Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա․ Էդմոն Մարուքյան

Իշխանությունները, վարչապետը, ԱԳ նախարարը բանակցությունների ընթացքում պետք է շարունակեն պնդել, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա ասաց, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը չի նշանակում, որ մենք պետք է ասենք՝ «դե լավ, դե չեղավ՝ էլ չասենք»։ Մարուքյանը նշեց, որ պտուղ կարող են տալ միայն այն բանակցությունները, որոնց կմասնակցեն հակամարտության բոլոր կողմերը:

«Կարծում եմ՝ բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, պարզ է, որ Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Այս առումով պետք է շարունակել խոսել, կարևոր է բանակցել, որովհետև ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը։ Համանախագահները ողջունել են նաեւ, որ սահմանում բավականին հանդարտ է նախկինի հետ համեմատած։ Սա պետք է պահել։ Ապրիլյան պատերազմը մեծ վերք է, թարմ վերք է բանակցությունները առաջ տանելու համար»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ մինչեւ տեւական խաղաղություն չլինի, աբսուրդի ժանրից է ժողովուրդներին խաղաղության պատրաստելը։

Տպել
1263 դիտում

Կենտրոն համայնքում քամին ծառեր է տապալել

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 500-ը բուժման կարիք չունի, նրանք նաև ջերմություն չունեն. Նիկոլ Փաշինյան

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Դանակահարություն Երևանում. 28-ամյա քաղաքացին խոստովանական բացատրություն է տվել

Ձեր կողմից չօգտագործվող սարքերը նվիրե՛ք դրա կարիքն ունեցող երեխաներին. ԿԳՄՍ-ն դիմում է քաղաքացիների օգնությանը

Վրաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել. AliQ.Media

Անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ

Զինծառայող Գարեգին Բաբակեխյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է համածառայակիցը. ՀՀ ՔԿ

Ապրիլի 3-ից 4-ը ոստիկանությունն արձանագրություն է կազմել 477 անձի նկատմամբ

Կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության. վարչապետ (տեսանյութ)

Ե՞րբ COVID-19-ը կարող է ավարտել իր կենսաբանական ցիկլը. doctors.am

Ապրիլի 6-ին ՌԴ-ից Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. Ալեն Սիմոնյան

Հանրության վստահությունը լուրջ ռեսուրս է

Ոստիկանությունը մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումների մասին տեսանյութ է հրապարակել

ԱՀ ոստիկանությունում ընտրախախտումների վերաբերյալ 9 հաղորդում է ստացվել

Օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 770-ի, բուժված է համարվում 43 մարդ

Ռազմական ինստիտուտի մոտակայքում 22-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել 3 տարբեր մեքենաների

Կապան-Նորաշենիկ ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել. վարորդի վիճակը ծանր է

Հանրապետության հինգ մարզում ձյուն է տեղում