Քննչական կոմիտեն հակադարձում է փաստաբանին. Կոմիտեն գործել է օրենքի շրջանակում

07/03/2019 schedule18:29

2019թ մարտի 3-ին` ժամը 18:50-ին, «Աբովյան» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ ազդրի դրսային մակերեսի ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նույն մարզի բնակիչ՝ ծնված : Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 3-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ:

Կոտայքի մարզի բնակիչը ճանաչվել է տուժող: Ըստ բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել բացատրություն տալ: Ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնություն, դեպքի վայրը:

Նախնական տվյալներով՝ երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել է Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գործող «Խճուղի» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որը հետագայում շարունակվել է ռեստորանային համալիրին հարող՝ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցում: Դեպքի վայրում՝ «Խճուղի» ռեստորանային համալիրի մոտ կատարվել է զննություն, որի ընթացքում պարզվել է, որ ռեստորանի ավտոկայանատեղիի աջակողմյան հատվածում առկա է փոքր մուտք, որտեղից մուտք է բացվում դեպի հյուրանոցային համալիր, որը գտնվում է անմիջապես «Խճուղի» ռեստորանի կողքին` Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղի 2/3 հասցեում:

Նկատի ունենալով, որ հիշյալ հյուրանոցային համալիրում, ինչպես նաև ռեստորանային համալիրում ողջամտորեն կարող են առկա լինել հանցագործության հետքեր և անհրաժեշտ է կատարել լրացուցիչ քննչական գործողությունները, հիշյալ տարածքում առկա շինությունների մուտքերը կնքվել են դեպքի վայրի զննության ընթացքում: Դեպքի վայրի պահպանությունը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնին՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ-1106-Ն որոշման համաձայն իրականացնելու համար:

Քննչական կոմիտեի կողմից հիշյալ շինությունների մուտքերը կնքելու փաստը շահարկումների առիթ է հանդիսացել տարածքի սեփանակատիրոջ փաստաբան Գեորգի Մելիքյանի կողմից: Վերջինս Facebook սոցիալական ցանցի իր էջում նախաքննական մարմնի կողմից օրենքով սահմանված գործողությունները փորձել է ներկայացնել որպես անօրինական արարք:

Փաստաբանի կողմից գործի վերաբերյալ արված հայտարարությունների առնչությամբ հայտնում ենք, որ նախաքննական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանում և ոչ մի գործողություն, այդ թվում հիշյալ տարածքի շինությունների մուտքերը կնքելու փաստը սահմանված է օրենքով:

Ավելին, դեպքի վայրի պահպանությունը իրականացվել է մինչև 07.03.2019թ. և այսօր դատարանի որոշմամբ կատարվել է խուզարկություն և հայտնաբերվել են հրացան ու դանականեր:

Տպել
1273 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց