Ինչպե՞ս չհայտնվել դիվանագիտական ծուղակում․ Երեւանը պետք է շատ զգույշ լինի

Վերջին շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը կարծես փոխված լինեն տեղերով։ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Երեւանն ավելի շատ խոսում է պատերազմական սցենարներին պատրաստ լինելու, հարձակողական մարտավարություն որդեգրելու ու անգամ նախահարձակ լինելու մասին։

Միեւնույն ժամանակ Բաքուն, շարունակելով զինատեսակների նոր խմբաքանակների գնումները՝ շեշտը դնում է խաղաղ բանակցային գործընթացի արագացման վրա, անգամ բողոքում համանախագահներին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործում բանակցային ձեւաչափի փոփոխման՝ Երեւանի փորձերից։ Ասել է, թե դեմ է Արցախի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալուն ուղղված Հայաստանի ղեկավարության ջանքերին։ 

Զրկել Բաքվին ապակայունացնողի մենաշնորհից

Այս միտումը նկատվեց դեռեւս անցյալ տարի Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի որոշակի տեղաշարժերից ու հայկական կողմի կոշտ արձագանքից հետո։ Այնուհետեւ պաշտպանության նախարար Տոնոյանը հանդես եկավ EADaily-ին տված ծավալուն հարցազրույցով՝ նշելով․ «Հայաստանի կառուցողական դիրքորոշումը չպետք է թյուր կարծիք ստեղծի, թե Հայաստանը հանդես է գալիս խաղաղություն խնդրողի դերում: Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական իրավիճակի սրման հարցը: Այնպես չի լինելու, որ միջնորդներին հաջողվելու է համոզել հայկական կողմին՝ դադարեցնել պատասխան պատժիչ գործողությունները՝ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: 2016-ի ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է եւ չդիմանալ հակառակորդին շեշտակի եւ լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը»:

Այս հայտարարությամբ նա չսահմանափակվեց՝ հասկացնելով, որ հայկական կողմը չի սպասելու, թե առաջնագծի որ հատվածում եւ երբ է Բաքուն հաջորդ անգամ սրելու իրավիճակը։ «Ադրբեջանին թույլ չենք տալու պահպանել իրավիճակի սրման տեղը, ժամկետը եւ ծավալը որոշելու մենաշնորհային իրավունքը»,- ընդգծեց նախարարը:

Քիչ-քիչ սկսեց հասկանալի դառնալ, որ Երեւանը որոշել է փոխել զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը, որը ղարաբաղյան պատերազմի ավարտից ի վեր որդեգրել էր «պաշտպանական ռազմավարությունը»։ Ի դեպ, այս սկզբունքն ամրագրված է 2007 թ-ին հաստատված Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարությունում։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են պաշտպանողական ռազմավարության սկզբունքով», - ասված է այդ դոկտրինալ փաստաթղթի «Բանակաշինություն» բաժնում։ 

Անցնե՞լ հարձակման

Բանակի գործողությունների ռազմավարության փոփոխման հարցում հայկական կողմը չսահմանափակվեց միայն խոսքերով։ Մամուլում հայտնվեց ռուսական Սու-30ՍՄ տիպի կործանիչների ձեռք բերման մասին լուրը, որն այնուհետեւ հաստատեց ՊՆ-ն, իսկ Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ խոսքը մեկ ամբողջական էսկադրիլիա` թվով 12 ռազական ինքնաթիռ ունենալու մասին է։ Իհարկե, տեղում չի նստում նաեւ Բաքուն։ Հարյուր միլիոնավոր դոլարների հասնող ռազմական բնույթի գործարքներ են իրականացնում ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ։ Զինատեսակներ են ձեռք բերում նաեւ Ռուսաստանից ու Պակիստանից։

Ու նորից Տոնոյանը հանդես եկավ հարձակողական ռազմավարության որդեգրման մասին կոշտ հայտարարությամբ։ Սակայն այս անգամ նախարարը փոքր ինչ ավելի բացեց փակագծերը։

«․․․ Եթե մենք Սու-30ՍՄ-ի միջոցով կարողանում ենք առաջնագծից հարյուրավոր կմ հեռավորության վրա արդյունավետ խնդիրներ իրականացել, խնայել տասնյակ եւ հարյուրավոր զինվորների կյանքեր, ապա ի՞նչ թանկարժեքության մասին է խոսքը», - Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց նախարարը՝ պատասխանելով ռազմական ինքնաթիռների ձեռք բերման գործարքի թանկարժեքությանը վերաբերող քննադատություններին։

Նրա խոսքով, Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։ Նա նաեւ հավելեց, որ բանակի՝ հարձակողական ստրատեգիայի անցումն ունի լուրջ հիմքեր։ Իսկ այդ հիմքերն են «ժամանակի պահանջների ու պայմանների» փոփոխությունը։ «Փոխվում են ժամանակները եւ պայմանները, բանակը պետք է համապատասխանի ներկայի մարտահրավերներին եւ հաղթահարի դրանք։ Ուստի, մենք պարտավոր ենք գնալ այդ քայլին, քանի որ ինչպես ասում են՝ պաշտպանվող բանակը վերջում միշտ պարտվում է», - ասաց նա, այնուհետեւ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին՝ հարձակվելո՞ւ ենք նաև, Տոնոյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ ոչ»։

