէ չկարգավորվող ռազմա-քաղաքական կոնֆլիկտ՝ համայն մարդկության համար անկանխատեսելի հետեւանքներով, որպես նմուշ վերցրեք Քաշմիրը։
Դասական կոնֆլիկտի բոլոր բաղադրիչներից զատ, այն առնչվում է երեք միջուկային պետության հետ։ Ճիշտ է նրանց (Պակիստան, Հնդկաստան, Չինաստան) միմյանց դեմ միջուկային զենքի օգտագործման հավանականությունը զրոյականից ցածր է։ Սակայն Քաշմիրի պակիստանյան հատվածում բույն դրած արմատական իսլամն իր ահաբեկչական կառույցներով հանդերձ, պատերազմի դեպքում կարող է հանդես գալ որպես կռվող կողմ, բացառված չէ, ձեռքի տակ ունենալով միջուկային զենք՝ խլված Պակիստանի զինված ուժերից։ («Ջաիշ-ե-Մոհամեդ»-«Մոհամեդի բանակ» ծայրահեղական իսլամական ահաբեկչական կազմակերպություն):
Սա է վտանգների վտանգը, որը, բնականաբար, մահացու սպառնալիք է քաղաքակիրթ աշխարհի համար։
Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ համեմատաբար խաղաղ շրջանին այս տարվա սկզբին եկավ փոխարինելու ռազմական գործողությունների նոր էսկալացիա։ Փետրվարի 14-ին «Ջաիշ -ե-Մոհամեդի» ահաբեկիչ-մահապարտի մեքենան մխրճվեց հնդիկ ոստիկաններ տեղափոխող ավտոբուսի մեջ։ Զոհերի թիվը 40-ից ավելի է։ Պատասխանը չուշացավ։ Հնդկական օդուժը հարվածեց ահաբեկչական կենտրոնին՝ ոչնչացնելով 350 ահաբեկչի։
Սահմանի երկյանքով օդային մարտերին հաջորդեց հրետանային փոխհրաձգությունը, որը շարունակվում է առ այսօր։ Այդուհանդերձ, փորձագետների կարծիքով, գերլարվածությանը հաջորդում է աստիճանական դեէսկալացիան, որում որոշակի դեր են խաղում ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, արաբական երկրների, անգամ Թուրքիայի ակտիվ դիվանագիտական քայլերը՝ ուղղված կողմերի հաշտեցմանն ու կրակի դադարեցմանը։
Ադրբեջանը նույնպես կոչ է անում հակամարտող կողմերին խաղաղ ճանապարհով կարգավորել կոնֆլիկտը՝ միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում, դրանց տառին ու ոգուն համաձայն։
Միջնորդ-պետությունների շարքում Հայաստանը, ցավոք սրտի, չկա։ Մինչդեռ, նման դիվանագիտական դեմարշը, իմ կարծիքով, կունենար երեք կարեւոր նշանակություն՝ ա/ Հայաստանը հանդես կգար միջազգային-ռազմական կոնֆլիկտը խաղաղ ճանապահով կարգավորելու դիրքերից, բ/ կցուցադրեր միջազգային հանրությանը, որ այս երկիրը զուտ աշխարհագրական անուն չէ քարտեզի վրա, գ/ կգրավեր Պակիստանի ղեկավարության ուշադրությունը Հայաստանի ուղղությամբ, որին Իսլամաբադը համառորեն չի ճանաչում որպես միջազգային իրավունքի սուբյեկտ եը որոշ պետությունների թելադրանքով հակահայկական ընդգծված դիրքորոշում ունի իսլամական ու մուսուլմանական միջազգային ֆորումներում։
Այսպիով, մենք կրկին անգամ ուշանում ենք եւ հայտնվում միջազգային կարեւոր իրադարձությունների հետնամասում։ Ժամանակն է հրաժարվել նման կրավորական, արատավոր գործելակերպից։
Արման Նավասարդյան
Արտակարգ եւ լիազոր դեսպան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT