Ոչ մի արժանի ներդրում ունեցող անձ իր աշխատանքը չի կորցնելու. Տիգրան Խաչատրյան

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ՓՄՁ զարգացման կենտրոնի մարզային մասնաճյուղերում աշխատանքային արդյունավետ զբաղվածություն ապահովելու նպատակով ըստ անհրաժեշտության կներգրավի նոր աշխատակիցներ կամ կիրականացնի կրճատումներ: Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանի հարցին:

Եղիազարյանն ասաց, որ ըստ իր ունեցած տեղեկությունների` Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի մասնաճյուղերը ստացել է ծանուցագիր, որ մարտի 16-ին պետք է փակվեն: Մասնաճյուղերի սեփականատերերը նույնպես ստացել են ծանուցագրեր, որ ապրիլի 1-ից հնարավոր է տարածքները հետ հանձնվեն: «Հարկ եմ համարում նշել, որ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ստեղծվել է մարզերում գործունեություն իրականացնելու նպատակով, ապա այդ մարզային կառույցների համակարգման համար ստեղծվել է Երեւանի գլխամասային գրասենյակը»,- նշեց պատգամավորն, ապա հետաքրքրվեց փակվելու պատճառների մասին:

Տիգրան Խաչատրյանը ի պատասխան ասաց, որ օրենքի պահանջով, երբ կառույցը գնում է օպտիմիզացման` նույնիսկ մեկ աշխատատեղի կրճատման, ապա պետք է ծանուցվեն բոլորը: «Համապատասխանաբար, ՓՄՁ ազգային կենտրոն հիմնադրամի բոլոր աշխատակիցները ստացել են ծանուցում այն մասին, որ սահմանված ժամկետն ավարտվելուց հետո հնարավոր է այդ աշխատակիցների մի մասին արվի այլ աշխատանքի անցնելու առաջարկ կամ միգուցե նրանք չշարունակեն աշխատել: Նրանք շարունակելու են առավել արդյունավետ աշխատել: Մտադիր ենք ներդնել նոր ցուցանիշների համակարգ` այնպես, որ աշխատողներից յուրաքանչյուրն ունենա աշխատանքային արդյունավետ զբաղվածություն եւ դեպք առ դեպք քննարկելուց հետո միայն կորոշվի, թե ինչպես է շարունակվելու տարածքային կառույցների աշխատանքը: Կա որոշում, որ դրանք շարունակելու են իրենց աշխատանքը արդյունավետ եղանակով»,- ասաց նախարարը:

Եղիազարյանի դիտարկմանը, թե մասնաճյուղերում առանց այդ էլ աշխատում է ընդամենը երկու հոգի, Խաչատրյանն արձագանքեց, որ աշխատակիցներին եւս առաջարկել են ներկայացնել իրենց նկատառումները: «Եթե լինեն մարզեր, որտեղ արդյունավետ աշխատանքը պահանջում է երեք աշխատակից, ապա մենք այդպես էլ կվարվենք: Եթե տեսնենք, որ աշխատակիցները բավարար չափով ծանրաբեռնված չեն, կբացատրենք ու կունենանք այնքան աշխատող, որոնք ներգրավված կլինեն աշխատանքների կազմակերպման հարցում»,- ասաց Խաչատրյանը:

Խաչատրյանը նշեց, որ ոչ մի արժանի ներդրում ունեցող անձ իր աշխատանքը չի կորցնելու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2061 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