Ժամանակն է փոխել ռազմավարությունը

Պարզից էլ պարզ է, որ հայկական կողմը փոխում է բանակի գործողությունների ռազմավարությունը՝ պաշտպանական սկզբունքից անցնելով հարձակողականի։ Սակայն սա ուղղակիորեն հակասում է Ազգային անվտանգության հայեցակարգի վերոհիշյալ դրույթին։ Արդյոք ժամանա՞կն է վերանայել 12 տարի առաջ ընդունված Ազգային անվտագության ռազմավարությունը, քանի որ, ինչպես նախարարն է ասում՝ «ժամանակները փոխվել են»։

Այս նպատակով մենք հարցեր ուղարկեցինք ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին եւ ԱԽ-ի մամուլի ծառայությունից ստացանք մեր ենթադրությունը հաստատող պատասխան։

  1. Հայաստանը վերանայո՞ւմ է իր ռազմավարական հայացքը տարածաշրջանին, ի՞նչ է փոխվել տարածաշրջանում։

Հիմնական փոփոխությունները տեղի են ունեցել հենց Հայաստանի ներսում թավշյա, ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխության արդյունքում: Եվ այդ փոփոխությունների արդյունքում անհրաժեշտություն է եղել ներքին քաղաքականության հարցերում որոշակի վերանայումներ կատարել:

  1. Ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանային անվտանգության հարթությունում տեղի ունեցող փոփոխությունները: Դրանք ի՞նչ սպառնալիքներ են ներկայացնում Հայաստանի համար։

Տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Անվտանգության հարթության մեջ տարածաշրջանը՝ բոլոր նոր զարգացումներով հանդերձ, մնում է կանխատեսելի: Հայաստանը մշտապես պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման:

  1. Արդյո՞ք ժամանակն է վերանայելու Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որը հաստատվել է 2006 թ-ին: Եթե այո, ապա հիմնական ո՞ր ուղղություններով պետք է այն վերանայել։

Արդեն մեկնարկվել են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները: Փոփոխությունների կարիքը պայմանավորված է նախ և առաջ նշված փաստաթղթի պատկառելի տարիքով, ինչպես նաև ապրիլ-մայիսին տեղի ունեցած  թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում ներքաղաքական կյանքի փոփոխություններով: Նոր ռազմավարությունը պետք է արտացոլի հեղափոխության արժեքները և գաղափարները, հստակեցնի ՀՀ անվտանգության ժամանակակից մարտահրավերները, ինչպես նաև այդ մարտահրավերներին արձագանքելու ուղենիշ հանդիսանա պետական համակարգի համար:

  1. Ի՞նչ է իրենից ներկայացնելու Ազգային անվտանգության ռազմավարության վերանայման գործընթացը: Ինչպե՞ս է իրականացվելու այն։

Ռազմավարության վերանայման գործընթացը լինելու է համընդգրկուն գործընթաց, որում պետք է ներգրավվեն պետական կառավարման պատկան մարմինները, փորձագիտական, գիտական հանրությունը, քաղաքացիական հասարակությունը և օրենսդիրը: Այս պատճառով այժմ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի բովանդակություն է ունենալու այդ փաստաթուղթը, բայց այն լինելու է համընդգրկուն մի փաստաթուղթ, որն արտացոլելու է մարտահրավերների հավաքական ընկալումները, ինչպես նաև դրանց արձագանքման մեխանիզմները:

Չհայտնվել դիվանագիտական ծուղակում

Թեպետ Անվտանգության խորհուրդը հաստատեց մեր ենթադրությունը եւ բանակը քիչ-քիչ անցում է կատարում հարձակողական ռազմավարության, սակայն կարեւոր է, որ հայկական կողմը, ժամանակի ռազմա-քաղաքական մարտահրավերներին կոշտ արձագանքելով՝ չհայտնվի դիվանագիտական ծուղակում։

Չի թվում, որ ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ադրբեջանը հենց այնպես որոշեց փոխել խաղի կանոնները՝ հանդես գալով տարածաշրջանային «Մայր Թերեզայի»՝ ասել է, թե խաղաղարարի դիրքերից։ Ոչ, խոսքը ոչ թե դավադրությունների տեսության, այլ շատ պրագմատիկ դիվանագիտական հաշվարկի մասին է։

Սկսվել է շատ նուրբ ու վտանգավոր դիվանագիտական խաղ։ Հայաստանի ղեկավարությունից բանակցային խաղի կանոնները փոխելուն ուղղված հաստատակամություն ցուցաբերելուց զատ պահանջվում է նաեւ մթության պայմաններում ականապատված դաշտում քայլելու ընդունակություն։

Ուստի հայկական կողմը, կոշտ արձագանքելով մարտահարավերներին ու որդեգրելով հարձակողական ռազմավարություն, պետք է շատ զգույշ գործի՝ դիվանագիտական ծուղակում չհայտվելու համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4975 դիտում

