Կենտրոնական ավտոկայանի տնօրենի մեքենան այրել են, ոստիկանները եկել էին Նորագյուղցի Բոգոյի հետեւից (լուսանկարներ)

Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրվել է ՀՀ կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի տնօրեն Ռոման Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը շուրջ 1 ամիս է՝ ինչ նշանակվել է ավտոկայանի տնօրեն: Մեր զրույցում նա ասաց, որ թշնամիներ չունի եւ ոստիկանությունն էլ քննում է գործը, պարզելու համար՝ այրե՞լ են, թե ինչ-որ խնդրի պատճառով ինքն իրեն այրվել է ավտոմեքենան: Համբարձումյանը միայն նշեց, որ իր աշխատանքի ընթացքում ավտոկայանում օրինականություն է փորձել պահպանել:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը կարծում է, որ մեքենան իրականում այրել են: Իսկ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում եւ դեռ հստակ չէ՝ մեքենան այրել են, թե այրվել է:

ՀԺ-ն այցելեց Կենտրոնական ավտոկայան ու պարզվեց, որ ոստիկանությունը ներսում հսկողություն է իրականացնում: Ըստ ներկաների՝ րոպեներ առաջ այնտեղից գնացել էր Նորագյուղցի Բոգոն (Ռուբեն Կոստանյան): Նա ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է եւ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) խնամին:

Պարզվում է, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական ավտոկայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել ապօրինի: Ոստիկաններն ավտոկայան էին այցելել հենց Կոստանյանին այնտեղից հեռացնելու համար: Բայց սա էլ դեռ ամենը չէ, պարզվում է՝ Կոստանյանը ոչ միայն տարիներ շարունակ «սեփականաշնորհել» էր ավտոկայանը, այլեւ վարորդներին ճնշել է եւ ամեն օր նրանցից գումարներ է վերցրել: Ըստ նույն տեղեկությունների՝ այդ գումարները օրական հասնում էին մինչև 2-3 հազար դոլար եւ յուրաքանչյուր վարորդի վրա «պլան» էր դրված. «Եթե ուզում ես աշխատել, պիտի Բոգոյին մուծվես» կարգախոսով:

Թե, որքանով նոր տնօրենի մեքենայի այրվելը կապ ունի Կոստանյանին «իր սենյակից» հանելու եւ Կոստանյանի իրականացրած անօրինական բիզնեսը վերացնելու հետ՝ քննությունը ցույց կտա:

ՀԺ-ն զրուցեց նաեւ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի ներքին վերահսկողության եւ ուղեւորափոխադրումների բաժնի պետ Արտաշես Ջիլավյանի հետ:

- Պարոն Ջիլավյան, ի՞նչ խնդիր է առաջացել Կենտրոնական ավտոկայանում: Խոսակցություններ կան, որ Նորագյուղցի Բոգոն անօրինական կերպով տարիներ շարունակ հանգրվանել էր ավտոկայանում եւ մինչեւ այսօր դեռ դուրս չէր գալիս:

- Այո, ճիշտ է: Նորագյուղցի Բոգոն իմ տեղեկություններով՝ արդեն 18 տարի է՝ գտնվում է այստեղ եւ ծավալում է ապօրինի գործունեություն: Այսինքն, որեւիցե պաշտոն, որեւիցե կապ ավտոկայանի հետ չունի, բացի այն, որ իր անվան հետ կապվում են որոշ գծեր: Ավտոկայանի շենքում՝ պետական շենքում, աշխատասենյակ է սարքել՝ ապօրինի, կողքը հյուրանոց է, որը նույնպես ապօրինի է: Երբեք, որեւիցե պայմանագիր չի ունեցել:

- Ճի՞շտ է, որ նա վարորդներին ճնշում է: Նմանատիպ բողոքներ ստացե՞լ եք:

- Նմանատիպ բողոքներ ես տարբեր տեղերից լսում եմ՝ չեմ կարող կոնկրետ ասել: Վարորդները չեն խոսում, կարծում եմ՝ վախի մթնոլորտը դեռ կա:

- Ի՞նչ է կատարվել այսօր ավտոկայանի ներսում:

- Հիմա ՓԲԸ-ի տնօրենը դիմել է ոստիկանությանը, որպեսզի փաստացի ապօրինի գտնվող մարդկանց եւ սենյակները ազատեն, քանի որ սա ՓԲԸ-ի գույքն է: Մենք հիմա եկել ենք այստեղ, ոստիկանությունը պահպանում է հասարակական կարգը, իսկ նրանք եկել էին՝ հիմա այստեղ են, չեն գնացել են: Ոստիկանությունը հասարակական կարգը պահպանում է, որպեսզի նրանք ինչ գույք ունեն սենյակում՝ դուրս հանեն:

- Ճի՞շտ է, որ վարորդներից ամեն օր գումարներ են վերցնում, որպեսզի թույլատրեն աշխատել:

- Ես նման տեղեկություն 100 տոկոսով չեմ կարող ասել: Ինչ-որ խոսակցություններ լսել եմ, բայց փաստ չունեմ:

Ի դեպ, նշենք, որ փետրվարի 20-ին Կենտրոնական ավտոկայանում դարձյալ միջադեպ էր տեղի ունեցել, որին նույնպես՝ ըստ շրջանառվող լուրերի մասնակցություն է ունեցել Կոստանյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018 թվականի սեպտեմբերին Երեւան-Արմավիր երթուղու կանոնավոր ուղեւորափոխադրման թույլտվություն ունեցող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ընկերության կանոնավոր աշխատանքը խաթարված է եւ իրենց աշխատանքներին խանգարում է Կիլիկիայի ավտոկայանից Բոգո անունով մեկը: Խաչատրյանի խոսքով՝ Բոգոն ավտոկայանի կողքը ավտոկայան է ստեղծել իր համար ու անօրինական 35-37 մեքենա է աշխատեցնում, իսկ իր ընկերության վարորդները չեն կարողանում աշխատել:

Վարորդներից մեկը մեր զրույցում պատմեց, որ Նորագյուղցի Բոգոն կանոնավոր ուղեւորահոսքի վրա ազդում է՝ այդ վարորդներին ճնշելով, իսկ կողքից աշխատող մեքենաները նրան գումար են վճարում եւ կանոնավոր ուղեւորափոխադրողներից ուղեւոր են «փախցնում», այն դեպքում, երբ կանոնավոր ուղեւորափոխադրողները օրենքով սահմանված կարգով հարկ են վճարում, իսկ նրանք՝ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23278 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