«16 միլիոնների ծրագիրը» ընդլայնվել է գյուղական բնակավայրերի համար, որտեղ կառուցվել են դպրոցներ, մանկապարտեզներ

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվել է համայնքին

Աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը․ Ազիզյան

Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

Ուժն էն է, որ կանգնում Եվրախորհրդարանում ու ասում ես՝ «Իրանը մեր լավ բարեկամն է». Եղոյան

Կորոտան գարնան առաջին ամպրոպները, լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա. նոր ցիկլոնի գոտում ենք. Սուրենյան

Ուժեղ առաջարկ՝ «ուժեղ տղերքին»՝ Քոչարյանին, Կարապետյանին, Ծառուկյանին. վարչապետ

Իրանը հայտարարել է Հայֆայի, Բեն Գուրիոն օդանավակայանի և ԱՄՆ 5-րդ նավատորմի վրա հարվածների մասին

Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է

Եվս մեկ ընդդիմություն, որն ուզում է մեզ կախել, սպանել. Սիմոնյանը՝ ընդդիմության տեսանյութի մասին

Ամերիկյան կործանիչը արտակարգ վայրէջք է կատարել Իրանում առաքելություն կատարելուց հետո

ԵՄ հանձնակատարը գերազանց է գնահատել ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ ՆԳ նախարարության կատարած աշխատանքը

Սպասված լուրերի շարքից. կտրամադրվեն 0%-ով գյուղատնտեսական վարկեր. Պապոյան

Ուժեղ առաջնորդ խաղացող Ֆեյք Սամոյի համարձակությո՞ւնը չի հերիքու՞մ, թե՞ խելքը, որ իր դեմքով խոսի. Չախոյան

Մերձավոր Արևելքի երկրները Իրանի գործողությունների վերաբերյալ համատեղ հայտարարություն են հրապարակել

Ինքնաձիգ, հրացան, ատրճանակներ, փամփուշտներ. քաղաքացիները զինամթերքներ են թողել տարբեր հատվածներում

Նեթանյահուն խոստացել է դադարեցնել Իրանի նավթի և գազի օբյեկտների վրա հարձակումները. Թրամփ

Արարատ Միրզոյանի գլխավորությամբ հավաքին արաբական երկրներում ՀՀ դեսպանները ներկայացրել են առկա իրողությունները

Իրանը հարվածել է Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանին և էլեկտրակայանին

Կիրականացվի Հորս բնակավայրի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման ու տարածքի բարեկարգման ծրագիր

Դու քաղաքական ուժ ես, թե հավելված. ձայները հավաքելու են, տանեն դնեն Քոչարյանի ոտքերի տակ՝ դառնա ծայրագավառապետ

Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին ևս 3 ամիս կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն

Հաճախորդի միջազգային օրը Ucom-ի ղեկավար անձնակազմը նշում է բաժանորդների հետ միասին

Քիչ է մնում մուսկուլ ցույց տան, ասեն՝ մենք ուժեղ ենք. ծիծաղելի են. Մինասյանը՝ Կարապետյանների մասին. Մինասյան

Ջերմուկում հյուրընկալել ենք Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին. Վահագն Արսենյան

Կառավարության որոշմամբ՝ «ՖԱՐՄՊԼԱՍՏ» ՍՊԸ-ն կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից

«Ուժեղ տղերքը» վախենում են «քննիչ ձյաձյայից». վախենում են՝ քննիչը ջղայնանա, ականջները քաշի. վարչապետ

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումները և քաղաքական կամքը. Կոսը՝ Փաշինյանին

Սամվել Կարապետյանին թույլատրվել է «Ֆեյսբուք»-ում տեսաուղերձ հրապարակել

Սիբեխի սեզոնը հայտարարում եմ բացված. ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«ՔոնթուրԳլոբալ»-ը հրավիրում է Տաթև ՀԷԿ-ի տեխնիկական ջրերի պոմպակայանի սրահի նորոգման գնումների հայտեր

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը ներկայացրեց ինտեգրված առողջապահական և ապահովագրական հոլդինգի ռազմավարությունը

Թորոսյանը՝ մեկամյա երեխայի ծեծի դեպքի մասին

Մինչև նախարար դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ եմ ստացել. Թորոսյանը՝ 7,000 եվրո գնով հեծանիվ ունենալու մասին

Հնդկաստանի ԱԳՆ-ն կոչ է արել դադարեցնել hարձակումները Պարսից ծոցի էներգետիկ օբյեկտների վրա

Մեկամյա երեխայի առողջական վիճակը, ցավոք, ծայրահեղ ծանր է, բժիշկներն անում են հնարավոր ամեն ինչ. Ավանեսյան

ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին

Շոյգուն ասում է՝ ՌԴ օդային տարածքը էլ անվտանգ չէ, Կարապետյանը ասում է՝ ուժեղ դաշնակցի հետ ՀՀ օդը փակելու եմ

Գրիգորյանը և Կոսը ստորագրել են Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. ֆինանսավորման համաձայնագիրը

Կոսը վերահաստատեց ԵՄ աջակցությունը Հայաստանի ինտեգրմանը Տրանսկասպյան տրանսպորտային ուղուն. Գրիգորյան